Նորություններ և իրադարձություններ
-
12.01.2024Փոխըմբռնման հուշագիր «Ազգային Կրթական Կենտրոն» ՓԲԸ-ի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ի միջևՓոխըմբռնման հուշագիր «Ազգային Կրթական Կենտրոն» ՓԲԸ-ի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ի միջև: Հուշագրի գաղափարն է՝ նպաստել կենսակերպ էկոհամակարգի (Lifestyle Ecosystem) զարգացմանը, որն էլ խթանում է բարեկեցությունը, կրթությունը և նորարարությունը:ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
-
28.12.2023«Հույսի գույներ» օրացույցներ 2024թ.Սիրով կիսվում ենք «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի և Սիդնեյի հայկական ՀԲԸՄ Ալեքսանտր Վարժարանի համատեղ նախաձեռնությամբ «Հույսի գույներ» խորագիրը կրող 2024թ. օրացույցներով, որոնք հանվեցին ցուցահանդես-վաճառքի:ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
-
27.12.2023Միջազգային դպրոցների խորհրդի ներկայացուցիչների այցը ՃեմարանՃեմարանում հյուրընկալել ենք Միջազգային դպրոցների խորհրդի ներկայացուցիչներ՝ գնահատման ղեկավար Քրիստոֆեր Մաջիոին և Սոտոգրանդե միջազգային դպրոցի ՄԲ Կրտսեր դպրոցի համակարգող Անդրեա Բեննեթ Կասերեսին: Այցի շրջանակում տեղի ունեցավ նախապատրաստական գնահատում, ինչպես նաև սեմինար մանկավարժական առաջնորդության անդամների համար:ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
-
18.12.2023Թյենծին Յինհուա միջազգային դպրոցի պատվիրակությունը ՃեմարանումՉինաստանի Թյենծին Յինհուա միջազգային դպրոցի պատվիրակությունը վերջերս համագործակցային առաջարկով այցելել է Ճեմարան: Պատվիրակության անդամները շրջեցին կրթահամալիրում, հանդիպեցին տնօրինության անդամներին, քննարկեցին երկու երկրների և մշակույթների միջև հզոր կրթական համագործակցության նոր ուղիների ստեղծման և դրանց զարգացման մասին, ինչպես նաև ձեռք բերեցին պայմանավորվածություն հետագա հանդիպումների կազմակերպման վերաբերյալ:ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
-
08.12.2023«Մշակութաբանություն» առարկայի ամփոփիչ բաց դասի շրջանակում հյուրընկալել ենք Անահիտ Թարխանյանին«Մշակութաբանություն» առարկայի ամփոփիչ բաց դասի շրջանակում սաները ներկայացրին իրենց աշխատանքները՝ «Մոդեռնիզմը Հայաստանում» թեմայով։ Հանդիպմանը հյուրընկալել ենք Արթուր Թարխանյանի դստերը՝ Անահիտ Թարխանյանին, ով մեծ սիրով լսեց սաների կատարած աշխատանքները, ինչպես նաև հրավիրեց «Արթուր Թարխանյան» մշակութային կենտրոն տեսական գիտելիքների խորացման նպատակով: Սաների աշխատանքները համակարգել է մշակութաբանության և ճարտարապետության ուսուցչուհի՝ Զարուհի Պարունակյանը:ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
-
28.11.2023Բելառուսի Հանրապետության, Չինաստանի ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեսպանատների ներկայացուցիչների այցը Ճեմարան«Համագործակցություն հանուն երջանիկ մանկության». այսպիսի խորագիր ուներ նոյեմբերի 24-ին արդեն երկրորդ անգամ իրականացվող այս նախաձեռնությունը: Այս խորագրով միջոցառումը նվիրվում է երեխաների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվան, որն աշխարհում նշվում է 1954թ-ից նոյեմբերի 20-ին: Նոյեմբերյան այս օրը ՄԱԿ-ը ընդունեց երեխայի իրավունքների հռչակագիրը և երեխայի իրավունքների կոնվենցիան:ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