Հանդիպում Բելառուսի գործընկերների հետ
Օրեր առաջ կրթահամալիրն ընդունեց Բելառուսից ժամանած մեր գործընկերներին, որոնց հետ ձևավորված համագործակցությունը սկիզբ է առել տարբեր միջազգային մրցույթների և ծրագրերի շրջանակում։
Հայաստան այցի ընթացքում մեր գործընկերները ցանկություն էին հայտնել այցելել Ճեմարան, ծանոթանալ կրթահամալիրին և հանդիպել ճեմարանականների հետ։ Այցի շրջանակում նրանք շրջեցին կրթահամալիրում, ծանոթացան ուսումնական միջավայրին, կրթական ծրագրերին և սաների առօրյային:
Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում կրթահամալիրի տնօրինության կազմի հետ, որի ընթացքում քննարկվեցին համագործակցության զարգացման և հետագա համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Այսպիսի հանդիպումները ոչ միայն ամրապնդում են արդեն ձևավորված կապերը, այլև ստեղծում նոր հնարավորություններ կրթական ու մշակութային համագործակցության համար։