31.01.2023
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Դաս՝ նվիրված Պարույր Սևակին
Ճեմարանում ավանդույթ է ձևավորվել նշելու մեր մեծերի ծննդյան օրերը դասերի ընթացքում, որոնք սովորաբար վարում են աշակերտները:
12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Անանյանը Պարույր Սևակին նվիրված դաս էր ծրագրել: Նա դասին հրավիրել էր նաև իր սիրելի տատիկին՝ գրքասեր, Սևակին պաշտող Ամալյա Վարդանյանին, որին ուղեկցում էր Դավիթի մայրիկը՝ Լիլիթ Անանյանը:
Ճեմարանի գրադարանում թևածում էր սերը: Սերը գրականության, քնարերգության, Պարույր Սևակ երևույթի հանդեպ, սերը մեր հայրենիքի, մեր արքայական լեզվի հանդեպ և հայ երիտասարդի սերը և հիացումը իր տատիկի հանդեպ:
Ներկաները ողողված էին լույսով, որը բխում էր աշակերտ-ուսուցիչ Դավիթ Անանյանից, նրա տեղին հարցադրումներից և ուղղորդումներից:
Սիրո դաս էր Պարույր Սևակի անմիջական մասնակցությամբ: