Տարեգրություն
Տարեգրություն
Մեր Պատմությունը 2020 թ
  • Հունվար
    • Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Եղիազարյանի Լոնդունում մասնակցում է Ռաունդ Սքվեր դպրոցների տնօրենների Սիմպոզիումին (RS Head’s Symposium, London 2020):
    • «Ռաունդ Սքվեր»-ի փոխանակման ծրագրի շրջանակում ճեմարանը հյուրընկալում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Միջազգային բակալավրիատի Էնկա դպրոցի (ENKA Schools Istanbul) աշակերտ Դերին Ալգուլին:
    • Գիտամեթոդական կենտրոնի ղեկավար Թամար Ալեքսանյանը և հոգեբանական կենտրոնի ղեկավար Անի Հարությունյանը «Սովորողակենտրոն ուսուցում» թեմայով սեմինարների շարք են վարում Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ   կրթահամալիրի ուսուցչամանկավարժական կազմի համար:
    • Դիպլոմային ծրագրի «Փորձարարական գիտություններ» առարկայական խմբի բոլոր ուսանողները յուրաքանչյուր տարի միասին իրականացնում են համատեղ հետազոտական աշխատանք (GROUP 4 PROJECT), որի նպատակն է զարգացնել համագործակցային, հետազոտական հմտությունները և փոխանակել յուրաքանչյուր առարկայից ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները: Այս տարի ԴԾ սաների հետազոտական խնդիրն էր պարզել, թե ինչպես է տեղանքի բարձրության փոփոխությունը անդրադառնում մեր օրգանիզմի և շրջակա միջավայրի վրա:
    • Ճեմարանում նշվում է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հիշատակի օրը. աշակերտները, ուսուցիչները, մանկավարժները հանդիսության դահլիճում դիտում են 2001 թվականին բանաստեղծուհու  հետ հանդիպման և նրան նվիրված ցերեկույթի տեսագրությունը: Բանաստեղծուհու մասին հուշեր է պատմում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը:  Նա հատկապես նշում է, որ Սիլվա Կապուտիկյանը առաջին մտավորականն է, որն արժանացել է  ճեմարանի՝ «Անբասիր ծառայությունների  համար» մեդալին: 
    • ՀՀ հանրակրթության չափորոշիչների և ծրագրերի մշակման աշխատանքային խմբերի անդամ ճեմարանական ուսուցիչները մասնակցում են ԿԳՄՍ  նախարարության՝ «Գնահատում և թեստային առաջադրանքների նմուշներ» խորագրով սեմինարին, որը վարում են միջազգային փորձագետները:
    • Մեծ Բրիտանիայի Լեյստերի համալսարանից հետազոտող Ջեֆերի Ստանֆորդը այցելում է Շիրակացու ճեմարան: Անգլերենի ուսուցման նախընտրությունների, դասարանային պրակտիկայի, ուսուցիչների հմտությունների, ինչպես նաև կրթական համակարգում անգլերենի դասավանդման քաղաքականության վերաբերյալ հետազոտություն իրականացնելու նպատակով նա հանդիպում է ճեմարանում անգլերեն դասավանդող մի խումբ ուսուցիչների և աշակերտների հետ:
    • Ճեմարանը նշում է կրթության միջազգային օրը:
    • Ճեմարանի կրտսեր, միջին և ավագ դպրոցներում նշվում է հայոց Բանակի տոնը: 
    • Աշակերտները նախօրոք նամակներ և շնորհավորական բացիկներ էին գրել և ուղարկել մարտիկներին:
    • Դիպլոմային ծրագրի ուսանողները կազմակերպում են տոնական միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի տոնին։ Սաները տեղեկանում են Ճեմարանի զինղեկ Հրանտ Աղաբեկյանի մարտական ուղու մասին՝ դիտելով կենսագրական տեսահոլովակը, իսկ արցախյան պատերազմի հերոս Սուրեն Գալստյանը պատմում է բանակի, զինվորական կյանքի մասին, վերջում հյուրն իր ուղերձն է հղում ապագա զինվորներին. «Եվ թող իմանան բոլորը` մեր անունն է հայկական բանակ»:
