22.02.2023
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Դաս՝ նվիրված Հրանտ Մաթևոսյանին

Դաս՝ նվիրված Հրանտ Մաթևոսյանին

Դաս՝ նվիրված Հրանտ Մաթևոսյանին

Հունվար-փետրվար ամիսները անչափ բեղուն են. մեր մեծ գրողներից շատերը ծնվել են այս ամիսներին:

Ծննդյան օրվա հերթական դասը նվիրված էր Հրանտ Մաթևոսյանին: Ճեմարանի ավագ դպրոցի 12-րդ դասարանցիների հյուրը անվանի գրողի որդին էր՝ Դավիթ Մաթևոսյանը:

Դասը վարում էր աշակերտուհի Մանե Հակոբյանը, որը հիմնական շեշտադրումն արել էր մեծ մտածողի խոհերի հիման վրա: Դասի նշանաբանը ծնվեց Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության, հատկապես հրապարակախոսության ընդհանուր դիտարկումից՝ «Ո՞վ եմ ես»:

Հրանտ և Դավիթ Մաթևոսյանները հստակորեն ուղղորդեցին ճեմարանականներին՝ մենք հայ ենք, պարտավոր ենք ամեն օր նվաճել մեր հայրենիքը, տքնաջանորեն ու անձնվիրաբար աշխատել, շենացնել մեր երկիրը, հզորացնել մեր հայրենիքը և պետությունը:

«Մեր կյանքի ընթացքը շարունակելու համար մենք պետք է գնանաք ինքնության: Ճիշտ է, ինչ-որ հրաշքով մենք փրկվել ենք, փրկվել ենք հյուծված մակույկի նման դես ու դեն նետվելով: Այստեղ տեղին է մեջբերել Հրանտ Մաթևոսյանի խոսքը. «Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը գերեզման դառա, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու»,- մեջբերեց Դավիթ Մաթևոսյանը: