14.07.2023

«NINGYO ճապոնական տիկնիկների արվեստն ու գեղեցկությունը» ցուցահանդես

«NINGYO ճապոնական տիկնիկների արվեստն ու գեղեցկությունը» ցուցահանդես

ՀՀ-ում Ճապոնիայի դեպանության կողմից կազմակերպված The Japan Foundation-ի «NINGYO ճապոնական տիկինկների արվեստն ու գեղեցկությունը» ցուցահանդեսի բացմանը մասնակցել են նաև Ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը և միջազգային հարցերով տնօրենի տեղակալ Տաթևիկ Նալբանդյանը:

The Japan Foundation-ի առաքելությունն է խթանել միջազգային փոխըմբռնումը, ճապոնական արվեստի ու մշակույթի տարածումը, ինչպես նաև հաստատել ընկերական և բարեկամական կապեր Ճապոնիայի և աշխարհի միջև:

Չորս բաժնում ներկայացված 67 տիկնիկների միջոցով Նինգյո ցուցահանդեսը վառ կերպով արտահայտում է ճապոնական կերպարվեստն ու ժողովրդական արվեստը:

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությանը ընձեռած հնարավորության համար: