Տարեգրություն
Մեր պատմությունը 2024 թ
-
Հունվար
- Ճեմարանի հանդիսության դահլիճում ազդարարվում է «Շիրակացու օրեր»-2024 փառատոնի մեկնարկը:
- Փոխըմբռնման հուշագիր է կնքվում «Ազգային Կրթական Կենտրոն» ՓԲԸ-ի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ի միջև:
- Ճեմարանի և «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվում է համագործակցության հուշագիր:
- Հայոց բանակի ձևավորման 32-րդ տարեդարձին նվիրված՝ Կրտսեր դպրոցի սաները հանդես են գալիս տոնական տողանով: «Երգի թատրոնի» սաները ներկայանում են հայրենասիրական երգերով և միասնական պարերով: Սովորևողների հյուր են Կապանի սահմանային զորամասում ծառայած տղաները՝ Նարեկ Ստեփանյանը և Գևորգ Աթիկյանը:
-
Փետրվար
- Ճեմարանի պատվիրակությունը մասնակցում է միջազգային օլիմիադային և ստանում մասնակցության վկայագրեր։
- Միջին դպրոցի սաները պատրաստում են բուկլետներ՝ «Դու ես իմ հերոսը, հայ զինվոր» վերտառությամբ:
- «Զենքը խոսք է» խորագրով միջոցառում է անցկացվում ավագ դպրոցում՝ նվիրված Հայոց բանակի օրվան, որին հրավիրված է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ Զարզանդ Ասատրյանը:
- Ճեմարանում իրականացվող հայրենասիրական միջոցառումների շարքը համալրվում է Միջին դպրոցի՝ ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված միջոցառմամբ: Միջոցառման հատուկ հյուրն էր Վահագն Ասատրյանի մայրը՝ Սիմա Պետրոսյանը և քույրը՝ Մոնիկա Պետրոսյանը:
- «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի և «ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքվում է համագործակցության հուշագիր:
- Այսօր լրանում է լեգենդար հերոս, հայտնի հետախույզ, Ճեմարանի բարեկամ, մեծ հայրենասեր Գևորգ Վարդանյանի 100-ամյակը:
- «Գիտական և տեխնիկական նորարարություն» թեմայի շրջանակում Ճեմարան են այցելում «Ռուսկի Դոմ»-ի ներկայացուցիչները:
- Մայրենի լեզվի տոնն այս տարի նվիրված էր Հովհաննես Թումանյանի 155-ամյակին: Գրական-երաժշտական ցերեկույթին մասնակցում էին թե՛ սաները, թե՛ ուսուցիչները:
- Lեգենդար հերոս, հայտնի հետախույզ, Ճեմարանի բարեկամ Գևորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված Ճեմարանում տեղի է ունենում հանդիպում-միջոցառում, որի ընթացքում Ավագ դպրոցի սաները ևս մեկ անգամ արժևորում են հերոսի անցած ուղին, կյանքն ու գործունեությունը:
- 9-րդ դասարանի սաները (մանկավարժ՝ Շուշան Բարսեղյան) մասնագիտական կողմնորոշման և կրթադաստիարակչական նպատակով այցելում են «Արեն Մեհրաբյան» հիմնադրամ:
- Ճեմարանում հյուրընկալվում է Դուբնայի պետական համալսարանի պատվիրակությանը՝ քննարկելու կրթության գիտահետազոտական ուղղություններով համագործակցության հեռանկարները:
-
Մարտ
- «π» թվի միջազգային օրը կարևոր տոն է բոլոր մաթեմատիկոսների, ֆիզիկոսների և ճշգրիտ գիտությունների սիրահարների համար: Ըստ ավանդույթի՝ ճեմարանի մաթեմատիկայի ամբիոնը (ղեկավար՝ Լիդա Բակլաչյան) և միջին դպրոցի սաները տոնում են «π» թվի օրը:
- Հայաստանի հանրային ռադիոյի «Հաջողության նոտան» հաղորդաշարի հյուրը ճեմարանի թատերական ստուդիայի ղեկավար, վաստակաշատ ճեմարանական Գարիկ Ղազարյանն է: Նա խոսում է մասնագիտական ընտրության, դերասանական հմտությունների, հայտնիության ձեռքբերման, մանկավարժական և հեռուստատեսային աշխատանքի, անմոռանալի հիշողությունների, ինչպես նաև հաջողության հասնելու ճանապարհին հայտնված դժվարությունների մասին: Նա վստահ է, որ հաջողության հասնելու համար շատ կարևոր են կյանքի ճանապարհին հայտնված մարդիկ, որոնք կարող են մեծ նշանակություն ունենալ անհատի զարգացման գործում:
- Ճեմարանի սան Հրաչյա Թադևոսյանը նվաճում է ոսկե մեդալ Սերբիայում անցկացվող Եվրոպայի՝ խառը մենամարտերի առաջնությունում (IMMAF միջազգային ֆեդերացիա):
-
Ապրիլ
- Ճեմարանում hյուրընկալվում է Արյան բանկ ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի փոխներարկաբան Արմեն Պետրոսյանը:
- Ճեմարանում ուսանող արցախցի սաները կազմակերպում են միջոցառում՝«Մեր բարբառը պահանջել գիտի, մեր կարոտը հառաչել գիտի» խորագրով:
- Ամփոփվում են ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության /AESA-ի/ ամենամյա գիտական օլիմպիադայի արդյունքները։ Օլիմպիադայի մասնակից սաներն են՝ Համլետ Կարայան (1-ին կարգի մրցանակ կենսաբանությունից), Վարվառա Բարսեղյան, Արփի Բադալյան (2-րդ կարգի մրցանակ ֆիզիկայից), Աբդին Ադելին, Նատալի Բալայան, Կարեն Քոչարյան, Լիլիա Չոբանյան, Արինա Իսահակյան (գովասանագրեր քիմիայից), Լևոն Աստվածատրյան, Սարգիս Կազանչյան, Աբդին Ադելին (գովասանագրեր ֆիզիկայից), առաջնորդող ուսուցիչներն են Աննա Գրիգորյանը և Վահան Հովհաննիսյանը։
- Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղի է ունենում AMADEE-24 մարսյան անալոգային առաքելության փակման արարողությունը: Ճեմարանի սաները փոխտնօրեն Տաթևիկ Նալբանդյանի և ԳՏՃԱՄ համակարգող Անի Սիրեկանյանի ղեկավարությամբ մասնակցում են միջոցառմանը:
- Կանանց տոնի առթիվ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի և Սիդնեյի հայկական ՀԲԸՄ Ալեքսանտր Վարժարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվում են «Art & Joy» և «Art & Wine» խորագրով բարեգործական միջոցառումներ, որոնց ողջ հասույթն ուղղվում է Արցախի սաների կրթական կարիքների շարունակականությունը ապահովելուն:
- Շիրակացու ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը ելույթով հանդես է գալիս Աստանայի «ՄԻՐԱՍ» միջազգային դպրոցում «Միջազգային բակալավրիատի օրեր Ղազախստանում» միջոցառման ժամանակ:
- Ճեմարանում հյուրընկալվում է Մոնիկա Սվոփին, որը Չիկագոյում գործող կրթական խորհրդատվական կազմակերպության՝ Learning Dimensions-ի հիմնադիրն ու գլխավոր խորհրդատուն է, ինչպես նաև Չիկագոյի Լոյոլայի, Իլինոյսի և Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամը:
- Ղազախստանի Աստանա քաղաքում կայանում է ԱՊՀ երկրների ՄԲ դպրոցների ասոցիացիայի տարեկան համաժողովը՝ «Ուսուցչի դերը արագ փոփոխվող աշխարհում» խորագրով, որի աշխատանքներին գործուն մասնակցություն ունի նաև Ճեմարանը:
- Ճեմարանը հյուրընկալում է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին:
- «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի և Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի միջև կնքվում է համագործակցության հուշագիր՝ սահմանամերձ համայնքների աշակերտների կրթությունն ապահովելու նպատակով:
- «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի» միջև կնքվում է փոխըմբռնման հուշագիր:
- Ղազախսատանի «Россотудничество» կազմակերպությունը ճեմարանի հետ համատեղ անցկացնում է Միջազգային համաժողով՝ «Պուշկինիադա», որի նպատակն է ներկայացնել Պուշկինի և տարբեր երկների կապը: «Պուշկինը և Հայաստանը («Пушкин и Армения») խորագրով զեկուցումը ներկայացնում է ճեմարանի ռուսաց լեզվի ուսուցիչ Մարիա Քամալյանն իր սաների հետ:
- Հեռավար հանդիպում է տեղի ունենում Քուվեյթի ազգային վարժարանի ուսուցչական և աշակերտական համայնքի հետ:
- Քարահունջում Պարիս Հերունու 90-ամյակին նվիրված գիտական հետազոտություն են իրականացնում ճեմարանի բնագիտության ամբիոնը մի խումբ աշակերտների հետ (ամբիոնի ղեկավար՝ կենսաբանական գիտ. թեկնածու Նարինե Քսաջիկյան):
- ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ճեմարանում մեկնարկում է հանրապետական առարկայական բաց օլիմպիադան 4-8-րդ դասարանների աշակերտների համար հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու (մայրենի), մաթեմատիկա, օտար լեզուներ, բնագիտություն, հայոց պատմություն: Բաց օլիմպիադային մասնակցում են Երևան քաղաքի, Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի թվով 2175 աշակերտներ:
- Ճեմարանում նշվում է Երկրի օրը: Այս տարվա կարգախոսն է՝ «Մոլորակն ընդդեմ պլաստիկի»:
- Մասնագիտական վերապատրաստման նպատակով Ճեմարանում հյուրընկալել ենք Ղազախստանի Աբայի անվան ազգային մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներին:
- 10-րդ դասարանի սան Ակսել Հակոբյանը մասնակցում է HIPPO English without borders անգլերենի միջազգային օլիմպիադայի երկու նախընտրական փուլերին և որպես Հայաստանի ներկայացուցիչ՝ 20.05-24.05 Իտալիայում մասնակցելու է օլիմպիադայի եզրափակիչ՝ միջազգային փուլին:
- ՀՀ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների ավագ դպրոցի սաների համար «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հայտարարում է մրցութային ընդունելություն՝ 2024-2025 ուստարում 11-րդ դասարանում սովորելու նպատակով:
-
Մայիս
- Ճեմարանի հասարակագիտության ամբիոնի ուսուցիչներ Նարեկ Հակոբյանը և Գևորգ Կեսոյանը Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) կողմից հայտարարված դրամաշնորհային-հետազոտական մրցույթին են մասնակցում և հաղթում:
- 11-րդ դասարանի սան Գևորգ Խաչատրյանը մասնակցել է HIPPO անգլերենի միջազգային օլիմպիադային, հաջողությամբ հաղթահարել առաջին երկու փուլերը և Հայաստանից առաջինն է իրավունք նվաճել մասնակցելու համաշխարհային եզրափակչին:
- Ֆրանկաֆոնիայի շրջանակում ճեմարանի ֆրանսերեն ուսումնասիրող սաները ուսուցիչներ Արմինե Գևորգյանի, Նելլի Խուդոյանի, Բելլա Դարբինյանի ուղեկցությամբ մեկնում են Վայոց ձորի մարզ։ Սաներն այցելում են Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց, ուր շրջում, ապա ֆրանսերենով միմյանց ներկայացնում են իրենց քաղաքները, երգում են Շառլ Ազնավուրի երգերից և օրն ամփոփում են խաղ-վիկտորինայով։
- Կրտսեր դպրոցի 4-րդ դասարանցիները ծնողական և ուսուցչամանկավարժական համայնքին են ներկայացնում իրենց երկամսյա հետազոտության արդյունքները:
- Ճեմարանում բնագիտական ամբիոնի նախաձեռնությամբ (ղեկավար կենսաբանական գիտ. թեկնածու Նարինե Քսաջիկյան) նշվում է ակադեմիկոս Պարիս Հերունու ծննդյան 90-ամյակը:
- Ճեմարանում հյուրընկալվում է հայ գրող, բարերար, իրավաբան, Վեստբրուկի քաղխորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթը, որը նաև «Սեր Արցախ» ծրագրի նախաձեռնողն է:
- Ռուս գրականության առարկայի շրջանակում 11-րդ դասարանի սաները (ուսուցիչ Մարիա Քամալյան) մասնակցում են ռուսական արվեստի Արծաթե դարին նվիրված հանդիպմանը, որին հրավիրված էին Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի արտիստ և բեմական խոսքի ուսուցիչ, ռեժիսոր ու պրոդյուսեր Արմեն Արնաուտովը, կոմպոզիտոր, ջութակահար, երաժշտահան և հասարակական գործիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի նախագահ Վիլլի Վայները, երգչուհի, ռուսական ռոմանսների կատարող, բազմաթիվ վոկալ մրցույթների դափնեկիր Էգինա Դուլունցը:
- Ճեմարանում տեղի է ունենում 1046 խմբի և Ստեփանավանի Վահան Թեքեյանի անվան համար 6 դպրոցի 10-րդ դասարանի սաների համատեղ դասը հայ գրականությունից (ամբիոնի ղեկավար՝ բանասիրական գիտ. թեկնածու Անի Մակինյան)։
- Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնը կազմակերպում է արշավ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված ճեմարանականներ Էդուարդ Չիչյանի, Արեն Մեհրաբյանի, Տիգրան Շաշիկյանի և Լևոն Խուրշուդյանի:
- Ճեմարանի կրտսեր դպրոցի սան Հենրի Ղարախանյանը Սպորտային կարատեի միջազգային ֆեդերացիայի ( I.S.K.F.) Եվրասիայի առաջնությունում նվաճում է 2-րդ մրցանակային տեղը: Միջին դպրոցի սան, Հայաստանի քառակի չեմպիոն Հայկ Ղահրամանյանը 80կգ քաշային կարգում դառնում է բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն՝ գրավելով առաջին տեղը։
- ՄԴ և ԱԴ 40 սաներից բաղկացած թիմը QSI միջազգային դպրոցում մասնակցում է թեթև աթլետիկայի մրցաշարին: Թիմը գրանցում է բազմաթիվ հաղթանակներ՝ 56 մեդալ` 13 ոսկե, 23 արծաթե, 20 բրոնզե:
- Հանդիսավորությամբ փակվում է 2023-2024 ուստարվա «Շիրակացու օրեր» փառատոնը:
- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում տեղի է ունենում ճեմարանի 31-րդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունը:
- Ամփոփվում են հանրապետական առարկայական օլիմպիադաների արդյունքները: Ճեմարանի սաների ձեռքբերումները ներկայացվում են աղյուսակով:
Ազգանուն Անուն Հայրանուն Խումբ
Առարկա Դիպլոմ/գովասանագիր
Հալեբյան Դանիելա Միքայելի 1131 Ռուսերեն 1-ին կարգի դիպլոմ Հայրապետյան Հովհաննես Ռոբերտի 1133 Պատմություն 3-ին կարգի դիպլոմ Եսայան Էլեն Արարատի 1132 Հայոց լեզու գովասանագիր Սարգսյան Սարգիս Արմենի 596 Մաթեմատիկա 3-րդ կարգի դիպլոմ Սարգսյան Արեգ Գագիկի 594 Մաթեմատիկա 1-ին կարգի դիպլոմ Խաչատրյան Ռուդիկ Աշոտի 686 Մաթեմատիկա գովասանագիր Սարգսյան Արսեն Կարենի 1047 Մաթեմատիկա գովասանագիր Ստեփանյան Մանե Կոմիտասի 1047 Քիմիա 1-ին կարգի դիպլոմ Շամիրզայան Հռիփսիմե Արայի 951 Ֆրանսերեն 1-ին կարգի դիպլոմ Կազանչյան Սարգիս Շանթի DP1 Անգլերեն գովասանագիր Սինանյան Անահիտ Զարեհի IB2 Անգլերեն գովասանագիր Պետրոսյան Անի Տիգրանի DP2 Անգլերեն գովասանագիր -
Հունիս
- Միջազգային բակալավրիատի ծրագրերի իրականացման փորձի ուսումնասիրության նպատակով Շիրակացու ճեմարան է այցելում Ղազախստանի 2 դպրոց ներկայացնող պատվիրակություն:
- Ճեմարանի կրտսեր դպրոցում տեղի է ունենում ամենամյա երկօրյա համադպրոցական բարեգործական ցուցահանդես-վաճառք: ԿԴ բոլոր սաները մասնակցում են ցուցահանդեսին՝ ներկայացնելով մեկական նկարչական աշխատանք:
- Ճեմարանի միջին դպրոցի 9-րդ դասարանի սան Լուսինե Ներսեսյանը (ուսուցիչ Մարինե Մկրտչյան) Յունեսկոյի հայտարարած «The day of light» խորհագրով լոսանկարչական մրցույթում շահում է առաջին մրցանակ:
- Երևանի պետական համալսարանի սպորտային դահլիճում տեղի է ունենում սենյակային թռչող «Գերթեթև» մոդելների դպրոցական ավիամոդելիստների հանրապետական մրցույթ: Ճեմարանական թիմը գրանցում է հաղթանակ, մասնակիցներն են՝ Գյուրջյան Անահիտ՝ 1-ին տեղ, Զաքարյան Հայկ՝ 1-ին տեղ, Ջլավյան Վալերի՝ 1-ին տեղ: Ղեկավար՝ Էդուարդ Կարամյան:
- ԿԳՄՍ նախարարության առաջարկով ճեմարանի բնագիտության և հասարակագիտության ամբիոնների ուսուցիչներ՝ Նարինե Քսաջիկյանը (կ.գ.թ.), Անուշ Դանիելյանը, Մարիամ Թովմասյանը և Թեհմինե Տոնոյանը իրականացնում են Արմավիրի մարզի ԲՏՃՄ ոլորտի ուսուցիչների վերապատրաստումներ:
-
Հուլիս
- Շիրակացու ճեմարանի մնջախաղի ստուդիայի սաները Վրաստանում մասնակցում են «Բաթումի XXXI» միջազգային փառատոնին և արժանանում դիպլոմների: Մնջախաղի ստուդիայի ղեկավար՝ Իլոնա Հովասափյան:
- Ճեմարանի ֆրանսերենի ուսուցիչ Նելլի Խուդոյանը Ֆրանսիայի Բորդո քաղաքում BELC ծրագրով մասնակցում է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագծին, որը Ֆրանսիայի կրթության նախարարության ենթակայությամբ է իրականացնում իր գործունեությունը:
- Նոր համակարգչային լսարանի բացման առիթով Շիրակացու ճեմարանը հյուրընկալում է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանին, որի հովանավորությամբ վերանորոգվել և հզոր համակարգիչներով է կահավորվել լսարանը:
-
Օգոստոս
- Շիրակացու Ճեմարանի միջին դպրոցի ծրագրի համակարգող, ռուսերենի ուսուցիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Էլինա Շաքարյանը և անգլերենի ուսուցիչ, անհատական նախագծերի համակարգող Էմմա Ռևազյանը եռօրյա այցով մեկնում են Ղազախստանի Ակտաու քաղաքի Aqtau International դպրոցը, որտեղ հանդես են գալիս դասավանդման ժամանակակից մոտեցումներին վերաբերող տեղեկատվությամբ, ինչպես նաև ղազախ գործընկերներին են ներկայացնում ճեմարանի աշխատանքային փորձառությունը:
- Շիրակացու ճեմարանի տարբեր տարիքային խմբի սաները մասնակցում են Universe Art միջազգային մրցույթ փառատոնին՝ նկարչության անվանակարգում: Սաների աշխատանքները ցուցադրվում են ՀՀ Նկարիչների միությունում: 1-ին կարգի դափնեկիրներ են դառնում Գրիգորյան Սեյրանը, Խաչատրյան Մարիամը, Միրզոյան Յուրին, Մկրտչյան Անին, Նալբանդյան Ալլան: 2-րդ կարգի դափնեկիրներ՝ Ամիրջանյան Լուիզա, Գյուրջյան Անահիտ,Դոլուխանյան Ռուզաննա, Թումասյան Ալեն, Խաչատրյան Մարիա, Պետրոսյան Ռուբեն, Ջլավյան Վալերի, Սարգսյան Անի, Վարդանյան Մանե, Վերդյան Վահե, Շահոյան Անի: 3-րդ կարգի դափնեկիրներ՝ Մահտեսյան Նաթելա, Շահնազարյան Վլադիմիր, Սարգսյան Արթուր: Կերպարվեստի ուսուցիչներ՝ Անի Ստեփանյան, Իզաբելլա Մանուկյան, Արաքսյա Անանյան, Սոսե Անանյան:
-
Սեպտեմբեր
- Արցախի Անկախության օրվան նվիրված՝ Ճեմարանի Ավագ դպրոցի սաները «Քվեստ» խաղ են կազմակերպում, որի ավարտին մատնահետքերով նկարում են Արցախի խորհրդանիշ Դեդո-բաբոյի արձանի պատկերը:
- Շիրակացու ճեմարանի Շախմատի ակումբը շարունակում է իր գործունեությունը, որի նպատակն է զարգացնել այս մարզաձևը: Այն հիմք է Ճեմարանում շախմատային միջավայրի և նոր ավանդույթների ստեղծման և պահպանման համար:
- ՀՀ Անկախության տոնի առթիվ Ճեմարանի ավագ դպրոցի սաները և շրջանավարտները նախաձեռնում են քայլարշավ՝ ուխտագնացություն դեպի Սպիտակավոր վանք՝ Գարեգին Նժդեհի գերազման:
- Ճեմարանում մեծ շուքով նշվում է ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձը:
- Ճեմարանականներ Ակսել Հակոբյանը և Գևորգ Խաչատրյանը Իտալիում մասնակցում են English without borders օլիմպիադայի միջազգային փուլին։ Աշխարհի տարբեր երկրների 20 մասնակիցների շարքում մեր սաները զբաղեցրել են 7-րդ և 8-րդ տեղերը։
- Շիրակացու ճեմարանի սան Դավիթ Սարգսյանը մասնակցում է Գոքոր Չիվիչյանի անվան Գրեփլինգի բաց առաջնությանը և զբաղեցնում է պատվավոր առաջին տեղը։
- Կրթության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և ակտիվ գործունեության համար «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Հրանտի Ալիխանյանը օրեր առաջ պարգևատրվեց Հայաստանի Հարապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:
- Ավիամոդելավորման արտաուսումնական ակումբի շրջանակում Արզնիում կայացավ «Ազատ թռչող մոդելների» ավիամոդելավորման հանրապետական մրցույթ, որտեղ ճեմարանական Հայկ Մադոյանը և Անահիտ Գյուրջյանը նվաճեցին 1-ին տեղը, ղեկավար՝ Էդուարդ Կարամյան:
-
Հոկտեմբեր
- Շիրակացու Ճեմարան ներկայացուցիչները Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների VIII-րդ համագումարին:
- Առաջավոր փորձի փոխանակման նպատակով ճեմարանը հյուրընկալում է Մոսկվայի Լետովո դպրոցի պատվիրակությանը:
- Շիրակացու ճեմարանի սովորողները և ուսուցիչները Երևանի Ազատության հրապարակում Գիտության շաբաթի շրջանակում ներկայացնում են իրենց նախագծային աշխատանքների արդյունքը և գյուտերը՝ «Գիտական ֆանտաստիկա. երևակայի՜ր» թեմատիկ տաղավարով:
- «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գրադարանը ԿԳՄՍ նախարարության հայտարարած «Լավագույն գրադարան» մրցույթին է մասնակցում և արժանանում «Լավագույն դպրոցական գրադարան» անվանակարգին (գրադարանավար՝ Ռուզաննա Եղիկյան):
- Ճեմարանի Ավագ դպրոցի սան Լուսե Գրիգորյանը մասնակցում է ռուսերենի 20-րդ միջազգային օլիմպիադային և անցնում եզրափակիչ փուլ։ Նա Մոսկվայում ներկայացնելու է Հայաստանը։
- Բուդապեշտում տեղի է ունենում Միջազգային բակալավրիատի համաշխարհային համաժողովը։ Շիրակացու ճեմարանից համաժողովին մասնակցում են հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ավագ դպրոցի տնօրեն, ուսումնամեթոդական հարցերով փոխտնօրեն, Դիպլոմային ծրագրի համակարգող Աննա Ստեփանյանը, Կրտսեր դպրոցի ծրագրի համակարգող Մարինա Սահակյանը:
- Շիրակացու ճեմարանի 2024 թվականի շրջանավարտ Նարեկ Գալստյանը, որը ներկայումս սովորում է Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանում (NYU Abu Dhabi), այցելում է Ճեմարան՝ ներկայացնելու Common App համակարգը և ընկերներին տեղեկացնելու իր համալսարանական կյանքի փորձի մասին։
- Շիրակացու ճեմարանում անցկացվում է պառլամենտի՝ SHIP-ի 14-րդ նստաշրջանը:
- Մեգամոլի «Աղե քարանձավում» տեղի է ունենում Շիրակացու ճեմարանի ծնողական ակումբի հերթական պարապմունքը՝ «Ինչպե՞ս հասկանալ, որ ծնողական վախերը խանգարում են մեզ և երեխային» թեմայով: Հանդիպումը վարում են ճեմարանի հոգեբանական կենտրոնի ղեկավար, փոխտնօրեն Անի Հարությունյանը և հոգեբանական գիտ. թեկնածու, դոցենտ, ճեմարանի հոգեբանական կենտրոնի խորհրդատու Իրինա Խանամիրյանը:
-
Նոյեմբեր
- Ճեմարանի սանուհի Լուսե Գրիգորյանը Մոսկվայում՝ ռուսաց լեզվի միջազգային 20-րդ օլիմպիադայում, որը նվիրված էր Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 225 ամյակին, դառնում է դափնեկիր «Ռուսական մշակույթի հանդեպ սիրո համար» անվանակարգում:
- Ռոսսոտրուդնիչեստվոյի «Mission Good» միջազգային ծրագրի կամավորները՝ կլինիկական հոգեբան, կոգնիտիվ-վարքային թերապևտ Անաստասիա Եգորովան և կլինիկական բժշկական հոգեբան, բարձրագույն կարգի կրթական հոգեբան, մանկավարժական գիտությունների թեկնածու Նատալյա Մայորովան վերապատրաստման դասընթաց են վարում ճեմարանի ուսուցիչների և մանկավարժների համար՝ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության գործի կազմակերպման շուրջ»:
- Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում ճեմարանում հանդիպում է տեղի ունենում «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» ներկայացուցիչների հետ։
- Ճեմարանի միջին դպրոցի 783 խմբի սան Ստելլա Սահակյանը գերմաներենից հայերեն թարգմանել է «Առցանց կենդանաբանական այգին» գիրքը, որը ներկայացվում է Մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում:
- Օմանի Al Ghubra հնդկական դպրոցը հյուրընկալում է Ռաունդ Սքվեր դպրոցների միջազգային ցանցի ամենամյա համաժողովը, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի պատվիրակությունը, ի դեմս կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանի և միջազգային հարցերով համակարգող, ՌՍ ներկայացուցիչ Մարինե Քոչարյանի, մասնակցում է այս կարևոր իրադարձությանը:
- Ճեմարանական 31 սան մասնակցում է QSI դպրոցի կողմից կազմակերպված կրոսավազքին (1կմ, 2կմ, 3կմ)։ Ճեմարանը թիմային պայքարում գրավում է I պատվավոր տեղը՝ նվաճելով գավաթ և 3 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե մեդալներ։
- Ճեմարանում հանդիսավորությամբ նշվում է Գիտության միջազգային օրը: Մատենադարանի հյուր աշխատակիցները ավագ դպրոցի սաներին պատմում են ձեռագրերի վերականգնման և պահպանման մասին:
- Ճեմարանում անցկացվում է միջմշակութային առցանց հանդիպում Ուրուգվայի դպրոցի սաների հետ:
- Ճեմարան Միջին դպրոցի 5-րդ դասարանցիների և Չինաստանի սաների առցանց առաջին հանդիպումն է տեղի ունենում:
- Ավագ դպրոցում մեծն Կոմիտասի հիշատակին նվիրված ցերեկույթ է տեղի ունենում։
- «Հայրենիքը Ճեմարանի սրտում» վերտառությամբ տոնավաճառ-ցերեկույթ է տեղի ունենում ճեմարանում, որը հայկական մշակույթի ու ժառանգության շքեղ հրավառության է վերածվում:
- Հանդիսավոր պայմաններում, ջերմ և անկեղծ մթնոլորտում նշվում է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանի հոբելյանը:
- Շիրակացու ճեմարանի Հեղինակային և Դիպլոմային ծրագրերի սաները մասնակցում են CIS Armenia-ում կայացած բանավեճի մրցույթին:
-
Դեկտեմբեր
- Շիրակացու ճեմարանը Երևանի Մարիոթ հյուրանոցում մասնակցում է «Կանանց միջազգային միություն» կազմակերպության ամանորյա բարեգործական տոնավաճառին:
- Ճեմարանը հյուրընկալում է Ուրուգվայի կրթության նախարարության և ՀԲԸՄ-ի կազմակերպած Հայոց ցեղասպանության թեմայով էսսեների մրցույթի հաղթող Ռոմինա Ֆախարդոյին, որը Հայաստան էր ժամանել տատիկի՝ տիկին Մարթայի և պատմության ուսուցչուհի՝ Մերի Կորալեսի հետ։
- Ավագ դպրոցի սաների նախաձեռնությամբ Ճեմարանում հյուրընկալվում է փոդքասթի հեղինակ և վարող Նարեկ Ամիրխանյանը (Rearrange with Narek Amirkhanyan): Նարեկը հաղորդում է իր փորձը, պատմում փոդքասթի մասին, ներկայացնում մեդիա աշխարհում հաջողության հասնելու բանաձևը և պատասխանում սաների հարցերին:
- Ճեմարանի ռուսաց լեզվի ուսուցիչ Թամարա Գզիրյանը Մինսկում մասնակցում է «Բյուրեղապակե թանաքաման» միջազգային մրցույթին, դաս է վարում 8-րդ դասարանում և շահում է երկրորդ կարգի դիպլոմ, ինչպես նաև արծաթապատ բյուրեղապակե թանաքաման:
- Ճեմարանի հանդիսության սրահում կրտսեր դպրոցի ծնողների ուժերով կազմակերպված ներկայացումն է բեմադրվում` «Ինչպես ստորջրյա բնակիչները փրկեցին Ամանորը»:
- Ճեմարանի երկրորդ տարվա շրջանավարտ ֆիզմաթ գիտությունների դոկտոր Լյուդվիգ Պետրոսյանը, որը դասավանդում է ԱՄՆ-ի Ջեքսոնի համալսարանում, այցելում է ճեմարան և սեմինար անցկացնում ավագ դպրոցի Դիպլոմային և Հեղինակային ծրագրերի ֆիզմաթ հոսքի ուսանողների հետ՝ քննարկելով «Ֆիզիկան և նանոտեխնոլոգիաները» թեման։
- Կենսաբանության և առողջ ապրելակերպի ամբիոնների ձեռնարկած միջառարկայական նախագծի շրջանակում Ճեմարանում հյուրընկալվում է հայ կին ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը:
- Երեք տարի շարունակ Ազատազէն կրթական ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում ավելի քան 560 Ճեմարանական այցելում են Երևանի քաղաքացիական հրաձգարան և սովորում զենք օգտագործել և կրակել: