10.03.2026
Համաճեմարանական

Շնորհավոր կանանց միջազգային օրը

Շնորհավոր կանանց միջազգային օրը

Սիրելի՛ գործընկերուհիներ, սանուհիներ, մայրիկներ, տատիկներ և շրջանավարտ սանուհիներ, մի խոսքով՝ մեր ճեմարանական համայնքի հարգարժան և գեղեցիկ ներկայացուցիչներ։

 

Սրտանց շնորհավորում եմ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։

 

Այս օրը ոչ միայն գարնան ու գեղեցկության խորհրդանիշն է, այլև ևս մեկ առիթ՝ խորին երախտագիտությամբ արժևորելու այն բացառիկ դերակատարությունը, որ դուք ունեք ընտանիքի, կրթության և հասարակության կյանքում։ Ձեր իմաստությամբ, հոգատարությամբ և անսահման նվիրվածությամբ դուք ձևավորում եք այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մտածող, արժանապատիվ և պատասխանատու սերունդներ։

 

Կինը եղել և մնում է սիրո, ուժի և ստեղծարարության խորհրդանիշը։ Ձեր ներկայությունն ու ներշնչող օրինակն են այն հիմքերը, որոնց վրա կառուցվում է ապագան։
Հատկապես կարևոր է ձեր ներդրումը Շիրակացու ճեմարանի կրթական և արժեքային միջավայրի ձևավորման գործում։ Որպես մայրեր, ուսուցիչներ, աշխատակիցներ և սաներ՝ դուք ձեր գիտելիքով, աշխատասիրությամբ և նվիրվածությամբ նպաստում եք մեր համայնքի զարգացմանը և այն սերունդների ձևավորմանը, որոնք վաղը կստանձնեն երկրի և աշխարհի առաջընթացի պատասխանատվությունը։

 

Մեր ճեմարանական ընտանիքի 40-ամյա պատմության մեջ ձեր ներդրումը եղել և շարունակում է մնալ կարևոր ու գնահատելի։ Ձեր ուժը, իմաստությունն ու մարդկային ջերմությունը մշտապես եղել են մեր ձեռքբերումների և հաջողությունների կարևոր հիմքերից մեկը։

 

Թող ձեր կյանքը լցված լինի խաղաղությամբ, սիրով, ստեղծագործ աշխատանքով և նորանոր հաջողություններով։ Թող ձեր վստահ քայլերը շարունակեն ոգեշնչել շրջապատին և լուսավորել մեր ապագան։

 

Սիրով՝
Աշոտ Ալիխանյան