ՀՏՀ
-
Շիրակացու ճեմարանը հիմնադրվել է 1990թ.: Ճեմարանը կրթահամալիր է, որը հնարավորություն է տալիս Հայաստանի, Սփյուռքի և արտասահմանի օժտված ու տաղանդավոր երեխաներին ստանալու լիարժեք և որակյալ կրթություն:
Շիրակացու ճեմարանը Հայաստանում միակ կրթահամալիրն է, որի բոլոր երեք՝ կրտսեր, միջին և ավագ դպրոցները հավաստագրված են համապատասխանաբար Միջազգային բակալավրիատի՝ Primary Years Programme, Middle Years Programme և Diploma Programme ծրագրերով:
2013-2014 ուսումնական տարվանից ճեմարանի կրտսեր դպրոցը հավաստագրվել է՝ իրականացնելու Միջազգային բակալավրիատի կրտսեր դպրոցի ծրագիրը:
2014 թվականից միջին դպրոցը հավաստագրվել է՝ իրականացնելու Միջազգային բակալավրիատի միջին դպրոցի ծրագիր:
2014 թվականից ավագ դպրոցը հավաստագրվել է՝ իրականացնելու Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը:
Ճեմարանի ավագ դպրոցը սովորողին հնարավորություն է ընձեռում ընտրություն կատարելու հեղինակային ծրագրի և դիպլոմային ծրագրի միջև: -
Իրականցնում ենք Միջազգային բակալավրիատի բոլոր 3 հանրակրթական ծրագրերը 3 տարեկանից մինչև 12-րդ դասարան:
Ծրագրի իմաստն ու գաղափարախոսությունը մանկակրթարանի և կրտսեր դպրոցի առումով կայանում է նրանում, որ խրախուսվում է երեխայի բնածին հետաքրքրասիրությունը, հնարավորություն է տրվում նրան հետազոտելու, խաղի միջոցով սովորելու:
Թեմաները վերառարկայական են, ուսումնասիրվող բոլոր առարկաների բովանդակությունը նպաստում է աշխարհաճանաչողությանը: Երեխաները տարբեր հմտությունների, որակների և վերաբերմունքի դրսևորումների միջոցով սովորում են իմաստալից գործողություններ անել և դառնալ ինքնակարգավորվող սովորողներ ամբողջ կյանքի ընթացքում: Մանկակրթարանի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները միտված են հեշտացնելու ծնողի, ընտանիքի հոգսը՝ սնունդ, տրանսպորտ, արդյունավետ հետադարձ կապ երեխայի վերաբերյալ:
Եթե էլի հարցեր ունենաք, կարող եք զանգահարել 093929201 հեռախոսահամարով:
-
Երեխաներն ընդունվում են կրտսեր դպրոցի.
- 1-ին դասարան` ծնողի դիմումի և թեստավորման (դպրոցին հոգեբանական պատրաստվածություն, IQ) արդյունքների հիման վրա
- 2-4-րդ դասարան թափուր տեղերի առկայության դեպքում` ծնողի դիմումի և 4 առարկաներից (Հայոց լեզու, Մաթեմատիկա, Օտար լեզու, Ռուսերեն) գիտելիքների և կարողությունների ստուգման արդյունքների հիման վրա:
Բոլոր դեպքերում նախապատվությունը տրվում է այն երեխաներին, ովքեր ճեմարանում արդեն սովորող քույր կամ եղբայր ունեն:
Ընթացիկ ընդունելության սպասման թերթիկում գրանցվելու համար սեղմեք այստեղ:
Մանրամասների և հարցերի դեպքում կարող եք գրել մեզ primary@shirakatsy.am էլեկտրոնային հասցեով:
-
Միջին և Ավագ դպրոցներ ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր տարվա հունիսին ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա:
Ընդունելության ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
-
Գնացուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:
-
Ճեմարանի ուսուցչամանկավարժական աշխատակազմի ընդունելությունը կատարվում է մրցութային ընտրությամբ, որն իրականացվում է համապատասխան բնագավառում հանրապետության ճանաչված մասնագետների կողմից: Ճեմարանի գիտախորհրդատվական աշխատանքներում ներգրավված են հանրապետությունում ճանաչված անվանի գիտնականներ, որոնք համակարգում են համապատասխան առարկաների ուսուցման և դասավանդման գործունեությունը: Նրանց թվում են ՀՀ ԳԱԱ 4 ակադեմիկոս, 7 դոկտոր, պրոֆեսոր, տարբեր գիտությունների 7 թեկնածու, արվեստի վաստակավոր 2 գործիչ:
Ներկայումս ճեմարանում աշխատող ուսուցիչների գերակշիռ մասը հանրապետությունում ճանաչված և իրենց գործի հմուտ մասնագետներ են, դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակներ են, նրանցից 2-ը գիտության դոկտորներ են, 28-ը գիտության թեկնածուներ, 6 ուսուցիչ ունի նաև դոցենտի կոչում:
-
Թափուր տեղերի վերաբերյալ հայտրարություններին կարող եք ծանոթանալ այստեղ: