27.07.2022
Ավագ դպրոց
Ծանոթացում համալսարանների հետ
-webp(75)-o(png).webp?token=b81e85f14afdfe9f045221afcb3605db)
Շարունակելով համալսարնների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքը՝ այս անգամ Ճեմարանում հյուրընկալել էինք Քաթարի Northwestern համալսարանի ընդունելության և ռազմավարական հավաքագրամն գծով տնօրենի օգնական Քերոլ Քեթչիջյանին:
Մասնագիտական կողմնորոշման և բուհական խորհրդատվության շրջանակում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան համալսարանների ներկայացուցիչների հետ:
Վերջիններս սովորողներին ներկայացնում են իրենց բուհի պայմանները, հնարավորություններն ու առավելությունները, իսկ սաները, լայն ընտրություն ունենալով, կարողանում են ճիշտ կողմնորոշվել և ընտրել հենց այն բուհն ու մասնագիտությունը, որն իրենց պետք է: