Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 2022 թ
  • Հունվար
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Հնդկաստանի Mayo College դպրոցի սաների կողմից կազմակերպված առցանց հանդիպմանը:
    • Ճեմարանը հյուրընկալում է Իրանի Շիրազ քաղաքում գտնվող MIS (Mehr Taban International School ) միջազգային դպրոցի ակադեմիական տնօրեն Զահրա Շաբանինիանին:
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Հնդկաստանի Assam Valley դպրոցի սաների կողմից կազմակերպված հանդիպմանը: 
    • Ճեմարանը համագործակցության հուշագիր է կնքվում «Դասավանդի՛ր Հայաստան» (Teach for Armenia) կազմակերպության հետ:
  • Փետրվար
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է ԱՄՆ-ի Province Day  դպրոցի սաների կողմից կազմակերպված  առցանց հանդիպմանը: 
    • Ճեմարանի տնօրենության անդամներն այցելում են միկրոբիոլոգիայի ինստիտուտ և կնքում համագործակցության հուշագիր:
    • Ճեմարանի գրադարանի հետազոտական աշխատանքների համակարգող Անի Մկրտումյանը «Համայնքի հետ աշխատանքի մոդել» թեմայով առցանց սեմինար է վարում Արցախի հանրակրթական դպրոցների երկարօրյա խմբերի մանկավարժների համար:
    • Գիտամեթոդական կենտրոնի ղեկավար, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ Թամար Ալեքսանյանը «Ընթերցանության կազմակերպման ձևերը երկարօրյա դպրոցում» թեմայով առցանց սեմինար է վարում (երկրորդ հանդիպում) Արցախի երկարօրյա խմբերի մանկավարժների  համար:
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Աֆրիկայի St.Cyprians’ School դպրոցի սաների կողմից կազմակերպված  առցանց հանդիպմանը:
    • Թումանյանական շաբաթվա շրջանակում միջին դպրոցի ութերորդ դասարանցիների հյուրն է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Ռումինիայի Transylvania College դպրոցի սաների կողմից կազմակերպված  առցանց հանդիպմանը: 
    • Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ (ամբիոնի ղեկավար բանասիրական գիտ. թեկնածու Անի Մակինյան) ԵՊՀ-ի մշակույթի կենտրոնի (ղեկավար՝ Կարինե Դավթյան) հետ համատեղ նշվում է Մայրենի լեզվի տոնը (սցենարի հեղինակ՝ հայոց լեզվի և գրականության  ուսուցիչ Արփինե Խեչիկյան):
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Հարավային Աֆրիկայի St.Stithians Boys' College դպրոցի կազմակերպած առցանց համաժողովին: 
  • Մարտ
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Ճապոնիայի Okinawa Amincus International School  դպրոցի կողմից առցանց հանդիպմանը: 
    • Ողջ աշխարհում մարտի 3-ը նշվում է որպես լսողության համաշխարյհային օր: Հայոց լեզվի և գրականության ամբիոնի (ղեկավար՝ բանասիրական գիտ. թեկնածու Անի Մակինյան) նախաձեռնությամբ ճեմարանի 9-10-րդ դասարանցիների հյուրն են Լսողության խանգարում ունեցող հատուկ կրթահամալիրի սաները, որոնք մնջախաղով բեմադրում են հատվածներ «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունից:
    • Տեղի է ունենում ԱՊՀ երկրների՝ Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի հերթական համաժողովը՝ նվիրված սովորողների անհատական նախագծերին, որին Ճեմարանից մասնակցում է Լյուսի Խտրլարեանը՝ «Հայաստանի հրաշալիքները» (Փոդքաստ) թեմայով (ղեկավար՝ Գայանե Պապոյան, ռուսաց լեզվի ուսուցիչ):
    • Առցանց հարթակում տեղի է ունենում ճեմարանի պատմության մեջ առաջին ներճեմարանական ձայնաշարը (Postcard)-ը Round Square-ի ձևաչափով, որը վարում են ավագ դպրոցի սաները: Հանդիպման թեման է «Իմ երկրի գեղեցկությունը»: 
    • Կրտսեր ճեմարանականները (3-րդ և 4-րդ դասարաններ) վերառարկայական թեմայի շրջանակում կազմակերպած ցուցահանդես-վաճառքից գոյացած գումարը (168000 դրամ) փոխանցում են հերոսների վերականգնողական կենտրոնին: 
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Մեծ Բրիտանիայի  St.Mary’s Colchester School դպրոցի կազմակերպած առցանց հանդիպմանը: 
    • Գարնանային արձակուրդի օրերին ճեմարանում աշխատում է Շիրակացու Պառլամենտի 9-րդ նստաշրջանը, որի շրջանակում 99 ճեմարանականներ համախմբվում են ճեմարանը ավելի լավը դարձնելու գաղափարի շուրջ: 
    • Ճեմարանի անգլերենի ուսուցիչ Սյուզան Սահակյանը և rուսերենի ուսուցիչ Գայանե Պապոյանը  մասնակցում են Լոնդոնի  Ֆրանսիզ Կինգ դպրոցի  գարնանային դասընթացին: Նրանք ղեկավարում են 16-հոգանոց աշակերտների խումբ (հիմնականում՝ ճեմարանի սաներ): 
  • Ապրիլ
    • Երևանի պետական համալսարանի կազմակերպած  քիմիայի առարկայական օլիմպիադայում ճեմարանի 12-րդ դասարանի աշակերտ Եվա Բազեյանն արժանանում է 3-րդ կարգի դիպլոմի (ուսուցիչ՝ Ժան  Գյուլբենկյան):
    • Ճեմարանի ավագ դպրոցի 7 սաներ կենսաբանություն, քիմիա և ֆիզիկա առարկաներից Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերության (AESA Science Olympiad֊) ամենամյա միջազգային քսանմեկերորդ օլիմպիադայում հաղթում և ստանում են մեկ առաջին, երկու երկրորդ, մեկ երրորդ և 2 հատուկ մրցանակներ։ Հաղթանակը պայմանավորված էր սաների (Նեհա Մեթյու, Սամվել Մխիթարյան, Նարեկ Ալեքսանյան, Վահե Օհանյան, Մարիա Գրիգորյան, Սուսաննա  Աթանեսյան, ՍԷրլի Պոյաճեան) և նրանց ուսուցիչների՝ Մարիամ Օհանյանի (կենսաբանություն), Աննա Գրիգորյանի (քիմիա) և Վահան Հովհաննիսյանի (ֆիզիկա)։
    • Առողջ ապրելակերպի և ֆիզկուլտուրայի ամբիոնի (ղեկավար Գոհար Հովհաննիսյան, շախմատի ուսուցիչ Նելլի Փիլոսյան), Ճեմարանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունենում շախմատի բարեգործական մրցաշարը:
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Հնդկաստանի DAIS դպրոցի կողմից առցանց «RS Virtual Conference»  առցանց համաժողովին: 
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Հնդկաստանի Assam Valley School դպրոցի կողմից առցանց RS Postcard from Assam Valley School հանդիպմանը: 
    • ԱՊՀ երկների Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի ամենամյա 15-րդ համաժողովի պաշտոնական բացումը առցնաց: Ճեմարանի համաժողովին ելույթներով հանդես են գալիս Մանան Աղաբեկյանը (անգլերենի ամբիոնի ղեկավար), Ռուզաննա Եղիկյանը (գրադարանավար), Յուլյաննա Մկրտչյանը (արվեստի ամբիոնի ղեկավար), Վարսենիկ Գրիգորյանը (հայոց լեզվի և գրականության ուսուցիչ):
    • Ճեմարանի ավագ դպրոցի 17 սան «Իմ երկրի գեղեցկությունը» թեմայով կազմակերպել են առցանց Postcard from Armenia հանդիպում, որին մասնակցել են ՌՍ 16 դպրոցներ 5 երկրներից (Հնդկաստան, Պերու, ԱՄՆ, Կանադա, ԱՄԷ) 100 հոգի:
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Ֆրանսիայի Escole Alsacienne դպրոցի կազմակերպած  «RS Virtual Conference»  առցանց համաժողովին:
    • Կայուն զարգացման հիմնադրամի կազմակերպած «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթում Ճեմարանի միջին դպրոցի 751 խմբի սան Շամիրզայան Հռիփսիմեն արժանանում է պատվոգրի. ֆրանսերենի ուսուցիչն է Նելլի Խուդոյանը։
  • Մայիս
    • Ամփոփվում են հանրապետական առարկայական օլիմպիադաների արդյունքները: Ճեմարանական աշակերտները գրանցում են հաջողություններ:
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է ԱՄՆ-ի Saint Andrew’s դպրոցի կազմակերպած առցանց RS Postcard from Saint Andrew’s School հանդիպմանը: 
    • «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի պատվիրակությանը տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորությամբ հյուրընկալվում է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին: Արցախի կառավարության և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի միջև ստորագրվում է համագործակցության  հուշագիր՝ Արցախում կրթահամալիր հիմնելու վերաբերյալ: Կողմերը միավորում են իրենց ջանքերը Արցախի Հանրապետությունում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի փորձի հիման վրա նոր որակի ուսումնական հաստատության ստեղծման շուրջ։
    • ՀՀ  ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ և Շիրակացու ճեմարանի նախաձեռնությամբ Երևանում, Արցախում և Սյունիքում մեկնարկում է հանրապետական առարկայական բաց օլիմպիադան: 
    • Ճեմարանական համայնքի ներկայացուցիչները՝ ուսուցիչներ, մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ, միասնական երթով այցելում են Եռաբլուր՝ հարգանքի և խոնարհման տուրք մատուցելու Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին:
    • Ճեմարանը հյուրընկալում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:
    • Կրտսեր դպրոցի չորրորդ դասարանցիները «Ինչպես ենք մենք ինքնաարտահայտվում» թեմայով ներկայացնում են իրենց երկարատև հետազոտության արդյունքները՝ ավանդական «Ստուգատես 2022»-ի շրջանակում:
    • Կրտսեր դպրոցում տեղի է ունենում արտաուսումնական միավորումների հաշվետու համերգ:
    • Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի է ունենում ճեմարանի 29-րդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսավոր ցերեկույթը: Ճեմարանին հրաժեշտ են տալիս  101 շրջանավարտ:
  • Հունիս
    • Ճեմարանը հյուրընկալում է Արցախի կրթական պատվիրակությանը:
    • Ճեմարանը հյուընկալում է Պարաաթլետիկայի ֆեդերացիայի անդամներին: Դրամահավաքի արդյունքում ստացած հասույթը տրամադրվում է թիմին  և 44-օրյա պատերազմին մասնակից հերոսներին՝ Տիգրան Գրիգորյանին, Էրիկ Գրիգորյանին, Էրիկ Եղյանին:
    • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սան Հայկ Մադոյանը դառնում է սենյակային թռչող «գերթեթև» մոդելների գծով ավիամոդելիստների հանրապետական մրցույթի հաղթող և առաջին դիպլոմակիր: Ավիամոդելավորման արտաուսումնական միավորումը Ճեմարանում գործում է 2021-2022 ուսումնական տարվա սկզբից, միավորման ղեկավար՝ Էդուարդ Կարամյան:
    • Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գրադարանի գիտական համակարգող Անի Մկրտումյանը պաշտպանում է գիտական թեզ «Սովորողների հետազոտական կարողությունների զարգացումը աշխարհագրության ուսուցման գործընթացում» թեմայով: 
    • Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցում ամփոփվում են Շիրակացու ճեմարանի կազմակերպած առարկայական բաց օլիմպիադայի արդյունքները, ճեմարանի տնօրենության անդամները մրցանակներ են հանձնում հաղթող աշակերտներին:
    • Ճեմարանի «Գավաթ» մնջախաղի ստուդիայի սաները՝ Էլեն Սաֆարյանը (844 խումբ), Մանե Վանցյանը (755 խումբ), Սոֆի Վանյանը (755 խումբ), Էվելինա Վանյանը (755 խումբ), Լիլիթ Մանասյանը (754 խումբ)  և  ճեմարանի մնջախաղի ղեկավար՝ Իլոնա Հովասափյանը Երևան քաղաքի «Գոյ» թատրոնում մասնակցում են  Հայաստանում ֆրանսիախոսության 4-րդ փառատոնին: 
    • Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ամփոփվում են Շիրակացու ճեմարանի նախաձեռնությամբ կազմակերպված հանրապետական առարկայական բաց օլիմպիադայի արդյունքները: 
    • Հայ շախմատի լեգենդ Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրը՝ հունիսի 17-ին, «Ֆիզիկական դաստիարակություն և առողջ ապրելակերպ» ամբիոնը Կրտսեր դպրոցի շախմատի ուսուցիչ Նելլի Փիլոսյանի գլխավորությամբ կազմակերպում են «Արագ շախմատի բարեգործական մրցաշար» Ճեմարանում: 
    • «Արմաթ» ինժեներական լաբորատորիա» արատաուսումնական ակումբի սաները մասնակցում են «Տեխնովացիա Հայաստան» մրցույթին և անցնում եզրափակիչ փուլ՝ ղեկավարը Լիանա Խաչատրյան:
    • Ճեմարանի մարզական համալիրում կայանում է «Ես կարող եմ-2022» համապետական սպորտային փառատոնը, որին մասնակցում են ՀՀ մանկատների և խնամքի կենտրոնների՝ 8-60 տարեկան ավելի քան 120 սաներ:
  • Հուլիս

    Ճեմարանը դառնում է Միջազգային դպրոցների խորհրդի անդամ (CIS) անդամ:

  • Օգոստոս
    • Ճեմարանական Հայկ Ղահրամանյանը (8-րդ դասարան) բռնցքամարտի՝ Եվրոպայի պատանեկան առաջնության 1/4 եզրափակիչում հաղթում է թուրք մրցակցին: 
    • Կրտսեր դպրոցի ավագ մանկավարժներ Զոյա Շահնազարյանը և Դիանա Ղևոնդյանը, միջազգային հարցերով փոխտնօրեն Տաթևիկ Նալբանդյանը ներկայացնում են «Սանի թղթապանակը՝ որպես սեփական հաջողությունների, մտածողության և ստեղծարարության զարգացման դրսևորման նկարագիր» թեմայով զեկուցումը՝«Մենք ենք մեր փորձագենտները» ԱՊՀ երկրների խիզախ ուսուցիչների միության կողմից կազմակերպած  «Մեծ գաղափարների մարաթոն-2022»-ի շրջանակում։
    • «Սթարմուս» Starmus VI միջազգային փառատոնի և Շիրակացու ճեմարանի միջև ստորագրվում է փոխըմբռնման հուշագիր։ 
    • Շիրակացու ճեմարանի տնօրեն պարոն Աշոտ Ալիխանյանն ընտրվում է «Սթարմուս 6» (Starmus VI) փառատոնի դեսպան: Փառատոնի շրջանակում Ճեմարանում հյուրընկալվելու են հայտնի գիտնականներ և նոբելյան մրցանակակիրներ: 
    • Ճեմարանի անգլերենի ուսուցիչներ Արփինե Եղիազարյանը, Լիլի Սարոյանը, Սոնա Տոնոյանը և Մելինե Ղոնյանը մասնակցում են Armenian Volunteer Network-ի կազմակերպած TESOL դասընթացներին:
  • Սեպտեմբեր
    • Հանդիսավոր պայմաններում Արցախում՝ Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան համար 9 հիմնական դպրոցի շենքում մեկնարկում է Շիրակացու ճեմարանը: Հանդիսությանը ներկա են Շիրակացու ճեմարանի հիմանդիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը, Ացախի պետական քարտուղար Արտակ Բեգլարյանը և այլք:
    • «Սթարմուս» (Starmus VI) փառատոնի շրջանակում Շիրակացու ճեմարան են այցելում և դասախոսություններով հանդես են գալիս ճարտարագետ Նագին Քոքսը և տիեզերագնաց Գարեթ Րեյզմանը, որոնք  բացահայտում են տիեզերագնացության գաղտնիքները:
    • Ճեմարանական պատվիրակությունը մեկնում է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքի Balliol College քոլեջ և Ուելսի Պեմբրուկշիր շրջան` մասնակցելու «Ռաունդ Սքվեր-2022» միջազգային համաժողովին:  
  • Հոկտեմբեր
    • Ռուսաց լեզվի ուսուցիչ Մարինա Քոչարյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցում է ուսուցիչների և կրթության աշխատողների VII համաժողովին՝ «Խաղայնությունը/գեյմիֆիկացիան/ և «փափուկ» հմտությունները ինչպես կարող են նպաստել սովորողի՝ ակադեմիական հաջողություններ գրանցելուն» թեմայով: Մեր ուսուցչուհին լրացուցիչ կրթության ոլորտում ցուցաբերած հատուկ արժանիքների համար պարգևատրվում է «Մանկության ընկեր» մեդալով: 
    • Ճեմարանի պատվիրակությունը մեկնում է Հաագա` մասնակցելու Միջազգային բակալավրիատի  տարեկան համաժողովին: 
    • «Կենդանիները մեր կյանքում, իսկ այսօր՝ ճեմարանում» խորագրով միջոցառումը առաջին անգամ կազմակերպվում է Ճեմարանում: 
    • «Ազատ թռչող մոդելների» ավիամոդելավորման հանրապետական մրցույթում ճեմարանական Հայկ Մադոյանը նվաճում է 2-րդ տեղը:
    • ՌՍ առցանց համաժողովն է տեղի ունենում  «Sustainable Wellbeing» թեմայով, կազմակերպիչներ՝ Հնդկաստանի Doon School դպրոցը, Պակիստանի British Overseas դպրոցը և Շիրակացու ճեմարանը: 
    • «Զորյան» հայագիտական ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանը, Հայաստանի «Զորյան» ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Եգանյանը, ինստիտուտի գործադիր տնօրեն Մարի Հովհաննիսյանը այցելում են  Ճեմարան: 
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Հարավային Աֆրիկայի Stanford Lake College դպրոցի կողմից RS առցանց Postcard from Stanford Lake College հանդիպմանը: 
  • Նոյեմբեր
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Հնդկաստանի The Assam Valle School դպրոցի կողմից RS առցանց Postcard from The Assam Valley School  հանդիպմանը: 
    • Ճեմարանի նորարական կենտրոնում տեղի է ունենում «Ձեռնարկ. քիմիայի խնդիրների տարբերակված լուծումներ» գրքի շնորհանդեսը, որը հեղինակել են Ճեմարանի քիմիայի ուսուցիչ, քիմիական գիտ. թեկնածու, դոցենտ  Ժան Գյուլբենկյանը և նրա աշակերտներ, ճեմարանական շրջանավարտներ Հովհաննես Ադոնցը և Վահագն Ծիրունյանը: 
    • Ճեմարանում համատեղ դաս է կազմակերպվում Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 դպրոցի 7-րդ ա դասարանի և Շիրակացու ճեմարանի 761 խմբի սաների մասնակցությամբ: 
    • Ավագ դպրոցի վեց սան՝ Դավիթ Անանյանը, Արտյոմ Թովմասյանը, Անահիտ Սինանյանը, Նատալի Աբրահամյանը, Մանե Ավագյանը և Համլետ Կարայանը, մասնակցում են  QSI միջազգային դպրոցի կազմակերպած բանավեճի մրցույթին (անգլերենով): Ճեմարանականներ Նատալի Աբարահամյանը և Մանե Ավագյանը եզրափակիչ փուլում զբաղեցնում են  երկրորդ տեղը։
    • Ճեմարան է այցելում ԲՈԿ-ի նախագահ, ճեմարանի շրջանավարտ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Կարեն Քեռյանը: 
    • Երևանի և Արցախի ճեմարանների միասնական օրեր են անցկացվում: Արցախի ճեմարանի 37 սաները և 12 ուսուցիչները համատեղ դասեր են վարում, միջոցառումներ են անցկացնում: Արցախի ճեմարանականներն այցելում են Մատենադարան, Գառնի, Գեղարդ, համազգային թատրոնում դիտում են «Ամբոխները խելագարված» ներկայացումը: 
    • Ճեմարանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվում է «Ճեմարանի oր`«Ճեմարանը մենք ենք» կարգախոսով, որից ստացված հասույթը տրամադրվում է կրտսեր դպրոցի բակի բարեկարգման աշխատանքներին:
  • Դեկտեմբեր
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է «Zoom around the World with Round Square» Հնդկաստանի Sunbeam School Lahartara դպրոցի կազմակերպած առցանց Postcard from Sunbeam School Lahartara  հանդիպմանը: 
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Պակիստանի First Step School of Arts and Sience դպրոցի կողմից RS առցանց Postcard from First Step School of Arts and Sience հանդիպմանը: 
    • Կրտսեր դպրոցում ավանդական ծնողական թատրոնը ներկայացնում է Ռուզաննա Մկրտչյանի հեղինակած պիեսը: