03.11.2022
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Ձեռնարկ․ քիմիայի խնդիրների տարբերակված լուծումներ

Ձեռնարկ․ քիմիայի խնդիրների տարբերակված լուծումներ

Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ «Ձեռնարկ․ քիմիայի խնդիրների տարբերակված լուծումներ» գրքի շնորհանդեսին, որը հեղինակել են Ճեմարանի Քիմիա առարկայի ուսուցիչ Ժան Գյուլբենկյանը, ճեմարանական շրջանավարտներ Հովհաննես Ադոնցը և Վահագն Ծիրունյանը:

Գիրքը հետաքրքիր և չկրկնվող ձեռնարկ է Քիմայի` նույնքան հետաքրքիր ու ֆորմուլաներով հարուստ աշխարհով հետաքրքվող սովորողների և ուսուցիչների համար:

«Խորհրդանշական օր է. Ճեմարանի շրջանավարտի նախաձեռնությամբ և ջանքերով ստեղծված նորարարական կենտրոնում անդրանիկ միջոցառումը ճեմարանական շրջանավարտների և իրենց ուսուցչի կողմից ստեղծած գրքի շնորհանդեսն է»,- իր խոսքում նշեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը՝ ընդգծելով գրքի ստեղծման նշանակությունն ու կարևորությունը հատկապես մի ոլորտի շրջանակում, որտեղ խնդիրները և մարտահրավերները այսօր շատ լուրջ են:

«Երեխան պետք է սովորի մտածել և տրամաբանել: Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու համար պետք է զարգացած միտք, ինչը այսօր շատ կարևոր է»,- նշեց քիմիայի ուսուցիչ, գրքի համահեղինակ պարոն Գյուլբենկյանը՝ ավելացնելով՝ «գիրք գրելը շատ դժվար գործ է, հատկապես մեր դեպքում, երբ մտածելակերպը և պատկերացումները երևույթների նկատմամբ տարբեր էին յուրաքանչյուրիս մոտ, բայց նպատակը կար, և արդյունքը գոհացուցիչ է»:

Հովհաննես Ադոնցը նշեց, որ գիրքը պարզապես խնդիրներ լուծելու և պատասխան սանալու սովորական ձեռնարկ չէ, այս գրքում ներկայացված են այլընտրանքային լուծման տարբերակներ ու մեթոդներ, որոնք մտածելու, սովորելու և նոր ու հետաքրքիր լուծման ճանապարհներ փնտրելու ճանապարհ. «Առաջիկայում շարունակելու ենք զարգանալ և արդեն ունենք նոր գիրք ստեղծելու գաղափար»,- ասաց Հովհաննեսը, որն, ի դեպ, այժմ ծառայում է բանակում, և գրքի շնորհանդեսը կազմակերպվեց նաև հաշվի առնելով իր՝ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը:

Վահագնը գրքում իր մասնակցությունը դիտարկեց մաթեմատիկայի մասով և խոստովանեց, որ իսկապես մաթեմատիկայի և