22.03.2023
Դիպլոմային ծրագրի ուսանողների այցը Բյուրեղավանի կոմպոստացման կայան և Աբովյանի սնկի աճեցման ջերմոց
Դիպլոմային ծրագրի առաջին կուրսի սովորողները Աշխարհագրություն առարկայի շրջանակում այցելեցին Բյուրեղավանի կոմպոստացման կայան և Աբովյանի սնկի աճեցման ջերմոց: Էքսկուրսիան նրանց ուսումնական ծրագրի անբաժանելի մասն էր, քանի որ ուսանողները այժմ ուսումնասիրում են համաշխարհային ռեսուրսների սպառման ազդեցությունը և կայուն լուծումներ գտնելու կարևորությունը:
Սովորողները ծանոթացան ռեսուրսների կառավարման և թափոնների նվազեցման նորարարական և կայուն մեթոդներին: Նրանք կարողացան հետևել կոմպոստացման և սնկի աճեցման գործընթացին, որին անմիջականորեն ականատես լինելով՝ արժեքավոր գիտելիքներ ձեռք բերեցին և պատկերացում կազմեցին մեր մոլորակի առջև ծառացած մարտահրավերների և ռեսուրսների պատասխանատու կառավարման անհրաժեշտության մասին: