Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 2021 թ
  • Հունվար
    • Բանակի տոնի առիթով Ճեմարանի նախասրահում բացվում է Փառքի անկյուն՝ նվիրված ճեմարանական անմահ հերոսներին՝ Արեն Մեհրաբյանին, Տիգրան Շաշիկյանին, Էդուարդ Չիչյանին, Լևոն Խուրշուդյանին: Բոլոր ճեմարանականները մասնակցում են մոմավառությանը, խոնարհվում են հերոսացած ավագ ընկերների առջև։ Փառքի անկյան բացմանը ներկա են նաև հերոսների ծնողները, դասընկերները, ողջ ճեմարանական համայնքը։ 
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է ԱՄՆ-ի Palmer Trinity School դպրոցի սաների կազմակերպած առցանց հանդիպմանը:
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Բանգլադեշի Cittagong Grammar School դպրոցի կողմից կազմակերպված համաժողովին: 
  • Փետրվար
    • Ճեմարանի պատվիրակությունը մասնակցում է ԱՄՆ-ի Park City Day դպրոցի սաների կազմակերպած առցանց հանդիպմանը: 
    • Ճեմարանի պատվիրակությունը Դուբայի The Millennium School դպրոցում ԱՌՑԱՆՑ (Zoom- ով) մասնակցում է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային համաժողովին:
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Հնդկաստանի Pathways World դպրոցի կողմից կազմակերպված համաժողովին: 
    • Միջին դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ ճեմարանականների Խումբն այցելում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն. հանդիպում են վիրավոր զինվորներին, փոխանցում են ճեմարանականների գրած նամակները, նախաձեռնության շրջանակում հավաքված գումարից 1 մլն դրամ՝ վերականգնողական կենտրոնում բուժում ստացող 60 զինվորների բուժօգնության ընթացիկ կարիքները հոգալու համար: 
    • Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ (ղեկավար՝ բ.գ.թ. Անի Մակինյան) ճեմարանում՝ հանդիսության դահլիճում, նշվում է Մայրենի լեզվի ավանդական տոնը  (սցենարի հեղինակ՝ Արփինե Խեչիկյան)՝ «Մեր լեզուն մեր զենքն ու զորությունն է, մեր լեզուն մենք ենք, որ կանք» խորագրով:
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Ղազախստանի Miras International IB դպրոցի կողմից կազմակերպված «A World of Global Changes: Modernization Strategies» թեմայով առցանց ՄԱԿ-ի մոդել համաժողովին:
  • Մարտ
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Կոլումբիայի Colegio Gran Bretana դպրոցի սաների կողմից կազմակերպված առցանց հանդիպմանը: 
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Քենիայի The International School of Kenya դպրոցի կողմից կազմակերպված «RS ISK Virtual Conference» առցանց համաժողովին: 
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Հնդկաստանի SAI International School դպրոցի  կողմից կազմակերպված առցանց հանդիպմաը: 
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է  Սիդնեյի MLC դպրոցի սաների կողմից կազմակերպված առցանց RS Postcard from MLC in Sydney հանդիպմանը:
    • Մաթեմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ (ղեկավար Լիդա Բակլաչյան) Ճեմարանականները  տոնում են  «π» թվի միջազգային օրը:
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Վիետնամի Renaissance International School, Saigon դպրոցի սաների  կողմից կազմակերպված առցանց հանդիպմանը: 
    • Ճեմարանի թատերական ստուդիայի սաները Միջազգային բակալավրիատի դպրոցների «Прикамское чудо» - 2021 թատերական առցանց փառատոնին է մասնակցում և ստանում անվանակարգեր (գեղարվեստական ղեկավար և բեմադրիչ՝ Գարիկ Ղազարյան):
  • Ապրիլ
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Հարավային Կորեայի Chadwick International School դպրոցի կողմից կազմակերպված «RS CGS Virtual Conference» առցանց համաժողովին: 
