Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 2023 թ
  • Հունվար
    • Ճեմարանական պատվիրակությունը՝ տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ընդունելության հարցերով պատասխանատու և անգլերենի ուսուցիչ Աննա Աղասյանը և առաջին փոխտնօրեն Աշխեն Թովմասյանը Լոնդոնում մասնակցում են Ռաունդ Սքվեր դպրոցների տնօրենների խորհրդաժողովին (RS Head’s Symposium, London):
    • Ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար Ռիկա Օնոդերան այցելում է Ճեմարան՝ ծանոթանում ճեմարանական առօրյային, հանդիպում սաների հետ, զրուցում ճապոնական մշակույթի, պատմության մասին:
    • Ռուսաց լեզվի ուսուցիչ Մարինա Քոչարյանը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ատենախոսություն է պաշտպանում ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկայից՝ «Խաղային տեխնոլոգիայի կիրառությունը դասավանդման գործընթացում» թեմայով:
    • Ճեմարանում հանդիսավորությամբ նշվում է Հայոց բանակի ստեղծման 31-րդ տարեդարձը:
  • Փետրվար
    • «Զումը Երկրի շուրջ Ռաունդ Սքվերի հետ /Zoom around the World with Round Square»/  նախաձեռնության շրջանակում ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Կանադայի Calgar French and International դպրոցի կազմակերպած ՌՍ առցանց հանդիպմանը: 
    • «Զումը Երկրի շուրջ Ռաունդ Սքվերի հետ /«Zoom Postcard around the World with Round Square»/ նախաձեռնության շրջանակում RS Postcard from Shirakatsy Lyceum, Armenia առցանց հանդիպումն է տեղի ունենում,  որին 8 երկրների 23 ՌՍ դպրոցներից մասնակցում են 110 հոգի:
    • «Զում փոդքասդը Երկրի շուրջ ՌՍ-ի հետ» նախաձեռնության շրջանակում տեղի է ունենում ՌՍ առցանց հանդիպումը, որին մասնակցում են ճեմարանի ՄԴ սաները:    
    • Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ (ղեկավար՝ Անի Մակինյան, բանաս. գիտ. թեկնածու) հանդիսության դահլիճում մեծ շուքով նշվում է Մայրենի լեզվի օրը՝ «Երգ ու տաղ» խորագրով: Սցենարի հեղինակ և կազմակերպիչ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Արփինե Խեչիկյան:
    • «Գրանդ Սպորտ» համալիրում ֆուտբոլային հանդիպում է տեղի ունենում СIS միջազգային դպրոցի և ճեմարանական թիմի մասնակցությամբ։ Ճեմարանի սաները հաղթում են 4։6 հաշվով։
    • Ղազախստանի Ալմա Աթա քաղաքի ՄԻՌԱՍ միջազգային դպրոցում ճեմարանի Դիպլոմային ծրագրի սաներ Անահիտ Սինանյանը, Արտաշես Չալաբյանը, Մհեր Բաղումյանը ուսուցիչ Քրիստինե Սահակյանի ուղեկցությամբ մասնակցում են ՄԱԿ-ի մոդելով (MUN) ուսանողական համաժողովին:
  • Մարտ
    • «Զում փոդքասդը Երկրի շուրջ ՌՍ-ի հետ» նախաձեռնության շրջանակում տեղի է ունենում RS Postcard from Aiglon College, Switzerland առցանց հանդիպումը, որին մասնակցում են ԱԴ սաները և ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյանը: 
    • Ճեմարանը հյուրընկալում է #JICA-ի ներկայացուցիչներ Հիտոմի Կոտակային և Ֆուրակավա Մասայուկիին, ինչպես նաև Կոստանտինոս Ծերեթելիին և Ռուզան Խոջոյանին:
    • Առցանց  աշխատաժողով է տեղի ունենում Հարավային Ասիայի և Գալֆ տարածաշրջանի ՌՍ անդամ դպրոցների համար: 
    • Շիրակացու Ճեմարանը  դարձյալ միանում է CNN-ի #MYFREEDOMDAY նախագծին, որ ևս մեկ անգամ խոսի Արցախի շրջափակման և բարձրաձայնի համատարած անտարբերության ու  դրա հետևանքների մասին: 
    • Մաթեմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ (ամբիոնի ղեկավար Լիդա Բակլաչյան) Ճեմարանում նշվում է ՊԻ թվի օրը:
    • Ճգնաժամային իրավիճակներում կրթության իրավունքին նվիրված պանելային քննարկում է տեղի ունենում միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ: Ճեմարանի կողմից ֆորմալ կրթության համատեքստում խնդիրների և մարտահրավերների մասին խոսում է առաջին փոխտնօրեն Թագուհի Սինանյանը:
    • Ճեմարանում հյուրընկալվում են ՀՀ Հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Էդուարդ Օհանյանը, ՀՖԿՍՊԻ Մարզախաղերի ամբիոնի ղեկավար Հարություն Մելքոնյանը, Դավթաշենի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկները՝ մարզիչ Ռեգինա Մարդանյանի ղեկավարությամբ: 
    • Շախմատի ճեմարանական թիմը (Ավետիսյան Անի 855 խումբ, Գարիկ Ավանեսյան 761 խումբ, Վռամ Սարգիսյան 674 խումբ, Նանե Առաքելյան 586 խումբ) մասնակցում է ՀՀ դպրոցականների 17-րդ օլիմպիադային և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
  • Ապրիլ
    • Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում տեղի է ունենում «ՌՍ բացահայտումների հերոսներ» նոր ծրագրի առաջին ներածական հանդիպումը, որը նախատեսված է ՌՍ ներկայացուցիչների, նախադպրոցական և կրտսեր դպրոցի մասնագետների համար: Հանդիպմանը մասնակցում  է կրտսեր դպրոցի անգլերենի ուսուցչուհի Արփինե Կետիկյանը:  
    • Ճեմարան է այցելում ճեմարանում ուսանած, այժմ ՅԱՆԴԵՔՍ կազմակերպության տնօրեն, ճեմարանի նորարական կենտրոնի հոգաբարձու Տիգրան Խուդավերդյանը: 
    • «Աքսիոմիա սմարտ քոմյունիթին (Axiomia Smart Community)» Ճեմարանում կազմակերպում է  ինտելեկտուալ խաղ-մրցույթ աշխատակիցների համար: 
    • Կայանում RS Postcard from The Hyderabad Public School, India առցանց հանդիպումը, որին մասնակցում են ԱԴ-ի սաներ Արտաշես Չալաբյանը /ԴԾ1/, Վառվարա Բարսեղյանը /1121 խումբ/ և ճեմարանի հոգեբան Մարիամ Վարդանյանը: 
    • Ճեմարանի հյուրն է աշխարհահռչակ երգչուհի, սոպրանո, ՀՀ  ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը: Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը կարդում է տնօրենության խորհրդի որոշումը և նշանավոր երգչուհուն, հայրենասեր հայուհուն հանձնում ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալը:
    • Շիրակացու ճեմարանը Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի հետ ստորագրում է համաձայնագիր առ այն, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներից 2 սան Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից կստանան կրթաթոշակ՝ ուսումը Շիրակացու ճեմարանի ավագ դպրոցում շարունակելու համար: Ընտրված սաները կբնակվեն ճեմարանի հանրակացարանում: 
    • Կայանում է RS Postcard from Cate School, USA առցանց հանդիպումը: 
    • Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ՝ ճեմարանում հյուրընկալվում է պատմական գիտությունների թեկնածու, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը։ Դասախոսության թեման՝ 1922 թվականին Զմյուռնիայի հայ և հույն բնակչության կանխամտածված բնաջնջումը։
    • Ճեմարանի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ մեկնարկում է ամենամյա առարկայական բաց օլիմպիադան Երևան քաղաքի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Արցախի՝ 4-8-րդ դասարանների ավելի քան 3000  մասնակիցների (մոտ  5500 աշակերտ) համար՝ ըստ հետևյալ առարկաների ընտրության՝ հայոց լեզու (մայրենի), օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն, հայոց պատմություն, բնագիտություն:  
    • Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության «AESA»-ի 22-րդ ամենամյա գիտական օլիմպիադայում ճեմարանի սաները (Նարեկ Գալստյան, Արփի Բադալյան-ֆիզիկա, Պոլինա Տոնոյան, Արեգ Մանուկյան-կենսաբանություն, Կարեն Քոչարյան, Սամվել Մխիթարյան, Նեհա Մեթյու Աբել-քիմիա) փայլուն արդյունքներ են գրանցում։ Իսկ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը ճանաչվում է տարվա լավագույն դպրոց:
    • Ճեմարանի պատվիրակությունը՝ տնօրեն Աշոտ Ալիխանյանը, փոխտնօրեններ Թագուհի Սինանյաը, Աշոտ Դավթյանը և Տաթևիկ Նալբանդյանը, աշխատանքային այցով մեկնում է Ուզբեկստան՝ Տաշքենդի միջազգային դպրոց՝ մասնակցելու  ԱՊՀ երկրների ՄԲ դպրոցների ասոցիացիայի տարեկան համաժողովին: 
    • Ճեմարանականներ Լիլիթ Հովհաննեսը (11-րդ դաս.), Հռիփսիմե Շամիրզայանը (8-րդ դաս.), Մերի Անտոնյանը (6-րդ դաս.) «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթի եզրափակիչ փուլում արժանանում են պատվոգրի (ֆրանսերենի ուսուցիչներ՝ Նելլի Խուդոյան և Բելլա Դարբինյան):
    • «Zoom Postcard around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում RS Postcard from The British Overseas School, Pakistan  առցանց հանդիպումն է տեղի ունենում:
    • Հանդիսավոր պայմաններում ճեմարանի 10-րդ դասարանցիները ներկայացնում են անհատական, իսկ 9-րդ դասարանցիները՝ համայնքային նախագծերը:
  • Մայիս
    • Տարբեր առարկաների  օլիմպիադաների  հանրապետական փուլում ճեմարանական սաները փոքր ու մեծ հաղթանակներ են գրանցում: Հալեբյան Դանիելա (10-րդ դաս.)-1-ին կարգ, ռուսաց լեզու, Հայրապետյան Հովհաննես (10-րդ դաս.)- 2-րդ կարգ, պատմություն, Հալեբյան Դանիելա (10-րդ դաս.)-3-րդ կարգ, անգլերեն, Պետրոսյան Անի (11-րդ դաս.), 3-րդ կարգ, անգլերեն, Չալաբյան Արտաշես (11-րդ դաս.), գովասանագիր, անգլերեն, Մխիթարյան Սամվել (11-րդ դաս.), գովասանագիր, անգլերեն, Գրիգորյան Սյուզաննա (12-րդ դաս.), ինֆորմատիկա, գովասանագիր, Հակոբյան Մանյա (9-րդ դաս.), հայ գրականություն, գովասանագիր,Գրիգորյան Լուսե (9-րդ դաս.), ռուսաց լեզու, գովասանագիր, Գաբրիելյան Գոռ (7-րդ դաս.), մաթեմատիկա, գովասանագիր:
    • Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը և Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Աշոտ Ասլանյանը կնքում են համագործակցության հուշագիր:
    • Հանդիսավոր պայմաններում կրտսեր դպրոցի 4-րդ դասարանցիները ներկայացնում են իրենց հետազոտական աշխատանքները «Մոլորակը մեր ընդհանուր տունն է» թեմայով:
    • ԱԴ սաներ Գևորգ Վահրամյանը /ԴԾ1/ և Արտյոմ Թովմասյանը /ԴԾ1/ երրորդ անգամ մասնակցում են ՌՍ-ի աշխատաժողովին (RS Spanish Lab-ին):
    • Ճեմարանում անցկացվում է ավանդական ամենամյա Պարի տոնը 5-6-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ:
    • Ավանդական «Շիրակացու փառատոն»-ն է անցկացվում ճեմարանում նոր ձևաչափով և նոր լուծումներով: Կրտսեր, միջին և ավագ դպրոցների ՀՀ և ԴԾ կառույցները, ամբիոնները, սովորողները ներկայացնում են ուսումնական տարվա ընթացքում իրականացրած հետազոտական և նախագծային աշխատանքների արդյունքները «Մենք» խորագրի ներքո: 
    • ՄԲ ՄԴԾ վերապատրաստող և խորհրդատու Եկատերինա Նիկոնորովան հյուրընկալվում է Ճեմարանում և վարում է «Հուզական  ինտելեկտ» թեմայով սեմինար մանկավարժական առաջնորդության ներկայացուցիչների համար: 
    • Կարեն Դեմիրճյանի անվան համալիրի դահլիճում տեղի է ունենում ճեմարանի 30-րդ շրջանավարտների «Վերջին զանգ»-ի հանդիսությունը:
  • Հունիս
    • Ավագ դպրոցի սան Անուշ Հարությունյանը /Ա-25 խումբ/ «Ռաունդ Սքվեր» կազմակերպության շրջանակում ուսումնամշակութային փոխանակման ծրագրով մեկնում է Գերմանիայի STIFTUNG KLOSTERSCHULE ROßLEBEN դպրոց:
    • Universe Art միջազգային մրցույթ փառատոնին նկարչության  անվանակարգում մասնակցում են Շիրակացու ճեմարանի սաները, որոնց  աշխատանքները ցուցադրվում են ՀՀ Նկարիչների միությունում:            
  • Հուլիս
    • Ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը և միջազգային հարցերով տնօրենի տեղակալ Տաթևիկ Նալբանդյանը մասնակցում են ՀՀ-ում Ճապոնիայի դեպանության կազմակերպած The Japan Foundation-ի «NINGYO ճապոնական տիկինկների արվեստն ու գեղեցկությունը» ցուցահանդեսի բացմանը:
    • Եվրոպայի աղջիկների՝ ինֆորմատիկայից 3-րդ օլիմպիադայում ճեմարանական Սյուզաննա Գրիգորյանն արժանանում է բրոնզե մեդալի։
    • «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին մասնակցում է նաև «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն, ԱՏՁՄ վարչության անդամ Աշոտ Ալիխանյանը. նա նշում է, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ծրագիրը հաջողվածներից է և անպայման պետք է ընդլայնել ու զարգացնել։
  • Օգոստոս
    • Ճեմարանի  տնօրենությունը հանդիպում է Քուվեյթի ազգային վարժարանի ղեկավար կազմի և Քուվեյթում ՀՀ դեսպանի հետ, որի ընթացքում ստորագրվում է փաստաթուղթ 2017 թ կնքված Համագործակցության և բարեկամության հուշագրի անժամկետ երկարաձգման մասին, քննարկվում են  հետագա համագործակցությունը և կատարելիք քայլերը: 
    • Ճեմարանը հյուրընկալում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին: Կազմակերպվում է շրջայց ճեմարանի մասնաշենքերում և կարճ քննարկում հետագա համագործակցության շուրջ: 
    • EBSCO տարածաշրջանային ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիտովը ճեմարանի մանկավարժական առաջնորդության անդամների համար սեմինար է վարում թվային պաշարների թեմայով:
  • Սեպտեմբեր
    • Միջազգային բակալավրիատի փորձագետ և վերապատրաստող Էդիթ վան դեր Լինդենը ճեմարանի մանկավարժական առաջնորդության անդամների համար դասընթաց է վարում «Ռազմավարական պլանավորում և առաջնորդում արժեքների վրա հիմնված հետազոտության միջոցով» թեմայով: 
    • Ճեմարանը հյուրընկալում է Ուրուգվայի կրթության նախարարության պաշտոնական  պատվիրակությանը:
    • Ադրբեջանի բռնաճնշման հետևանքով Արցախի հայությունը թողնում է իր հայրենիքը: Արցախի Շիրակացու ճեմարանի աշակերտներին և ուսուցիչներին Ճեմարանը գրկաբաց է ընդունում:              
                                                                      

     

  • Հոկտեմբեր
    • Կրթահամալիրի գրադարանի ղեկավար Ռուզաննա Եղիկյանը  Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մասնակցում է «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով միջազգային վերապատրաստման եռօրյա դասընթացին, որը վարում է Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական  ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս Զոհրե Ղայենին:
    • Ճեմարանի պատվիրակությունը՝ ճեմարանի փոխտնօրեններ Աշխեն Թովմասյանը, Անի Հարությունյանը և գիտամեթոդական կենտրոնի ղեկավար Թամար Ալեքսանյանը Թիֆլիսում մասնակցում են ԱՊՀ  երկրների Միջազգային բակալվրիատի դպրոցների «Կադրային քաղաքականությունը և դրա ազդեցությունը դպրոցի զարգացման վրա» խորագրով աշխատաժողովին: 
    • Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը և փոխտնօրեն Թագուհի Սինանյանը Դուբլինում մասնակցում են Միջազգային բակալավրիատի դպրոցների ամենամյա աշխատաժողովին՝ «Կրթություն ներառական ապագայի համար» թեմայով:
    • Ճեմարանի տեխնոլոգիայի ամբիոնը մասնակցում է «ԴիջիԹեք» տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին (ամբիոնի ղեկավար՝ Նարեկ Տիգրանյան):
    • «Ազատ թռչող մոդելներ» վերտառությամբ ավիամոդելեվորման հանրապետական մրցույթում մասնակցում են ճեմարանականներ Անահիտ Գյուրջյանը և Հայկ Մադոյանը: Անահիտ Գյուրջյանը զբաղեցնում է 1-ին, իսկ Հայկ Մադոյանը՝ 2-րդ տեղը (ակումբի ղեկավար՝ Էդուարդ Կարամյան):
    • Ճեմարանում «Աշխարհագրական տեղեկատվական համակարգը դպրոցներում» թեմայով սեմինար-քննարկում է անցկացնում Geovibe ընկերության բիզնեսի զարգացման մենեջեր Տիգրան Բաղիյանը: 
    • ԵՊՀ ում՝ սենյակային ավիամոդելների հանրապետական մրցույթում ճեմարանի միջին դպրոցի սաները ցուցադրում են իրենց սարքերը, արժանանում մեդալների և պատվոգրի. (ակումբի ղեկավար՝ Էդուարդ Կարամյան):
  • Նոյեմբեր
    • Ճարտարապետների միության շենքի դահլիճում Հայաստանի պետական ջազ նվագախմբի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հետ համատեղ տեղի է ունենում Արմեն Հյուսնունց քառյակի «Երգեր առանց բառերի» խորագրով բարեգործական համերգը՝ ուղղված Արցախի «Շիրակացու ճեմարանի» 160 սաների կրթական կարիքներին։
    • Ճեմարանում կազմակերպվում է կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված մշակութային միջոցառում՝ Ավագ դպրոցի սաների մասնակցությամբ: Ճեմարանում էր հյուրընկալվել նաև Արամ Խաչատրյանի բարեկամուհին՝ Նինա Իլինիչնան, որը հետաքրքիր հուշեր պատմեց աշխարհահռչակ երգահանի մասին:
    • ՄԱԿ-ի Երեխաների համաշխարհային օրվան նվիրված «Համագործակցություն հանուն երջանիկ մանկության» խորագրով միջոցառումն է տեղի ունենում ճեմարանում:
  • Դեկտեմբեր
    • Միջազգային դպրոցների խորհրդի (CIS) գնահատման նախապատրաստման համար ճեմարանը հյուրընկալում է  Միջազգային դպրոցների խորհրդի դպրոցների աջակցության գնահատման ղեկավար Քրիստոֆեր Մաջիոյին (Իտալիա) և Սոտոգրանդե միջազգային դպրոցի ՄԲ կրտսեր դպրոցի համակարգող Անդրեա Բեննեթ Կասերեսին (Իսպանիա): 
    • Չինաստանի Թյենծին Յինհուա միջազգային դպրոցի պատվիրակությունը վերջերս համագործակցային առաջարկով այցելում է Ճեմարան: 
    • Ինչպես ամեն տարեմուտի, այս տարի ևս կրտսեր դպրոցի սաների ծնողները հանդես են գալիս  տոնական ներկայացումով:
    • «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի և Աստրալիայի Սիդնեյ քաղաքի հայկական ՀԲԸՄ Ալեքսանտր Վարժարանի համատեղ նախաձեռնությամբ հրատարակվում է «Հույսի գույներ» խորագիրը կրող 2024թ. օրացույցը: