Հեղինակային ծրագիր

Ավագ դպրոցի մասին

Ավագ  դպրոցի հեղինակային ծրագիրը երկամյա կրթական ծրագիր է, որը նպատակաուղղված է ինչպես հիմնարար գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, ապագա մասնագիտությանն առնչվող առարկաների համակողմանի ուսումնասիրմանը, կրթության շարունակականության ապահովմանը, այնպես էլ ուսանողների անձնային որակների զարգացմանը։ 

Ճեմարանի ԱԴ հեղինակային  ծրագրում կիրառվում են ՀՀ պետական և առարկայական չափորոշիչների, ինչպես նաև ճեմարանի հեղինակային կրթական ծրագրի պահանջները:

Ուսումնական պլանը

Ուսումնական պլանը կազմվում է խորացված և հենքային ուսուցմամբ:

Խորացված ուսումնառությունը մինչբուհական կրթական համակարգ է, որը նպատակաուղղված է համակողմանիորեն  ուսումնասիրելու ԱԴ ուսանողի ապագա մասնագիտությանն առնչվող առարկաների բովանդակությունը,  ձեռք բերելու հիմնարար գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև ապահովելու հետագա կրթության շարունակականությունը։

 

Հենքային ուսուցումը ուսանողի՝ սեփական ձգտումով և ինքնուրույնաբար ընտրած առարկայական ծրագրով նախատեսված ուսումնական նյութի ուսումնասիրության, գիտելիք և փորձ ձեռք բերելու գործընթաց է: Ինքնուսուցման գործընթացում ձեռք բերած գիտելիքի որակը կախված է ուսանողի ցանկությունից (մոտիվացիայից), ինքնակազմակերպման հմտություններից, ուսումնասիրվող նյութի մատչելիությունից և ծավալից, ինչպես նաև դասավանդող ուսուցչի ճիշտ ուղղորդումից: 

  • Հեղինակային ծրագրի մոդուլ

    Ավագ դպրոցում սաների ուսումնական գործընթացը կազմակեպվում է՝ ըստ վերջինիս կարիքների և նախասիրությունների։ Ուսումնական պլանի սահմանած ժամաքանակի սահմաններում սաները կարող են ընտրել երեք խորացված առարկաներ 11-րդ դասարանում, իսկ երկուսը՝ 12-րդ դասարանում։
    Խորացված ուսուցմամբ առարկաներն ուսումնասիրվում են ըստ հոսքերի։ Խմբում սաների առավելագույն թիվը 12-ն է։

     

    Հենքային ուսուցմամբ առարկաներն ուսումնասիրվում են 2-4 դասաժամում։ Խմբում սաների առավելագույն թիվը 18-ն է։

    Ճեմարանի Ավագ դպրոցում (11-12-րդ դասարաններ) սաների կրթական գործընթացը հեղինակային ծրագրով կազմակերպվում է խորացված և հենքային ուսուցման ծրագրերով: Ստորև նշված են հետևյալ հոսքերը:

     

    • ԲՆԱԳԻՏԱԿԱՆ
      ԲՆԱԳԻՏԱԿԱՆ
    • ՀՈՒՄԱՆԻՏԱՐ
      ՀՈՒՄԱՆԻՏԱՐ
    • ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
      ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
    • ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ/ՖԻԶՄԱԹ
      ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ/ՖԻԶՄԱԹ
    • ԱՐՎԵՍՏ
      ԱՐՎԵՍՏ
    ԲՆԱԳԻՏԱԿԱՆ

    Խորացված առարկաներ՝ կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա

    Հենքային առարկաներ՝ հանրահաշիվ, երկրաչափություն, օտար լեզու, ռուսաց լեզու, ինֆորմատիկա, ռոբոտաշինություն, հայոց պատմություն, հասարակագիտություն, ֆիզկուլտուրա, ՆԶՊ, արվեստ, հայ կին/ ասպետաբանություն

     

    ՀՈՒՄԱՆԻՏԱՐ

    Խորացված առարկաներ՝ հայոց լեզու, անգլերեն/ TOEFL, հասարակագիտություն/ ՀԺՊ

    Հենքային առարկաներ՝ հանրահաշիվ, երկրաչափություն, ռուսաց լեզու, ինֆորմատիկա, ՆԶՊ, ռոբոտաշինություն, գիտություն (STEAM), հայոց պատմություն, ֆիզկուլտուրա, հասարակագիտություն, արվեստ, հայ կին/ ասպետաբանություն:

     

    ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

    Խորացված առարկաներ՝ հայոց լեզու, մաթեմատիկա/SAT, անգլերեն/ TOEFL

    Հենքային առարկաներ՝ օտար լեզու, ռուսաց լեզու, ինֆորմատիկա, ռոբոտաշինություն, հայոց պատմություն, հասարակագիտություն, գիտություն (STEAM), ձեռնարկատիրություն, ֆիզկուլտուրա, ՆԶՊ, արվեստ, հայ կին/ ասպետաբանություն

     

    ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ/ՖԻԶՄԱԹ

    Խորացված առարկաներ՝ մաթեմատիկա/SAT, ֆիզիկա, ինֆորմատիկա/ գծագրություն

    Հենքային առարկաներ՝ հանրահաշիվ, երկրաչափություն, օտար լեզու, ռուսաց լեզու, ռոբոտաշինություն, հայոց պատմություն, հասարակագիտություն, բնապահպանություն, ֆիզկուլտուրա, ՆԶՊ, արվեստ, հայ կին/ ասպետաբանություն:

     

    ԱՐՎԵՍՏ

    Խորացված առարկաներ՝ մշակութաբանություն, անգլերեն/ TOEFL, մասնագիտական առարկա/ գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, 

    Հենքային առարկաներ՝ հանրահաշիվ, երկրաչափություն, ռուսաց լեզու, ինֆորմատիկա, ռոբոտաշինություն, գիտություն (STEAM), հայոց պատմություն, հասարակագիտություն, ճարտասանություն, ֆիզկուլտուրա, ՆԶՊ, արվեստ, հայ կին/ ասպետաբանություն:

     

     

  • Լրացուցիչ կրթադաստիարակչական բաղադրիչներ

    .

    • Ձեռնարկատիրական գործունեություն
      Ձեռնարկատիրական գործունեություն
    • STEAM
      STEAM
    • Արվեստ
      Արվեստ
    • Հոգեբանություն
      Հոգեբանություն
    • Աշխատանքային պրակտիկա
      Աշխատանքային պրակտիկա
    Ձեռնարկատիրական գործունեություն

    Ձեռնարկատիրական գործունեությունը մասնագիտական ուսուցման փորձ է, որն առաջարկում է բովանդակալից գործնական աշխատանք՝ ուսանողի ապագա մասնագիտական ոլորտի ընտրությամբ պայմանավորված: Այսօրինակ գործունեությունը նպաստում է ապագա մասնագիտությանն առնչվող ոլորտը համակողմանիորեն ուսումնասիրելուն, ձեռք բերած համապատասխան գիտելիքները և հմտությունները կիրառելուն։

     

    STEAM

    STEAM-ը հիմնված է միջառարկայական և կիրառական մոտեցման վրա, երբ առարկայական 5 ուղղությունները միավորված են մեկ ընդհանուր կրթական համակարգում: Այն զարգացնում է քննադատական մտածողությունն ու խնդիրների լուծման հմտությունները՝ իրական կիրառական նախագծերի ուղեկցմամբ: Այն նպատակ ունի խթանել աշակերտների հետաքրքրասիրությունն ու երևակայությունը, ինչպես նաև կատարելագործել նրանց՝ ապագա գիտնականներ և ինժեներներ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքները:

    Արվեստ

    Արվեստի դասավանդումն իրականացվում է հայ ազգային մշակույթի հիմքի վրա: Այն նպաստում է սաների ինքնաճանաչմանը և ինքնարտահայտմանը, նրա մտահորիզոնի ընդլայնմանը, երևակայության, քննական, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացմանը, վարպետության, ստեղծարարության, կատարողական առանձնահատկություններին միտված ուսումնական գործունեության, գեղագիտական և բարոյական չափանիշների, հայրենասիրական և մարդասիրական զգացումների ձևավորմանը և կյանքի, շրջապատող աշխարհի, աշխատանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունքի դրսևորմանը:

    Հոգեբանություն

    Առարկայի նպատակն է ձևավորել հաղորդակցման, ինքնակառավարման, քննադատական մտածողության, ստեղծարարության վերաբերյալ գիտելիքների անհրաժեշտ մակարդակ: Ներկայացնել և ձևակերպել կյանքի տարբեր ոլորտներում (մասնագիտական գործունեություն, միջանձնային փոխհարաբերություններ, ընտանեկան հարաբերություններ և այլն) այդ հմտությունների կիրառման հնարավորությունները: Զարգացնել սաների հաղորդակցական, ինքնակառավարման, քննադատական մտածողության և ստեղծարարության հմտությունները: 

    Աշխատանքային պրակտիկա

    Աշխատանքնային գործունեության շրջանակում 12-րդ դասարանի սաները երկրորդ կիսամյակում շաբաթական մեկ ուսումնական օր անցկացնում են իրենց նախընտրած ոլորտին պատկանող կազմակերպությունում:

    Աշխատանքային պրակտիկան մասնագիտական ուսուցման փորձ է, որն առաջարկում է բովանդակալից գործնական աշխատանք՝ ուսանողի ապագա մասնագիտական ոլորտի ընտրությամբ պայմանավորված: Այսօրինակ գործունեությունը նպաստում է ապագա մասնագիտությանն առնչվող ոլորտը համակողմանիորեն ուսումնասիրելուն, ձեռք բերած համապատասխան գիտելիքները և հմտությունները կիրառելուն։ Աշխատանքային գործունեությունը գործատուին հնարավորություն է տալիս աշխատավայր բերելու նոր գաղափարներ, զարգացնելու մարդու ունակությունները և ճանապարհ հարթելու ապագա աշխատակիցների  համար: 

Ընդունելություն

Հեղինակային կրթական ծրագրում ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով՝ համաֆինանսավորմամբ կամ վճարովի տեղերի համար:

Ընդունելության հարցերով կարող եք կապ հաստատել՝

Ընդունելության հարցերով կարող եք կապ հաստատել՝
Ընդունելության համակարգող
Աննա Աղասյան
Դիմել