Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանի այցը Ճեմարան
Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանը, Հայաստանի Զորյան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Եգանյանը, Հայաստանի Զորյան ինստիտուտի գործադիր տնօրեն Մարի Հովհաննիսյանը այցելեցին Ճեմարան:
Ճեմարանում շրջայցից հետո հյուրերը հանդիպեցին ճեմարանական համայնքի ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալու Ցեղասպանության դասավանդման ճեմարանական փորձին:
Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանի հարցը մեկն էր՝ ինչպես ուսուցանել Ցեղասպանությունը և ինչ սկզբունքներով, որ այն դառնա իսկապես գիտություն մեզ համար և դարձնի հասարակությանը իրավապաշտ՝ հիմքում ունենալով այն նպատակը, որ ոչ միայն չկրկնվեն ցեղասպանությունները, այլև դուրս բերվեն և կանխվեն դրան բերող բոլոր նախապայմանները:
Առաջիկա համագործակցության մեկնարկը տրվեց՝ հաջորդիվ ըստ անհրաժեշտության ծրագրի մշակման և ուսուցիչների վերապատրաստման նախնական մտադրությամբ: