Ճեմարանական Տիգրան Խուդավերդյանի այցը
-webp(75)-o(jpg).webp?token=5638a33bb2aabd86d634d22c0fa38d5d)
«Կարեն Վարդանյանի անվան նորարարական կրթության կենտրոնը Ճեմարանի գաղափարական հաղթանակների արդյունքն է, իսկական քաղաքացի և մտավորական կերտելու ճշմարիտ ուղու վկայությունը:
Կենտրոնը ստեղծվեց Տիգրանի Խուդավերդյանի նախաձեռնությամբ, որը իր հայրենիքին ու Ալմա Մատերին ծառայության վառ օրինակ է»,- այս բառերն են ողջունում յուրաքանչյուրին նորակառույց Նորարարական կենտրոն մուտք գործելիս:
Ճեմարանական Տիգրան Խուդավերդյանը, ում նախաձեռնությամբ է իրականացվել կենտրոնի վերակառուցման աշխատանքները, բացումից հետո առաջին անգամ էր այստեղ: Նա ծանոթացավ սաների ուսումնական առօրյային, սաների աշխատանքներին ու ընթացիկ ձեռքբերումներին:
Տիգրան Խուդավերդյանը շրջեց Ճեմարանով, այցելեց Կրտսեր դպրոց, հանդիպեց իր այն ուսուցիչներին, որոնք դեռ դասավանդում են, վերհիշեց իր ուսումնառության տարիները՝ թերթելով դասարանական մատյանները:
Այո, Տիգրան Խուդավերդյանը լավագույն օրինակն է Ճեմարանի առաքելությամբ ամրագրված սկզբունքների՝ իսկական մտավորական և քաղաքացի կերտելու գործի: