18.03.2026
Միջին դպրոց

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲԱՑ ՕԼԻՄՊԻԱԴԱ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲԱՑ ՕԼԻՄՊԻԱԴԱ

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրն հայտարարում է հանրապետական առարկայական բաց օլիմպիադայի մեկնարկը։ 2026 թվականը Բաց օլիմպիադայի հոբելյանական՝ 20-րդ տարին է։

 

Կրթահամալիրի «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» հեղինակային կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 11-ից մայիսի 2-ը կանցկացվեն օլիմպիադաներ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտների համար։

 

Օլիմպիադաները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու, ռուսաց լեզու, օտար լեզու և մաթեմատիկա (4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ դասարաններ), բնագիտություն և պատմություն (7-րդ, 8-րդ դասարաններ)։

 

Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն 2 եղանակով՝ ըստ առարկայական արդյունքների և ըստ բոլոր առարկաներից ունեցած գումարային միավորների։ Օլիմպիադայի հաղթողների համար նախատեսվում են պատվոգրեր, հատուկ կրթաթոշակներ և այլ պարգևատրումներ։

 

Առանց քննությունների Ճեմարան ընդունվելու արտոնություն կտրվի տարիքային խմբի համար նախատեսված բոլոր առարկաներից մասնակցության և դրանց արդյունքների հանրագումարի հիման վրա։

 

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ապրիլի 2-ը հետևյալ հղումով։

 

Օլիմպիադային մասնակցել հնարավոր է միայն նշված ժամանակահատվածում պաշտոնական գրանցման դեպքում։

 

Օլիմպիադայի մասնակցության վճարը մեկ առարկայի համար կազմում է 1500 դրամ /ներառյալ ԱԱՀ/։ Վճարումներ կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարով՝
ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ, ՀՎՀՀ 00804754, հ/հ 1150003768028007։
(Շահառու՝ Շիրակացի ճեմարան ՓԲԸ, նպատակ՝ Բաց օլիմպիադա, մասնակցի անուն, ազգանուն և ընտրված առարկաներ)։

 

Ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Նախորդ տարիների տարբերակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Օլիմպիադայի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը՝ արդյունքներ, ժամանակացույց և այլն, կտրամադրվի shirakatsy.am կայքի, ճեմարանի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերի, ինչպես նաև olympiads@shirakatsy.am էլեկտրոնային հասցեի միջոցով։

 

Երևանում փակման արարողությունը կկայանա ս/թ հունիսի 2-ին, ժամը 11:00, ճեմարանի հանդիսությունների դահլիճում։

 

Հարցերի դեպքում աշխատանքային ժամերին զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

  • քաղաքային՝ 010 680102 
  • բջջային՝ 044 640124 (աշխ.)
  • կամ գրել նամակ olympiads@shirakatsy.am էլեկտրոնային հասցեին։