ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
«ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Հայաստանում Միջազգային բակալավրիատի (International Baccalaurate) երեք՝ նախադպրոցական-տարրական, միջին և ավագ տարիքային խմբերի հանրակրթական ծրագրերով հավատարմագրված միակ դպրոց՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր (այսուհետ՝ Ճեմարան) ընդունելությունն իրականացվում է հետևյալ կառույցներում՝
Ուսուցումը կազմակերպվում է առարկաների լայն ընտրությամբ տարբերակված հոսքերով:
Ուսումնադաստիարակչական գործընթացը կազմակերպվում է շուրջօրյա կամ երկարացված օրվա աշխատակարգով: Սովորողներն ապահովվում են սննդով՝ ըստ հաստատված սննդակարգի: Անհրաժեշտության դեպքում՝ կարող է տրամադրվել հանրակացարան: Բոլոր սովորողների տեղափոխումը կատարվում է Ճեմարանի կողմից՝ հատուկ տրանսպորտային միջոցներով:
Ընդունելության դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունում.
Ընդունելության քննությունների ժամանակացույց.
Արտասահմանյան երկրներից դիմորդների ընդունելությունը բոլոր դասարաններում կազմակերպվում է ամբողջ տարվա ընթացքում ընդ որում՝ հայոց լեզվին բավարար չափով չտիրապետող սանի կրթությունը կարող է իրականացվել օտար լեզվով՝ անհատական եղանակով, մինչև ինտենսիվ ուսուցմամբ հայոց լեզվի իմացության անհրաժեշտ աստիճանին հասնելը:
Ճեմարանի ընդունելության վերաբերյալ բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ Ճեմարանի ընդունելության կանոններում, որոնք հրապարակված են www.shirakatsy.am կայքում:
Ճեմարանի բոլոր կառույցներում ուսուցումը կատարվում է վճարովի հիմունքներով, բացառությամբ 5-12-րդ դասարանների համար սահմանված քանակությամբ մասնակի պետական սուբսիդավորմամբ (այսուհետ՝ պետական համաֆինանսավորում) տեղերի:
1990թ. Ճեմարանում իրականացվում է «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» հեղինակային կրթական ծրագիրը (հաստատված է ՀՀ կառավարության կողմից): 2014թ. նշված ծրագիրը ընդլայնվել և վերահաստատվել է ՀՀ ԿԳ նախարարության կողմից և ներկայումս լիարժեք ինտեգրում է ՀՀ պետական չափորոշչի և ՄԲ համապասխան տարիքային ծրագրերի պահանջները:
2010թ.-ից Ճեմարանը «Ռաունդ Սքվեր» (Round Square) միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ է: 2008թ.-ից Ճեմարանը ԱՊՀ երկրների ՄԲ դպրոցների ասոցիացիաի լիիրավ անդամ է:
2010թ. «Մայքրոսոֆթ» ընկերության համաշխարհային գրասենյակի կողմից Ճեմարանը ճանաչվել է աշխարհի 56 ամենաառաջատար նորարար դպրոցներից մեկը:
2013թ. Ճեմարանի կրտսեր դպրոցը, 2014թ.` միջին և ավագ դպրոցները հավատարմագրվել են Միջազգային բակալավրիատի համաշխարհային գրասենյակի կողմից:
2014թ.-ից ՀՀ կառավարության որոշմամբ արտոնվել է 11-12-րդ դասարաններում իրականացնել ՄԲ դիպլոմային ծրագիրը (IB DP)՝ անգլերով:
© 2022 Shirakatsy. Բոլոր իրավունքները պաշտպանված են