07.05.2025
Միջազգային ընդունելության հաջողություններ՝ Շիրակացու ճեմարանում
-webp(75)-o(jpg).webp?token=dfe3055407d9b7f7308a64032b14837a)
Վերջերս Շիրակացու ճեմարանում հյուրընկալեցինք երկու միջազգային ճանաչում ունեցող առաջատար բուհերի ներկայացուցիչների՝
- New York University Abu Dhabi
- University of British Columbia (UBC), Կանադա
Կարևոր է ընդգծել, որ 2025 ուսումնական տարում Շիրակացու ճեմարանի սաներն արձանագրել են վաղ ընդունելության նշանակալի արդյունքներ․
- 7 սան ընդունվել է University of British Columbia
- 8 սան՝ NYU համալսարանի տարբեր մասնաճյուղեր, այդ թվում՝ 3 սան՝ 100% կրթաթոշակով NYU Abu Dhabi, իսկ մի քանիսը՝ մինչև 80% կրթաթոշակով։
Նման ուրախալի արդյունքները վկայում են մեր սաների ակադեմիական պատրաստվածության, հավակնոտ նպատակների և միջազգային հարթակներում մրցունակ լինելու կարողության մասին։
Շիրակացու ճեմարանում տրամադրվող բարձրորակ կրթությունը ձևավորում է ամուր հիմք մեր սաների ապագա ակադեմիական և մասնագիտական ուղու համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Նրանց հաջողություններն արտահայտում են այն արժեքները, գերազանցության ձգտումը և կրթական մշակույթը, որոնք փոխանցվում են մեր ճեմարանի առաքելությամբ։