    • Միջազգային բակալավրիատի գրասենյակը ամփոփում է Ճեմարանում գնահատման այցելության արդյունքները։ Այցի ամփոփումը, արդյունքների ներկայացումը համայնքին, ինչպես նաև խրախուսումն ու շնորհակալագրերի հանձնումը իրականացվում են առցանց։
    • Միջազգային հարցերով փոխտնօրեն Տաթևիկ Նալբանդյանը և Ռողա Ջելադյանը մասնակցում են միջազգային կրթության փորձագետների համար նախատեսված SRT առցանց համաժողովին:
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է ԱՄՆ-ի և Բրազիլիայի Park City Day և Aubrick դպրոցների կողմից կազմակերպված առցանց համաժողովին: 
    • Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (#ԱՏՁՄ) 20-րդ համաժողով ժամանակ Շիրակացու ճեմարանը դառնում է ԱՏՁՄ մեծ ընտանիքի լիիրավ անդամ, իսկ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը համագումարի քվեարկությամբ ընտրվում է վերստուգող: 
    • Կրտսեր դպրոցը հյուրընկալում է 44-օրյա պատերազմի մասնակից Սամսոն Մարգարյանին, որը  պատերազմի թոհուբոհի մեջ ստացել էր ճեմարանի 3-րդ դասարանի աշակերտ Արամ Չաղարյանի նամակը: «Դու քո նամակով շատ ավելին արեցիր»,- ասում է Սամսոնը՝ Արամին նվիրելով զինվորական գլխարկ ու գիրք: Արամն էլ  նվիրում է բաժակ՝ «Իմ հերոսին» գրությամբ:
    • ԱՊՀ երկրների՝ ՄԲ դպրոցների ասոցիացիայի 14-րդ համաժողովը այս տարի անցկացվում է առցանց՝ «ՄԲ դպրոցներ. միասին կերտում ենք ապագան» խորագրով: Համաժողովին հետաքրքիր և նորարարական թեմաներով  հանդես են գալիս ճեմարանի աշխատակիցները՝ Տաթևիկ Նալբանդյանը (միջազգային հարցերով փոխտնօրեն), Շուշաննա Հասասյանը (հոգեբան), Վարդուհի Տիգրանյանը (հոգեբան), Ռոզա Ջելադյանը (հեռավար ուսուցման համակարգող), Մարիանա Հակոբյանը (ռուսաց լեզվի ուսուցիչ), Քրիստինե Սահակյանը (Իմացության տեսության ուսուցիչ): Այս համաժողովում Շիրակացու ճեմարանը և նրա աշխատակազմը Արցախյան պատերազմի ընթացքում ծավալած գործունեության համար ընդգրկվում է ասոցիացիայի Փառքի սրահում:
    • Հարավային Կորեայի Chadwick International School-ի Ռաունդ Սքվեր դպրոցների համար կազմակերպված միջազգային համաժողովին ճեմարանականներ Էլենն ու Աննան ընտրվում են լավագույն խոսնակ-մասնակիցներ:  
    • Ճեմարանի Դիպլոմային ծրագրի սաները Ծիծեռնակաբերդում մասնակցում են Ծաղկահավաքին: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դրված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են թուղթ պատրաստելու համար: 
    • Միջին դպրոցի սաները հանդիպում են Քուվեյթի ազգային վարժարանի սաների հետ «Ինքնության  և ինքնաճանաչման հետքերով» խորագրով: 
  • Մայիս
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է ԱՄՆ-ի Cate School և Saint Adrew’s School դպրոցների կազմակերպած  «RS Virtual Conference» առցանց համաժողովին: 
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է 10 դպրոցների ուժերով   կազմակերպված «RS Virtual առցանց համաժողովին: Ճեմարանի երկու սան՝ Աննա Մկրտչյանը (1103 խումբ), Էլեն Խաչիկյանը (IBDP1), հանդես եկան, որպես Baraza խմբերի ղեկավարներ: 
    • Ճեմարանում մեկնարկում է Հանրապետական հանրակրթական բաց օլիմպիադան 4-7-րդ դասարանների աշակերտների համար՝ մայրենի, հայոց լեզու, մաթեմատիկա, անգլերեն, բնագիտություն, պատմություն առարկաներից:
    • Շիրակացու ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանի նախաձեռնությամբ Ճեմարանական համայնքը՝ տնօրենության անդամներ, ուսուցիչներ, մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ, երթով այցելում են Եռաբլուր:
    • Ճեմարանը և Գյումրիում տեղակայված Իտալիայի հյուպատոսարանը կնքեցին հուշագիր իտալերենի դասավանդման, սովորողների և ուսուցիչների փորձի փոխանակման, մշակութային  նախաձեռնությունների, ամառային ծրագրերի իրականացման և համագործակցության շուրջ:
    • Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս միջին դպրոցի սաներ Արսեն Սարգսյանի (742 խումբ), Մարկ Դարյանի (837խումբ) և ՏՀՏ կենտրոնի աշխատակից` Արինա Թումասյանի մասնակցում է Սինգապուրի UWCSEA դպրոցի կազմակերպած «RS Virtual Conference» առցանց համաժողովին՝ «Future of Our Cities» թեմայով: 
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Կանադայի Lakefield College School դպրոցի սաների կազմակերպած առցանց հանդիպմանը:
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Գերմանիայի Gut Warnberg դպրոցի կողմից կազմակերպված «RS Conference»  առցանց համաժողովին: 
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Կալիֆորնիայի Chadwick School դպրոցի սաների կազմակերպած  առցանց RS Postcard from Lakefield College School հանդիպմանը: 
    • Ըստ ԿԳՄՍ նախարարի հրամանի՝ Շիրակացու ճեմարանը դառնում է ատեստավորվող ուսուցիչներ վերապատրաստող կազմակերպություն։
    • «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությամբ ճեմարանի 28-րդ շրջանավարտները հրաժեշտ են տալիս մայր կրթարանին:
    • Ճեմարանի  5-րդ դասարանի աշակերտ Գաբրիելյան Գոռը մաթեմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլում արժանանում է 1-ին կարգի դիպլոմի, իսկ մի խումբ աշակերտներ՝ 2- րդ և 3-րդ կարգի դիպլոմների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում. Ավագյան Արսեն-մաթեմատիկա - 5-րդ դաս., Գրիգորյան Սյուզաննա – մաթեմատիկա - 10-րդ դաս., Այանյան Քրիստինա – ռուսաց լեզու - 12-րդ դաս., Մինասյան Ժաննա – անգլերեն - 12-րդ դաս., Մանգոյան Անի  – անգլերեն - 12-րդ դաս.:
    • 10-րդ դասարանի (1013 խումբ) սան Էլեն Թադևոսյանի նախագծով ստեղծված հանգստի անկյունն է բացվում Ճեմարանի հյուրատանը:
  • Հունիս
    • Economic Fundamentals Initiative (EFI)-ի հայտարարած տնտեսագիտական և անձնական ֆինանսների կառավարման թեմաներով էսսեների մրցույթում (10-12-րդ դասարաններ) հաղթում են  3 ճեմարանականներ՝ ԴԾ-ի ուսանողներ Մհեր Թորոսյանը, Նիկիտա Նիմա Ավետիսյանը, Լուիզա Փարամազյանը։
    • Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 92 ամյակին նվիրված ճեմարանում տեղի է ունենում ընկերական հանդիպում Երևանի շախմատի ֆեդերացիայի մարզիկների և ճեմարանականների միջև։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանի առաջին գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը Երևանի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, ֆեդերացիայի   անդամներ Գևորգ Մելիքսեթյանը, Յուրի Համբարձումյանը։
    • Ճեմարանական Էդուարդ Կարապետյանը նկարահանում է իր ամենասիրելի նախաճաշի՝ լոլիկով ձվածեղի պատրաստելու ընթացքը, որն էլ մեծ արձագանք էր ստանում աշխարհահռչակ խոհարար Jamie Oliver-ի և իր որդու Buddy Oliver-ի սոցցանցերի մասնավոր խմբերում: 
  • Հուլիս
    • Ճեմարանի Միջազգային բակալավրիատի ծրագրերի համակարգողներ Մարինա Սահակյանը,  Էլինա Շաքարյանը և Աննա Ստեփանյանը «Իմաստունի» ալիքով ներկայացնում են նախագծային ուսուցումը «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում:
    • Նշվում է ճեմարանի մեծ բարեկամ Կարեն Վարդանյանի մահվան տարելիցը Արամ Խաչատրյանի անվան հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում:
    • Առաջին անգամ Ճեմարանում անցկացվում է շախմատի 4-րդ կարգի որակավորման Մրցաշար, որին մասնակցում են 28 սան և՛ ճեմարանից, և՛ Նոր Նորք շախմատի մանկապատանեկան մարզադպրոցից, և՛ Նոր Նորքի Հայորդաց Տնից: Մրցաշարի երեք մասնակիցներ՝ Բորիս Հայրապետյան, Նարեկ Վարդանյան, Նարեկ Հարությունյան 4-րդ կարգայիններ դարձան: 
  • Օգոստոս
    • Շիրակացու ճեմարանի Դիպլոմային ծրագրի սան Վենգեր Ղազարյանը (ուսուցիչ՝ Արաքս Մանուչարյան) բրոնզե մեդալ է նվաճում «Տնտեսագիտության միջազգային օլիմպիադայում»: Օլիմպիադան անցկացնում էր «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցը», կազմակերպիչ երկիրը՝ Լատվիա:
    • Ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինա Քոչարյանը Սանկ Պետերբուրգում մասնակցում է ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացման ծրագրին, որը նախաձեռնել և իրականացնում էին Россотрудничество-ն և Սանկտ Պետերբուրգի կառավարման արտաքին կապերի կոմիտեն Ա. Ի. Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական  համալսարանի հետ համատեղ:
    • Շիրակացու ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանի և Արցախի կրթության և գիտության նախարար Լուսինե  Ղարախանյանի միջև կնքնում է հուշագիր, առ այն, որ Արցախի դպրոցների ավագ դասարանների աշակերտներն այսուհետ հնարավորություն ունենան ուսումը  շարունակելու Շիրակացու ճեմարանում: Արդեն յոթ աշակերտ է ընտրվել 2021-2022 ուստարվանից Շիրակացու ճեմարանում ապրելու և կրթվելու համար: 
  • Սեպտեմբեր
    • ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվում է Շիրակացու ճեմարանի՝ պարտադիր ատեստավորվող ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մոդուլը, և ճեմարանը 3 տարով դառնում է վերապատրաստող կազմակերպություն:
    • Ճեմարանի զինղեկ, Արցախյան երեք պատերազմների մասնակից կապիտան Հրանտ Աղաբեկյանը «Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի և անձնական արիության համար պարգևատրվում է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»:
    • Հայ կամավորական ցանցը՝ ի դեմս տնօրեն Սերոժ Տերյանի և Շիրակացու Ճեմարանը՝ ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի կնքում են Համագործակցության համաձայնագիր՝ նպատակ ունենալով Հայաստանում խթանել և բարելավել կրթությունը և գիտությունը: 
    • Ճեմարանի ավագ դպրոցի 5 սան մասնակցում են ՀՀ Անկախության 30 - ամյակին նիվիրված շարադրությունների մրցույթին, որը նախաձեռնել էր Քուվեյթում ՀՀ դեսպանատունը: Սաների մտքերը տպագրվել են Քուվեյթի The Times շաբաթաթերթում:
    • Անկախության տոնի միջոցառումների շրջանակում ավագ դպրոցի սաները և մի խումբ ուսուցիչներ անկախ հայրենիքի կերտման ճանապարհի դժվարությունները որոշում են հասկանալ ու հաղթահարել միասին՝ Արմաղան լեռան բարձունքը նվաճելով: 
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում են առցանց «Ռաունդ Սքվեր - 2021» միջազգային համաժողովին: 
    • Համաձայն «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի «Կոնստանտին 2-րդ թագավոր» շքանշանի շնորհման սկզբունքնեի և տնօրենության խորհրդի 27.05.2021թ. որոշման՝ 2020-2021 ուստարում շքանշանը շնորհել ճեմարանի միջին դպրոցի սան Էլեն Թադևոսյանին (654 խումբ):
    • Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը այցելլում է ճեմարան, հանդիպում է ավագ դպրոցի սաների հետ, պատասխանում հարցերին, ոգեշնչում ու ոգևորում՝ ասելով՝ «Հիշե՛ք, անհնարին ոչինչ չկա»: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը Արտակ Բեգլարյանին պարգևատրում է Շիրակացու ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալով:
    • Ճեմարանի ավագ դպրոցի սաները մասնակցում են Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի մրցույթ-խաղին և գրավում են երկրորդ տեղ: 
    • Ճեմարանում մեկնարկում է հանրակրթական դպրոցների պարտադիր ատեստավորման  ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացը: 
    • Շիրակացու ճեմարանը՝ որպես Ռաունդ Սքվեր դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ՝ պատիվ ունի իր սաներին պարգևատրելու «Կոնստանտին 2-րդ  թագավոր» մեդալով: Այս տարի պատվավոր մեդալի է արժանանաում ճեմարանի միջին դպրոցի սան Հասմիկ Թադևոսյանը:
  • Հոկտեմբեր
    • Ավագ դպրոցի սաների հյուրը ճեմարանի շրջանավարտ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանն է:
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Հնդկաստանի Genesis Global School դպրոցի աշակերտների նախաձեռնած առցանց հանդիպմանը:
    • 2004 թ.-ից Հայաստանում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Ամփոփվում է «Լավագույն գրադարան» խորագրով հանրապետական մրցույթը, և «Հատուկ մրցանակ» անվանակարգում հաղթող է ճանաչվում Շիրակացու ճեմարանի գրադարանը (գրադարանավար՝ Ռուզաննա Եղիկյան, հետազոտական աշխատանքների համակարգող՝ Անի Մկրտումյան): 
    • Անկախության տոնի միջոցառումների շրջանակում անցկացվում է վազքի մարաթոն «Անկախությունը մենք ենք» խորագրով 5-րդ և 6-րդ դասարանների սաների համար: 
    • Ճեմարանի կրտսեր դպրոցում նշվում է Թարգմանչաց տոնը:
    • Ճեմարանական Վերա Մարտիրոսյանը (4-րդ դասարան) թենիսի՝ 10 տարեկանների տարիքային խմբում գրավում  է 2-րդ տեղը, իսկ տարվա ռեյտինգով Հայաստանի 2-րդ ռակետն  է (մարզիչ՝ Էրիկ Երեմյան): 
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Հնդկաստանի Assam Valley School դպրոցի սաների կազմակերպած առցանց հանդիպմանը:
    • ԱՊՀ երկրների Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի Կրտսեր դպրոցի ուսուցիչների համար տարեկան համաժողովը կազմակերպում և անցկացնում է Շիրակացու Ճեմարանը:
    • Աշնանային արձակուրդի օրերին ճեմարանի հանդիսության սրահում աշխատում է աշակերտկան պառլամենտը, քննարկում հրատապ լուծում պահանջող այլևայլ հարցեր:
    • Երևանից Ապարան տանող ճանապարհին՝ Տառերի պուրակի և Սուրբ Խաչի հարևանությամբ կառուցվել է «Հավերժների այգի»՝ ի պատիվ գիտության, մշակույթի, սպորտի, ինչպես նաև պատերազմների ընթացքում իրենց կյանքը հայրենիքին նվիրած հայորդիների: «Հավերժների այգում» տեղի ունեցած ծառատունկի մեկնարկի հանդիսավոր արարողությանը մասնակցում և Անանիա Շիրակացու անվանական ծառը տնկում են Շիրակացու ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, փոխտնօրեն Տաթևիկ Արզումանյանը, «Անանիա Շիրակացի» գրքի հեղինակ Լիլիթ Նազարյանը և ճեմարանական, Շիրակացու անվանական կրթաթոշակակիր Վենգեր Ղազարյանը:
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Հարավային Աֆրիկայի St Andrew's School for Girls դպրոցի սաների կազմակերպած առցանց հանդիպմանը:
    • Արցախի կառավարությունը դիմում է Շիրակացու ճեմարանին՝ մայրաքաղաք Ստեփանակերտում Շիրակացու ճեմարան բաց անելու համար: Ճեմարանի Տնօրենության որոշմամբ մյուս տարվա սեպտեմբերից գործելու է Շիրակացու ճեմարանը՝ ուրույն կրթական  ծրագրով և լիովին անվճար։
  • Նոյեմբեր
    • Կրտսեր դպրոցում անցկացվում է շախմատի չորրորդ կարգայինների մրցաշար (մրցավարներ Նելլի Փիլոսյան և Գևորգ Մուրադյան):
    • Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (#ԱՏՁՄ), որի լիիրավ անդամ է Շիրակացու ճեմարանը, վարչության նիստը տնօրեն Աշոտ Ալիխանյանի հրավերով տեղի է ունենում  ճեմարանում:
    • Ճեմարանի երկրորդ մասնաշենքի մուտքի առջև տեղի է ունենում հուշաղբյուր-կոթողի բացում՝ նվիրված Արցախյան հերոսամարտում զոհված ճեմարանականներին՝ Արեն Մեհրաբյան, Լևոն Խուրշուդյան, Էդգար Թաշչյան, Տիգրան Շաշիկյան: Աղբյուր-հուշարձան տեղադրելու գաղափարի հեղինակը 12-րդ դասարանի աշակերտուհի Ինգա Ղահրամանյանն է: 
    • SOLARA-ի մասնագետների թիմը իրականացնում է ճեմարանի մասանշենքերի տանիքների վերակառուցման աշխատանքները, որոնց վրա հավաքվում է 𝟭𝟱𝟬 կՎտ հզորությամբ արևային կայանը: 
    • Ճեմարանի գիտամեթոդական կենտրոնի ղեկավար մանկավարժական գիտ. թեկնածու, դոցենտ Թամար Ալեքսանյանը 6-րդ դասարանում Մայրենիից վարպետության դաս է վարում հայոց լեզվից և գրականությունից վերապատրաստվող ուսուցիչների համար: 
    • Ճեմարանի բնագիտական ամբիոնի ղեկավար կենսաբանական գիտ. թեկնածու Նարինե Քսաջիկյանը վարպետության դաս է վարում հանրակրթական դպրոցների կենսաբանության ուսուցիչների համար:
    • Ճեմարան է այցելում ՀՀ բարձր տեխնոլոգիաների արտադրության (ԲՏԱ) նախարար Վահագն Խաչատուրյանը:
    • «Ռուսաց լեզուն՝ որպես մասնագիտական շարժունակության գործիք. ավանդույթներ և նորարարություններ» ֆորումի շրջանակում «Կրթության կամավորները» պանելային քննարկման Ժամանակ Ճեմարանի գործունեությունն է ներկայացնում ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինա  Քոչարյանը: 
    • Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Ավստրալիայի The Hutchins  դպրոցի սաների կազմակերպած  առցանց հանդիպմանը:
    • ՀԱՊՀ ANEL լաբորատորիաների կրթական ինժեներ Ազատուհի Ուլիկյանը հանդիպում-քննարկում է ունենում Շիրակացու ճեմարանի  սաների հետ։
  • Դեկտեմբեր
    • Ավագ դպրոցի երրորդ հարկում Կարեն Վարդանյանի անվան նորարարական կրթության կենտրոնի բացումն է տեղի ունենում: 
    • Ճեմարանի գործունեությունը լուսաբանվում է Мир 24-ի հատուկ ռեպորտաժում:
    • Ճեմարանի պատվիրակությունը մասնակցում է ԱՄՆ-ի Holy Innocents’ Episcopal դպրոցի սաների կազմակերպած առցանց հանդիպմանը: 
    • Դիպլոմային ծրագրի սաները հանդիպում են կիբերանվտանգության մասնագետ, ճեմարանական ծնող Անուշ Բեգոյանի հետ: 
    • Շիրակացու ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը հանդիսության սրահում հանրակարթական դպրոցների՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչներին հանձնում է վերապատրաստման դասընթացի մասնակցության և կրեդիտների վկայագրեր:
    • Բիշքեկում (Ղրղզստանի Հանրապետություն) տեղի է ունենում «Ռուսաց լեզվի Ուսուցումը ԱՊՀ երկրների տարածքում. առանձնահատկություններ, հեռանկարներ, խնդիրներ» միջազգային ֆորումը, որին մասնակցում և վարպետության դաս է ցուցադրում ճեմարանի ռուսաց լեզվի ուսուցիչ, «Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ 2015» մրցույթի դափնեկիր,  ռուսաց լեզվի ուսուցիչների Պուշկինի անվան XVIII միջազգային մրցույթի դափնեկիր Մարինա Քոչարյանը:
    • Տեղի է ունենում «Մտածող սերունդ» մրցույթի մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ռուսաց լեզվի համակարգող Մարիա Քամալյանը և կրտսեր դպրոցի ռուսաց լեզվի ամբիոնի ղեկավար Մարիաննա Հակոբյանը:
    • ԱՊՀ երկրների ռուսաց լեզվի ուսուցիչների համար հայտարարված «Դպրոց առանց սահմանների» մրցույթի արդյունքներն են ամփոփվում. ճենարանի ռուսաց լեզվի ուսուցիչներ Մարիա Քամալյանը և Սիրանուշ Էլիբեկյանը ճանաչվում են մրցույթի դափնեկիր՝ դասավանդման տեխնոլոգիաների կիրառման վարպետության անվանակարգում:
    • ՄԲ դիպլոմային ծրագրի հետազոտական աշխատանքների և միջին դպրոցի ծրագրի համակարգող, բանասիրական գիտությունների թեկնածու Էլինա Շաքարյանը ԱՊՀ երկրների «Դպրոց առանց սահմանների» կազմակերպության հրավերով մեկնում է Մոսկվա, որպես մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամ՝ մասնակցում է ռուսաց լեզվի ուսուցիչների՝ մանկավարժական գաղափարների և վարպետության միջազգային մրցույթի ամփոփման և պարգևատրման աշխատանքներին:
    • Ճեմարանը հյուրընկալում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
    • Ավանդույթի համաձայն՝ հանդիսության դահլիճում Կրտսեր դպրոցի Ծնողական թատրոնը հանդես է գալիս 9-րդ ներկայացումով: 
    • Շիրակացու ճեմարանի գրադարանը սահմանամերձ գյուղերի գրադարանների հետ համատեղ իրականացնում է էջանիշների փոխանակման նախագիծ։