23.02.2023
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԱԿ-ի մոդելով (MUN) ուսանողական համաժողով
![ԱԿ-ի մոդելով (MUN) ուսանողական համաժողով ԱԿ-ի մոդելով (MUN) ուսանողական համաժողով](https://shirakatsy.am/storage/files/333035558-945225166473851-2121455175443308602-n.jpg-980x_-quality(100)-webp(75)-o(jpg).webp?token=29e78e5ef0924d1c85ebc93022fafe87)
Փետրվարի 23-24-ին Ալմա-Աթայի MIRAS միջազգային դպրոցում մեր պատվիրակությունը՝ Դիպլոմային ծրագրի ուսանողներԱնահիտ Սինանյանը, Արտաշես Չալաբյանը և Մեհեր Բաղումյանը ԴԾ ուսուցիչ Քրիստինե Սահակյանի ուղեկցությամբ մասնակցում են ՄԱԿ-ի մոդելով (MUN) ուսանողական համաժողովին:
MUN-ը Միավորված ազգերի կազմակերպության ակադեմիական սիմուլյացիա է, որտեղ ուսանողները խաղում են տարբեր երկրների պատվիրակների դերը և փորձում են լուծել իրական աշխարհի խնդիրներն` իրենց հանձնարարված երկրի քաղաքականությամբ և հեռանկարներով: