08.04.2026
Համաճեմարանական

«Սեր և նվիրում» նվիրված Ճեմարանի 40-ամյակին

«Սեր և նվիրում» նվիրված Ճեմարանի 40-ամյակին

Մարտի 15-ին կայացավ «Սեր և նվիրում» խորագրով բարեգործական ընթրիքը՝ կազմակերպված Զարգացման հիմնադրամի կողմից։
Երեկոն միավորեց բոլոր նրանց, ովքեր հավատում են կրթության ուժին, աջակցությանը և բարին գործելուն՝ ստեղծելով ջերմ ու ոգեշնչող մթնոլորտ։
Միջոցառումն առանձնանում էր իր ինտերակտիվ ձևաչափով․ մրցույթներն ու վիճակահանությունը ոչ միայն նպաստեցին ակտիվ մասնակցությանը, այլև ձևավորեցին միասնականության յուրահատուկ զգացում։
Ողջույնի խոսքով հանդես եկան «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը, Կրթահամալիրի կրթական ծրագրի զարգացման ռազմավարության մշակման հարցերով փոխտնօրեն Գագիկ Թոռչյանը, Միջին դպրոցի տնօրեն Տաթևիկ Արզումանյանը, Զարգացման հիմնադրամի տնօրեն Ցոլեր Շըխըրտմեանը, ինչպես նաև Ճեմարանի պատվավոր բարեկամ Արտակ Բեգլարյանը։
Երեկոյի ընթացքում «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Մերուժան Մինասյանը ներկայացրեց Ճեմարանի նոր մասնաշենքի նախագիծը՝ ընդգծելով մեր ապագայի կրթական միջավայրի տեսլականը։
Երեկոն վարում էր սիրված ճեմարանական Հայկ Պետրոսյանը, իսկ տոնական տրամադրությունը լրացնում էին «Գարիկ Սոնա» բենդը կենդանի կատարումներով և DJ Սյուզաննա Ավետիսյանը։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և աջակիցներին՝ այս նախաձեռնությանը միանալու, հավատալու և այն կյանքի կոչելու համար։