16.10.2024

Շիրակացու Ճեմարանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների VIII-րդ համագումարին

Շիրակացու Ճեմարանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների VIII-րդ համագումարին

Հոկտեմբերի 3-ին Շիրակացու Ճեմարանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների VIII-րդ համագումարին, որն անցկացվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: 
Համագումարի թեման էր՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը ԱՊՀ անդամ պետությունների կրթության զարգացման վրա»։ Համագումարի նպատակն է զարգացնել համագործակցությունը ԱՊՀ երկրների միջև:
Կրթության ոլորտում նորարարությունների և տեխնոլոգիաների ցուցահանդեսին Ճեմարանը ներկայացրին Կրտսեր դպրոցի՝ տնօրեն Գայանե Գրիգորյանը, Ավագ դպրոցի ՀԾ համակարգող՝ Անահիտ Ղարաղազարյանը, Միջին դպրոցի ծրագրի համակարգող՝ Էլինա Շաքարյանը, Կրտսեր դպրոցի ծրագրի համակարգող՝ Մարինա Սահակյանը և 12-րդ դասարանի սան՝ Սոնա Սարգսյանը։
Այս կրթական իրադարձությունը նպաստեց տարածաշրջանում ավելի սեղմ համագործակցության կապերի ստեղծմանը։