09.10.2022
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Կրակային պատրաստություն «ԱզատազԷն»-ում
![Կրակային պատրաստություն «ԱզատազԷն»-ում Կրակային պատրաստություն «ԱզատազԷն»-ում](https://shirakatsy.am/storage/files/298620359-5555812894465997-2203898837592349467-n.jpg-980x_-quality(100)-webp(75)-o(jpg).webp?token=ab418ebcf77b25be7943be62e3ca9235)
Մեր հայրենիքի ու մեզ համար դժվարին այս իրավիճակում կարևոր է գիտակցումը, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է և պետք է պատրաստված լինի, տիրապետի ինքնապաշտպանության հմտությունների, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենա պաշտպանել թե' իրեն, թե' իր մտերիմներին:
Ճեմարանում նախատեսված է իրականացնել քաղպաշտպանության համակարգված ծրագիր, որը բաղկացած կլինի մի քանի մասերից՝ ֆիզիկական պատրաստություն, կրակային պատրաստություն, առաջին բուժօգնություն և այլն, ինչպես սաների, այնպես էլ աշխատակիցների համար:
Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 8-ին ճեմարանականներն այցելեցին «ԱզատազԷն»՝ կրակային պատրաստություն անցնելու նպատակով: