05.04.2023
MLA չափանիշներ. հետազոտում ենք և սովորում ուսուցիչներով
![MLA չափանիշներ. հետազոտում ենք և սովորում ուսուցիչներով MLA չափանիշներ. հետազոտում ենք և սովորում ուսուցիչներով](https://shirakatsy.am/storage/files/339271192-919858845916410-5250906732171521385-n.jpg-980x_-quality(100)-webp(75)-o(jpg).webp?token=ffbcf9d8cbc1e6b71bffa8b1938e32a6)
Ճեմարանում հետազոտող են ոչ միայն սաները, այլ նաև ուսուցիչները․․․
Շիրակացու ճեմարանը՝ որպես միջազգային դպրոց որդեգրել է MLA (Modern Language Association) ակադեմիական գրագրության ոճը, որը սահմանում է գիտական տեքստեր շարադրելու չափանիշները։
MLA չափանիշներհն ավելի լավ յուրացնելու նպատակով հետազոտական աշխատանքների համակարգող ԱՆի Մկրտումյանը և Միջին դպրոցի ծրագրի համակարգող Էլինա Շաքարյանը կազմակերպել էին մրցույթ, որի ընթացքում ուսուցիչները և մանկավարժները մրցեցին հետազոտական հմտությունների և MLA իմացության շուրջ, իսկ բարձր միավորներ վաստակած մասնակիցները ստացան հավաստագրեր ու նվեր-գիրք: