05.03.2023
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ

Ընդունելություն Միջին դպրոցում

Ընդունելություն Միջին դպրոցում

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 

«ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ

ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑԻ 5-ՐԴ, 8-ՐԴ, 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ
 

Թանկագի՛ն բարեկամ

Եթե ձգտում եք, որ Ձեր զավակը

  • ստանա ՀՀ պետական և միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող բարձրակարգ և լիարժեք կրթություն,
  • ակադեմիական գիտելիքներից, անհրաժեշտ կարողություններից և հմտություններից բացի, ձեռք բերի նաև իսկական մտավորականին և քաղաքացուն արժանի որակներ,

ապա հրավիրում ենք դիմելու Հայաստանի Հանրապետությունում Միջազգային բակալավրիատի (International Baccalaurate) երեք՝ նախադպրոցական տարրականմիջին և ավագ տարիքային խմբերի հանրակրթական ծրագրերով   հավատարմագրված միակ դպրոց՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր (այսուհետ՝ Ճեմարան):

 Ճեմարանի բոլոր կառույցներում ուսուցումը կատարվում է վճարովի հիմունքներով, բացառությամբ 5-12-րդ դասարանների համար սահմանված քանակությամբ մասնակի պետական սուբսիդավորմամբ (այսուհետ՝ պետական համաֆինանսավորում) տեղերի:

Ուսումնադաստիարակչական գործընթացը կազմակերպվում է շուրջօրյա կամ երկարացված օրվա աշխատակարգով: Սովորողներն ապահովվում են սննդով՝ ըստ հաստատված սննդակարգի: Անհրաժեշտության դեպքում՝ կարող է տրամադրվել հանրակացարան: Բոլոր սովորողների տեղափոխումը կատարվում է Ճեմարանի կողմից՝ հատուկ տրանսպորտային միջոցներով:

 

Ճեմարանի ընդունելությունն իրականացվում է հետևյալ կառույցներում.

  • Միջին դպրոց (5-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններ, մանրամասները՝ այստեղ)
  • 10-րդ դասարանում ուսուցումը կազմակերպվում է չորս հոսքերով (հումանիտար, բնագիտական, տնտեսագիտական, ֆիզմաթ):

Ընդունելության դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունում.

Ընդունելության քննությունների ժամանակացույց. 

  • Քննությունները կազմակերպվում են հունիսի 12-ից 30-ը: