28.11.2023

Բելառուսի Հանրապետության, Չինաստանի ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեսպանատների ներկայացուցիչների այցը Ճեմարան

Բելառուսի Հանրապետության, Չինաստանի ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեսպանատների ներկայացուցիչների այցը Ճեմարան

    «Համագործակցություն հանուն երջանիկ մանկության». այսպիսի խորագիր ուներ նոյեմբերի 24-ին արդեն երկրորդ անգամ իրականացվող այս նախաձեռնությունը:
    Այս խորագրով միջոցառումը նվիրվում է երեխաների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվան, որն աշխարհում նշվում է 1954թ-ից նոյեմբերի 20-ին: Նոյեմբերյան այս օրը ՄԱԿ-ը ընդունեց երեխայի իրավունքների հռչակագիրը և երեխայի իրավունքների կոնվենցիան:
    «Համագործակցություն հանուն երջանիկ մանկության» խոսուն խորագիր-նշանաբանով էր շնչում ճեմարանը. այս տարի հյուրընկալել էինք ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության, Չինաստանի ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեսպանատների ներկայացուցիչներին:
    Դեսպանատների ներկայացուցիչները ճեմարանական սաների ուղեկցությամբ շրջեցին ճեմարանում, ներկա եղան ուսումնական գործընթացին, որից հետո մասնակցեցին ավագ դպրոցի սովորողների խորհրդի կազմակերպած միջոցառմանը. սաները ներկայացրին երեխաների իրավունքների պաշտպանության դերը և դրա ուղղությամբ տարվող աշխատանքները Ճեմարանում:
    Բելառուսի դեսպանության ներկայացուցիչ Ինեսսա Կուդրուկը պատմեց իրենց երկրի լավագույն փորձի՝ երեխաների իրավունքների պաշտպանության գործի մասին:
    Հյուրերի հետ քննարկվեցին նաև հետագա անելիքները և համագործակցության ոլորտները:
    Արդեն ավանդույթ դարձած այս նախաձեռնությունը կրելու է շարունական բնույթ՝ գործնական և բարեկամական փոխհարաբերությունները էլ ավելի ամրապնդելու նպատակով: