02.06.2025
Ավագ դպրոց

Ընդունելություն Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրի 2025-2026 ուս. տարվա երկրորդ փուլի համար

Ընդունելություն Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրի 2025-2026 ուս. տարվա երկրորդ փուլի համար

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 
ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 
ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ
2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ
II ՓՈՒԼ

 

Շիրակացու ճեմարանի ՄԲ Դիպլոմային ծրագրի մասին
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագիրը (ՄԲԴԾ) ավագ դպրոցի միջազգային կրթական ծրագիր է, որին կարող են դիմել ՀՀ և օտարերկրացի սովորողները: ՄԲԴԾ-ում ուսումը իրականացվում է անգլերենով (ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 23-ի №221-Ա որոշում): Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի շրջանավարտները ՄԲԴԾ դիպլոմի հետ մեկտեղ կարող են ստանալ նաև ՀՀ պետական ատեստատ: 

 

Ինչպե՞ս դիմել
2025-2026 ուստարվա ընդունելությանը մասնակցելու համար դիմորդները պետք է ս/թ հունիսի 3-ից մինչև հունիսի 17-ը ներառյալ լրացնեն ընդունելության հայտը հետևյալ հղումով: Ընդունելության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ` հետևյալ հղումով: 

Ընդունող հանձնաժողովի նոր որոշման համաձայն, II փուլի ընդունելությանը կարող են մասնակցել նաև ՀՀ քաղաքացիները սահմանափակ տեղերի համար (թափուր տեղերի քանակով):


Դիմորդները պետք է

 

  • հանձնեն ընդունելության քննություններ անգլերեն և մաթեմատիկա առարկաներից,
  • մասնակցեն առարկայական հարցազրույցներին:

 

Քննությունների ժամանակացույց

 

  • Անգլերեն - Հունիսի 23, ժամը 10:30
  • Մաթեմատիկա - Հունիսի 24, ժամը 10:30
  • Հարցազրույց - Հունիսի 26, ժամը 11:00

 

Ինչու՞ ընտրել Շիրակացու ճեմարանի ՄԲ Դիպլոմային ծրագիրը 
ՄԲ Դիպլոմային ծրագիրը առաջարկում է միջազգայնորեն ընդունված որակավորում` բարձրագույն կրթություն ստանալու համար և ճանաչված է աշխարհի բազմաթիվ համալսարանների կողմից (օրինակ՝ Քեմբրիջ, Օքսֆորդ, Սթենֆորդ, Չիկագոյի և աշխարհի շատ այլ բարձրակարգ համալսարաններ և քոլեջներ): 2016-2024թթ. ավարտական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:  Շիրակացու ճեմարանում Դիպլոմային ծրագրի իրականացման մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այս հղումով, իսկ ընդհանուր տեղեկությունների համար կարող եք այցելել  Միջազգային բակալավրիատի կազմակերպության պաշտոնական կայք։  

 

Լրացուցիչ տեղեկությունների համար. 

 

  • զանգահարել ընդունելության աշխատանքների համակարգող Աննա Աղասյանին 044 64 01 26 հեռախոսահամարով,
  • գրել admissionoffice@shirakatsy.am էլեկտրոնային հասցեին:

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը Միջազգային Բակալավրիատի կրտսեր, միջին և ավագ դպրոցների ծրագրերով հավատարմագրված միակ կրթահամալիրն է ՀՀ-ում, «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի առաջին լիիրավ անդամն է տարածաշրջանում՝ կիսելով համայնքային ծառայության, աշխատանքային նախագծերի և փոխանակման ծրագրերի միջոցով ձեռք բերված եզակի և հավակնոտ նպատակներ։ Ճեմարանը նաև հանդիսանում է Միջազգային դպրոցների խորհրդի (CIS) անդամ: