ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության համաշխարհային օր Շիրակացու ճեմարանում
-webp(75)-o(jpg).webp?token=8b0817dfd610413f5228b6984c274e8c)
Վերջերս Ճեմարանում հյուրընկալվեցին մի շարք երկրների դեսպանատների պատվավոր ներկայացուցիչներ՝ Բելգիայից, Թուրքմենստանից, Իրանից, Իտալիայից, Իսպանիայից, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտից և Չեխիայից։
Այցի ընթացքում ճեմարանը պատիվ ունեցավ հյուրընկալելու
Տիկին Քրիստինա Կոնեսա Սանչո – Իսպանիայի Թագավորության դեսպանության ներկայացուցիչ
Ն.Գ. պարոն Էրիկ Դե Մույնկ – Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Տիկին Նեդա Ռաեֆիպուր – Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային խորհրդական
Ն.Գ. պարոն Մուհամետգելդի Այազով – Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան
Ն.Գ. պարոն Պետր Պիրունչիկ – Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Պարոն Աշոտ Գալոյան – Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կցորդ
Պարոն Կառլո Անեդդա – Իտալիայի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ,Արտաքին գործերի և միջազգային համագործակցության բաժնի պրոֆեսոր
Այցի կազմակերպման ողջ գործընթացը, սկսած ծրագրի նախագծումից մինչև իրագործումը, վստահված էր ճեմարանի սաներին։ Նրանք ցուցաբերեցին բարձր մակարդակի նախաձեռնողականություն, կազմակերպչական հմտություններ ու հաղորդակցման հմտություններ ապահովելով բարձրակարգ և բազմաշերտ օրակարգ։
Հյուրերը դիմավորեցին ազգային տարազներով, ապա Կրտսեր դպրոցի սաները հանդես եկան Կոմիտասի «Շորոր» պարով, իսկ Միջին դպրոցի սաները նախաձեռնել էին գեղեցիկ ավանդական հյուրասիրություն:
Հյուրերը հանդիպեցին կրթահամալիրի տնօրեն պարոն Աշոտ Ալիխանյանի հետ, ծանոթացան ճեմարանի պատմությանը: Միասին վայլեցին Միջին դպրոցի սաների նախաձեռնած պարը այնուհետև մասնակցեցին «Shirakatsy Talks» ձևաչափով կազմակերպված բաց քննարկմանը, որտեղ բանախոսություններով հանդես եկան՝ Ն.Գ. պարոն Էրիկ Դե Մույնկ (Բելգիա)՝ «Նորարարությունը կրթության մեջ», Թուրքմենստանի դեսպանության ներկայացուցիչը՝ «Թուրքմենստանի արտաքին քաղաքականությունը և հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունները», Տիկին Քրիստինա Կոնեսա Սանչո (Իսպանիա)՝ «Մշակութային դիվանագիտությունն ու փափուկ ուժը»։
Օրվա կարևոր պահերից էր ընթրիքը ճեմարանի հացատանը, որտեղ հյուրերն ու սաները միասին վայելեցին հայկական ավանդական ուտեստներ։
Սաներն օգտվեցին բացառիկ հնարավորությունից՝ անմիջական շփում ունենալու դիվանագիտական ոլորտի փորձառու ներկայացուցիչների հետ՝ կիսվելու իրենց տեսլականով, ստանալու խորհուրդներ և կառուցելու արժեքավոր կապեր։
Հյուրերը խորապես տպավորված էին սաների նախաձեռնողականությամբ, կազմակերպվածությամբ և հաղորդակցման հմտություններով և այցից օրեր անց այն
շարունակում էր քննարկվել, ինչպես Ճեմարանական համայնքում, այնպես էլ դիվանագիտական շրջանակներում։
Նման միջոցառումները Ճեմարանում դառնում են կայուն ու շարունակական ավանդույթ՝ ամրապնդելով կրթության, մշակույթի և միջազգային համագործակցության փոխկապակցվածությունը և խթանելով սաների՝ որպես առաջնորդների և ժամանակակից աշխարհի պատասխանատու քաղաքացիներ: