Դուբայ
Համաժողով 2025
Սեպտեմբերի 19-25-ը Ճեմարանի պատվիրակությունը՝ տնօրեն Աշոտ Ալիխանյանը, Հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը և ճեմարանական սաներ՝ Ալեքսանդր Խաչատուրյանը, Մարիա Սուքիասյանը, Մերի Պետրոսյանը, Միլա Սուքիասյանը և Նարեկ Ծաղիկյանը պատվով ներկայացրին Հայաստանը և մեր Ճեմարանը Round Square միջազգային համաժողովին, որն այս տարի տեղի ունեցավ Դուբայում։
Այս տարվա համաժողովի թեման էր «Ավազաթմբերից այն կողմ» («Beyond the Dunes»), իսկ հյուրընկալող դպրոցներն էին GEMS Modern Academy , Indian High School Dubai և The Millennium School - Dubai , որոնք ստեղծել էին հարթակ՝ համաշխարհային կրթական առաջնորդների, աշակերտների և նորարարների համար։