17.02.2026
Համաճեմարանական
100 գաղափար Հայաստանի համար
Հպարտությամբ հայտնում ենք, որ Ճեմարանի սաներ Արփի Հաջյանը, Մարկ Մակյանը, Խաչատուր Բդոյանը և Նարեկ Ծաղիկյանը մասնակցել են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին և արժանացել մրցանակի:
Սաները ներկայացրել են իրենց գաղափարը Green Economy & Technologies անվանակարգում՝ Ճեմարանում ստեղծված թիմային նախաձեռնությամբ՝ AeroLink Technologies, և այն արժանացել է մրցանակի:
Բացի թիմային հաջողությունից, մրցույթին առանձին մասնակցել է նաև Ճեմարանի Միջին դպրոցի սան Արիանե Լուսինյանը, ով իր թիմակցի՝ Ազնիվ Խուդաթյանի հետ «Ազգային անվտանգություն և ռազմական գիտություններ» անվանակարգում պարգևատրվել է Cyber Shield Armenia նախաձեռնության համար:
Մաղթում ենք մեր բոլոր հաղթողներին նորանոր հաջողություններ: