31.03.2023
Ուսուցչամանկավարժական աշխատարան
![Ուսուցչամանկավարժական աշխատարան Ուսուցչամանկավարժական աշխատարան](https://shirakatsy.am/storage/files/339248853-770744064307790-6250652959456870675-n.jpg-980x_-quality(100)-webp(75)-o(jpg).webp?token=e847104930709764d63b8e97c957edc9)
Ի՞նչ է անում ուսուցչամանկավարժական անձնակազմը աշակերտական արձակուրդների օրերին, իհարկե, աշխատում է` խանդավառությամբ, ներգրավված ու ողջ ներուժով:
Երկօրյա բուռն ու համագործակցային աշխատարանները որակյալ կրթության հետքերով էր. բոլորի աշխատանքը այլ տեսանկյունից դիտարկելու, յուրաքանչյուրի աշխատանքի և սովորողի առաջադիմության միջև կապը վերահաստատելու, ինչպես նաև ճեմարանի գործընթացների զարգացման ուղղությունները համատեղ ձևակերպելու նպատակով:
Խորհրդատու-ղեկավարների շուրջ ձևավորված խմբերը կազմակերպեցին քննարկումներ և դուրս բերեցին արդեն իսկ իրականացվող և առաջիկայում նախատեսվող նոր գաղափարներ Ճեմարանի կրթական ծրագրի նպատակների, CIS և IB ստանդարտների վերաբերյալ: