15.10.2024

«Լետովայի» դպրոցը Շիրակացու ճեմարանում

«Լետովայի» դպրոցը Շիրակացու ճեմարանում

Ճեմարանում հյուրընկալեցինք Ռուսաստանի առաջատար կրթական հաստատություններից մեկի՝ «Լետովայի» դպրոցի ներկայացուցիչներին: Այցի հիմնական նպատակն էր հաստատել գործնական հարաբերություններ կրթական հաստատությունների միջև:
Լետովոն, ինչպես և Ճեմարանը, հանդիսանում է Միջազգային բակալավրիատի (IB) անդամ՝ առաջարկելով բարձր մակարդակի միջազգային կրթություն։ Հանդիպումը հնարավորություն ընձեռեց նոր ուղիներ բացահայտել կրթական փորձի փոխանակման և համագործակցության համար, ինչը կնպաստի երկուստեք կրթության որակի բարձրացմանը։