Ավագ և Միջին դպրոցներում կայացավ սովորողների խորհրդի ընտրությունները
Ինչպես ամեն տարի, այս ուսումնական տարում ևս Ավագ և Միջին դպրոցում կայացան սովորողների խորհրդի ընտրությունները:
Կարգի համաձայն, առաջադրված թեկնածուները՝ համանախագահները, արտաուսումնական խմբակների, մարդկային ռեսուրսների, PR և մեդիա համակարգողները, ինչպես նաև արտաքին կապերի համակարգողները, հանդես եկան իրենց ծրագրերով, առաջարկներով, ոլորտներում առկա խնդիրների լուծման և զարգացմանն ուղղված իրենց պատկերացումներով, որոնք մտադիր են իրականացնել առաջիկայում:
Ավագ դպրոցում քվեարկությանը մասնակցել է 210 սան, Ավագ դպրոցում սովորողների մոտ 87,5%-ը։
Միջին դպրոցում քվեարկությանը մասնակցեցին՝ 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանների 460 սաներ /տվյալ հոսքի 499 սաներից/, որը կազմում է քվեարկողների թվի 92,18 %–ը:
Փակ քվեարկության արդյունքում, ձայների մեծամասնությամբ Ավագ դպրոցում ընտրվել են՝
Մանիշակ Բաղդասարյան և Նարեկ Գալստյան` որպես համանախագահներ
Արփի Բադալյան` որպես Արտաուսումնական խմբակների համակարգող
Մարիա Ղուկասյան` որպես Մարդկային ռեսուրսների համակարգող
Անահիտ Սինանյան` որպես PR և Մեդիա համակարգող
Անի Շահոյան` որպես Արտաքին կապերի համակարգող
Միջին դպրոցում՝
Էրիկ Խանոյան և Մարիա Նահապետյան՝ համանախագահներ
Նարեկ Գևորգյան՝ Լուսաբանման աշխատանքների համակարգող
Աննա Սահակյան՝ Մարդկային ռեսուրսների համակարգող
Գագիկ Հարությունյան՝ Արտաուսումնական աշխատանքների համակարգող
Մարկ Մակյան՝ Արտաքին կապերի համակարգող
Նոր ու հետաքրքիր գաղափարների իրականացման ակնկալիքով՝ շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ իրականացնելու համար: