Ընդունելություն
Ընդունելություն
Շիրակացու ճեմարանում ընդունելությունը կազմակերպվում է մրցութային կարգով՝ նախադպրոցական տարիքի երեխաների, հանրակրթական դպրոցների շնորհալի սովորողների և Սփյուռքից ու արտերկրից ժամանած երեխաների համար։ Ճեմարանն ապահովում է ՀՀ պետական և միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող բարձրակարգ և լիարժեք կրթություն։ Ճեմարանը հիմնան օրվանից աշխատում է Աշոտ Ալիխանյանի հեղինակային կրթական ծրագրով, իսկ 2013 թվականից նաև Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրերով։
Շիրակացու ճեմարանում ընդունելությունները իրականացվում են՝
-
Մանկակրթարանում ընդունելությունն իրականացվում է շուրջտարյա՝ թափուր տեղերի առկայության դեպքում։
Ընդունելության մասին տեղեկատվության համար հարկավոր է կապ հաստատել ԿԴ տնօրեն Գայանե Գրիգորյանի հետ 093 929201 հեռախոսահամարով։ -
Առաջին դասարան կարող են ընդունվել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 6 տարին լրացող երեխաները: Ընդունելության համար դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր տարվա մարտի 10-24-ը ներառյալ:
Ընդունելության դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերի ներբեռնումը կատարվում է դիմումների առցանց գրանցման համակարգի միջոցով; Ընդունելության դիմում ներկայացնելու և գործընթացին մասնակցելու համար սահմանված է 15,000 ՀՀ դրամ միանվագ վճար (քննավարձ), որն անհրաժեշտ է փոխանցել Ամիօ բանկի 1150003768028007 հաշվեհամարին (շահառու՝ Շիրակացու ճեմարան, նպատակ՝ քննավարձ, երեխայի անուն, ազգանուն, հայրանուն)։ Սույն վճարը վերադարձման ենթակա չէ։ Քննավարձից ազատվում են երկկողմանի ծնողազուրկ, զոհված ազատամարտիկների, բազմազավակ (5 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների երեխաները, Ճեմարանի մանկակրթարանի ավագ խմբի սաները:
Ընդունելությունը կատարվում է հաշվի առնելով դիմորդ երեխաների` դպրոցին հոգեբանական պատրաստվածության հետազոտության արդյունքները, որն իրականացվում է դիմումների ընդունման հաջորդ օրվանից սկսած մինչև մայիսի 20-ը:
Մանկակրթարանի ավագ խմբի երեխաների ընդունելության համար բավարար պայման է դպրոցին հոգեբանորեն պատրաստվածության թեստի նվազագույն շեմի հաղթահարումը: Մյուս դիմորդների ընդունելության պայման է հետազոտության արդյունքում առավելագույն միավորները։
Առաջին դասարանի սաների քանակը համալրվում է նախ մանկակրթարանի ավագ խմբի երեխաներով, որից հետո մնացած թափուր տեղերի 60%-ը հատկացվում է ճեմարանում սովորող քույր կամ եղբայր ունեցող և/կամ Ճեմարանի աշխատակիցների երեխաներին` ըստ արդյունքների (Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 16 հոդվածի 1.1 մասի 1-ին կետ առաջնահերթության իրացման նպատակով), իսկ 40%-ը հատկացվում է նոր դիմորդ ընտանիքների երեխաներին` ըստ արդյունքների։
ԿԴ-ին ծանոթանալու նպատակով կազմակերպվում է բաց դռների օր, ինչի մասին լրացուցիչ տեղեկատվություն տեղադրվում է հայտարարություններ բաժնում և պաշտոնական սոց․ հարթակներում:
Կրտսեր դպրոցի 2-րդից 4-րդ դասարանների համար ընթացիկ ընդունելությունը կազմակերպվում է թափուր տեղերի առկայության դեպքում, ծնողի դիմումի և մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն, օտար լեզու առարկաների գիտելիքների ստուգման, ինտելեկտի ընդհանուր զարգացման մակարդակը գնահատող թեստի արդյունքների հիման վրա: Տվյալ դասարանների համար գործում է ընդունելության սպասման թերթիկ: Թափուր տեղեր առաջանալու դեպքում երեխաները հրավիրվում են ուսումնառության ըստ սպասման թերթիկի հերթականության։ Ընդունելության բավարար պայման է նվազագույն շեմի հաղթահարումը:
ԿԴ ուսման վարձավճարներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ընդունելության քաղաքականությունը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասանելի են օգտակար փաստաթղթեր բաժնում։
-
Միջին դպրոցում (5-ից 10-րդ դասարաններ) ընդունելությունը կազմակերպվում է մրցութային կարգով՝ վճարովի և պետական համաֆինանսավորմամբ տեղերում՝ թափուր տեղերի առկայության դեպքում։ Պետական համաֆինանսավորմամբ տեղերում ընդունելությունը կազմակերպվում է հունիսին` յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբեր ամսվա համար` 8-րդ և 10-րդ դասարաններում: Վճարովի տեղերում ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` առաջին կամ երկրորդ կիսամյակի համար հունիս կամ դեկտեմբեր-հունվար ամիսներին` թափուր տեղերի առկայության դեպքում:
Ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են մայիս ամսին, իսկ քննություններն անցկացվում են հունիս ամսին: Առաջին կիսամյակի ավարտին կազմակերպվող ընթացիկ ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են դեկտեմբեր ամսին, իսկ քննություններն անց են կացվում դեկտեմբեր-հունվար ամիսներին: Ընդունելության հայտարարությունը և ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հրապարակվում են հայտարարություններ բաժնում և պաշտոնական սոց․ հարթակներում:
Ընդունելության դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերի ներբեռնումը կատարվում է դիմումների առցանց գրանցման համակարգի միջոցով: Ընդունելության դիմում ներկայացնելու և գործընթացին մասնակցելու համար սահմանված է 15,000 ՀՀ դրամ միանվագ վճար (քննավարձ), որն անհրաժեշտ է փոխանցել Ամիօ բանկի 1150003768028007 հաշվեհամարին (շահառու՝ Շիրակացու ճեմարան, նպատակ՝ քննավարձ, երեխայի անուն, ազգանուն, հայրանուն)։ Սույն վճարը վերադարձման ենթակա չէ։ Քննավարձից ազատվում են երկկողմանի ծնողազուրկ, զոհված ազատամարտիկների, բազմազավակ (5 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների երեխաները:
Մրցույթն անցկացվում է բոլոր քննությունները դրական գնահատականներով հանձնած սովորողների միջև՝ մրցութային քննություններից ստացած միավորների գումարի հիման վրա: Հավասար միավորների դեպքում նախապատվությունը տրվում է ըստ ստորև
ներկայացված հերթականության.
ա) ոչ մրցութային քննություններից առավելագույն գումարային միավորներ ստացած դիմորդներին,
բ) Ճեմարանի կիրակնօրյա նախապատրաստական դպրոցի սաներին,
գ) Ճեմարանի միջին/ավագ դպրոցի համապատասխան դասարանն ավարտած սաներին:Համաֆինանսավորմամբ տեղերի համար մրցույթից դուրս մնացած դիմորդները նույն գնահատականներով կարող են մասնակցել համապատասխան դասարանի վճարովի տեղերի մրցույթին՝ թափուր տեղերի առկայության դեպքում:
Համաֆինանսավորմամբ տեղերի մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները՝ համաձայն 2024թ. փետրվարի 21-ի պետական սուբսիդիայի պայմանագրով սահմանված (համաֆինանսավորմամբ) և առանց պետական սուբսիդիայի (վճարովի) տեղերի համալրման կարգի:
Արտասահմանյան երկրների աշակերտների ընդունելությունը բոլոր դասարաններում կազմակերպվում է շուրջտարյա, թափուր տեղերի և Ճեմարանում համապատասխան ռեսուրսների առկայության դեպքում՝ համաձայն համապատասխան կարգի:
Քննությունների ցանկին կարող եք ծանոթանալ ՄԴ ընդունելության քաղաքականության փաստաթղթում:
Միջին դպրոցին ծանոթանալու նպատակով կազմակերպվում է բաց դռների օր, ինչի մասին լրացուցիչ տեղեկատվություն տեղադրվում է հայտարարություններ բաժնում և պաշտոնական սոց․ հարթակներում։
ՄԴ ուսման վարձավճարներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ընդունելության քաղաքականությունը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասանելի են օգտակար փաստաթղթեր բաժնում։
-
Ավագ դպրոցի Հեղինակային ծրագրում (11-րդ և 12-րդ դասարաններ) ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` առաջին կամ երկրորդ կիսամյակի համար հունիս կամ դեկտեմբեր-հունվար ամիսներին` թափուր տեղերի առկայության դեպքում:
Ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են մայիս ամսին, իսկ քննություններն անցկացվում են հունիս ամսին: Առաջին կիսամյակի ավարտին կազմակերպվող ընթացիկ ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են դեկտեմբեր ամսին, իսկ քննություններն անց են կացվում դեկտեմբեր-հունվար ամիսներին: Ընդունելության հայտարարությունը և ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հրապարակվում են հայտարարություններ բաժնում և պաշտոնական սոց․ հարթակներում:
Ընդունելության դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերի ներբեռնումը կատարվում է դիմումների առցանց գրանցման համակարգի միջոցով: Ընդունելության դիմում ներկայացնելու և գործընթացին մասնակցելու համար սահմանված է 15,000 ՀՀ դրամ միանվագ վճար (քննավարձ), որն անհրաժեշտ է փոխանցել Ամիօ բանկի 1150003768028007 հաշվեհամարին (շահառու՝ Շիրակացու ճեմարան, նպատակ՝ քննավարձ, երեխայի անուն, ազգանուն, հայրանուն)։ Սույն վճարը վերադարձման ենթակա չէ։ Քննավարձից ազատվում են երկկողմանի ծնողազուրկ, զոհված ազատամարտիկների, բազմազավակ (5 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների երեխաները:
Մրցույթն անցկացվում է բոլոր քննությունները դրական գնահատականներով հանձնած սովորողների միջև՝ մրցութային քննություններից ստացած միավորների գումարի հիման վրա: Հավասար միավորների դեպքում նախապատվությունը տրվում է ըստ ստորև ներկայացված հերթականության.
ա) ոչ մրցութային քննություններից առավելագույն գումարային միավորներ ստացած դիմորդներին,
բ) Ճեմարանի կիրակնօրյա նախապատրաստական դպրոցի սաներին,
գ) Ճեմարանի միջին/ավագ դպրոցի համապատասխան դասարանն ավարտած սաներին:Արտասահմանյան երկրների աշակերտների ընդունելությունը բոլոր դասարաններում կազմակերպվում է շուրջտարյա, թափուր տեղերի և Ճեմարանում համապատասխան ռեսուրսների առկայության դեպքում՝ համաձայն համապատասխան կարգի:
Քննությունների ցանկին կարող եք ծանոթանալ ՄԴ ընդունելության քաղաքականության փաստաթղթում:
ԱԴ ՀԾ ուսման վարձավճարներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ընդունելության քաղաքականությունը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասանելի են օգտակար փաստաթղթեր բաժնում։
-
Ավագ դպրոցի Դիպլոմային ծրագրի ընդունելությունը (11-րդ դասարանում) կատարվում է մրցութային կարգով` ընդունելության քննությունների և հարցազրույցների, ինչպես նաև մոտիվացիոն և երաշխավորող նամակների հիման վրա: Դիմորդները հանձնում են գրավոր քննություններ անգլերեն և մաթեմատիկա (քննաթերթիկը հասանելի է հայերենով կամ անգլերենով) առարկաներից և մասնակցում են հարցազրույցի (կազմակերպվում է ՄԲԴԾ-ում իրենց կողմից ուսումնասիրվելիք առարկաների շրջանակում)։
Քննությունները հաջողությամբ հանձնած դիմորդները պետք է ներկայացնեն բոլոր պահանջվող փաստաթղթերը և հաղթահարեն Շիրակացու ճեմարանի ընդունելության հանձնաժողովի կողմից սահմանված համեմատական վերլուծության վրա հիմնված նվազագույն անցողիկ շեմը, ինչպես նաև ցուցաբերեն բարձր կատարողականություն հարցազրույցի ընթացքում: Հաշվի են առնվում նաև մոտիվացիոն և երաշխավորող նամակները:
Ընդունելության պահանջները հաջողությամբ հաղթահարած դիմորդները ստանում են ընդունելության առաջարկ, որը կարող է Ճեմարանի կողմից հետ կանչվել ընդունելության քաղաքականությամբ սահմանված դեպքերում։
Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով՝ ապրիլ ամսին և հունիս ամսին` թափուր տեղերի առկայության դեպքում: Ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են մարտ ամսին` ապրիլյան փուլին մասնակցելու դեպքում, հունիս ամսին` հունիսյան փուլին մասնակցելու դեպքում: Այն ուսանողները, ովքեր պատրաստվում են ուսումնառել ՄԲԴԾ-ում ՀՀ ազգային ուսումնական ծրագրի հետ համատեղ, կարող են մասնակցել միայն ապրիլյան փուլին: ՀՀ քաղաքացիներին ՄԲԴԾ առաջարկվում է միայն ՀՀ ազգային ուսումնական ծրագրի հետ համատեղ (Շիրակացու ճեմարանի Հեղինակային ծրագիր): Շիրակացու ճեմարանի Հեղինակային ծրագրի համար կիրառվում են հավելյալ վճարներ, խնդրում ենք ստուգել ուսման վճարների ցանկը։
Ընդունելության դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերի ներբեռնումը կատարվում է դիմումների առցանց գրանցման համակարգի միջոցով: Ընդունելության դիմում ներկայացնելու և գործընթացին մասնակցելու համար սահմանված է 15,000 ՀՀ դրամ միանվագ վճար (քննավարձ), որն անհրաժեշտ է փոխանցել Ամիօ բանկի 1150003768028007 հաշվեհամարին (շահառու՝ Շիրակացու ճեմարան, նպատակ՝ քննավարձ, երեխայի անուն, ազգանուն, հայրանուն)։ Սույն վերադարձման ենթակա չէ։ Քննավարձից ազատվում են երկկողմանի ծնողազուրկ, զոհված ազատամարտիկների, բազմազավակ (5 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների երեխաները:
ԱԴ ԴԾ-ին ծանոթանալու նպատակով կազմակերպվում է բաց դռների օր, ինչի մասին լրացուցիչ տեղեկատվություն տեղադրվում է հայտարարություններ բաժնում և պաշտոնական սոց․ հարթակներում։
ԱԴ ԴԾ ուսման վարձավճարներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ընդունելության քաղաքականությունը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասանելի են օգտակար փաստաթղթեր բաժնում։
-
Ավագ դպրոցի Հեղինակային ծրագիր
Հեղինակային կրթական ծրագրում ընդունելությունը կազմակերպվում է միայն վճարովի կարգով տեղերի համար։
-
Ավագ դպրոցի Դիպլոմային ծրագիր
ԴԾ-ում ուսումն իրականացվում է անգլերենով: Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի շրջանավարտները դիպլոմի հետ մեկտեղ կարող են ստանալ նաև ՀՀ պետական ատեստատ:
Դիպլոմային ծրագրի ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են մարտին, իսկ քննություններն իրականցվում են ապլիլին: Թափուր տեղերի առկայության դեպքում, տեղի է ունենում քննության երկրորդ փուլը, որը կազմակերպվում է օգոստոսին: ՀՀ քաղաքացիներն ընդունելությանը կարող են մասնակցել միայն ապրիլյան շրջափուլին: Դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ մաթեմատիկա և անգլերեն առարկաներից, մասնակցում են առարկայական հարցազրույցներին, ինչպես նաև պատրաստում են մոտիվացիոն և երաշխավորող նամակներ։
-
Միջին դպրոց
Միջին դպրոցում ընդունելությունը կազմակրպվում է մրցութային կարգով վճարովի և պետական համաֆինանսավորմամբ տեղերի առկայության դեպքում։ Հիմնական ընդունելությունն իրականացվում է մայիս-հունիս ամիսներին, իսկ ընթացիկ ընդունելությունը՝ դեկտեմբեր ամսին:
-
Կրտսեր դպրոց
Երեխաներն ընդունվում են Կրտսեր դպրոցի 1-ին դասարան՝ ծնողի դիմումի և թեստավորման (դպրոցին հոգեբանական պատրաստվածություն, IQ) արդյունքների հիման վրա, 2-4-րդ դասարաններ թափուր տեղերի առկայության դեպքում՝ ծնողի դիմումի և 4 առարկաներից (հայոց լեզու, մաթեմատիկա, օտար լեզու, ռուսերեն) գիտելիքների և կարողությունների ստուգման արդյունքների հիման վրա։
-
Մանկակրթարան
Մանկակրթարանում ընդունելությունն իրականացվում է շուրջտարյա ազատ տեղերի առկայության դեպքում։