    • Ճեմարանի պատվիրակությունը` ի դեմս ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանի և ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյանի Հդկաստանի Մումբայ քաղաքի Singapore International դպրոցում մասնակցում է «Ռաունդ Սքվեր» միջազգային  դպրոցների համաշխարհային ասոցիացիայի Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային  համաժողովին  (AGM of  South Asia & Gulf Region - 2020):
  • Փետրվար
    • Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հյուրընկալում  է Շիրակացի ճեմարանի կրտսեր դպրոցի  չորրորդ դասարանցիներին, որոնք ծանոթանում են Media.am-ի թիմի հետ և զրուցում են լրագրողի ու խմբագրության աշխատանքի մասին: Մեդիագրագիտության մասնագետ Լուսին Գրիգորյանի հետ խաղում են  Մեդիամարտ խաղը, լրագրող Արեն Մելիքյանի հետ լսում են «Էնցիկլոմեդիա» փոդքասթից էպիզոդներ ու ձայնագրում են  զրույց այն մասին, թե ինչ լուրեր են կարդում դպրոցականները և ինչու են դրանք հետաքրքրում նրանց:
    • Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ «Մենք ենք ու սաները մեր» նախագծի շրջանակում գրադարանում տեղի է  ունենում հանդիպում 1995 թվականի շրջանավարտ, կառավարման և զարգացման հարցերով խորհրդատու, «Պենտա» զարգացման խորհրդատվական  ընկերության աշխատակից Կարեն Սարգսյանի հետ, որը ներկաներին պատմում է իր  ձեռքբերումների, իր կայացման  ճանապարհին ճեմարանի ունեցած դերի և նշանակության  մասին:
    • Ճեմարանը նշում է սիրահարների բարեխոսի՝ Սուրբ Սարգսի տոնը: Հանդիսության դահլիճում հանդիպում են Ռոմեոն և Ջուլիետը, Քվազիմոդոն և Էսմերալդան, Օթելլոն և Դեզդեմոնան, Սարոն  և Անուշը (կազմակերպիչ՝ մանկավարժ Մարինե Հովհաննիսյան)։ Կրթահամալիրի բակում սաներին դիմավորում է «Սուրբ Սարգիսը»՝ և սպիտակ ձին հեծած, ինչպես նաև տոնից անբաժան  աղի բլիթները, ալյուրով լի ամանը՝ ձիու պայտի խորհրդանշական հետքով։ 
    • Ավագ դպրոցի աշակերտական խորհուրդը ճեմարանում կազմակերպում է «Ինչ, որտեղ, երբ» հայտնի ձևաչափով խաղը: Մասնակցում են 4-6 խաղացող ունեցող 4 թիմ, որոնց ավագները ուսուցիչներ էին, անդամերը` սաներ։ Հարցերը կազմել, խաղը կազմակերպել և վարում էր  12-րդ  դասարանի աշակերտուհի Սոնա Հախվերդյանը: 
    • «Բուլինգի դեմ պայքարի» միջոցառումների շրջանակում  միջին  դպրոցում (734 խումբ) անցկացվում է բանավեճ «Բուլլինգի ենթարկող սանը պետք է անհապաղ հեռացվի դպրոցից» եմայով, որը վարում է 914 խումբը՝ «քննող մենթորների ձևաչափով:
    • Ողջ կրթահամալիրում  նշվում են արդեն ավանդական դարձած, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը և գրքի տոնը. մեծ թե փոքր ճեմարանականներն իրար գրքեր են նվիրում, ներկայացնում իրենց սիրելի գրքերը:
    • Բնագիտության ամբիոնում կենսաբանության սիրահար ճեմարանականները խաղում են «Բիոմանիա». խաղը ստեղծվել է կենսաբանության ակումբի ղեկավար, ԵՊՀ-ի դասախոս, ճեմարանի շրջանավարտ Գևորգ Պետրոսյանի և նրա աշակերտների ջանքերով: Խաղի գեղարվեստական ձևավորումն իրականացրել է Սիլվա Հարությունյանը:
    • Գրքի տոնի միջոցառումների շրջանակում արվեստի ամբիոնի նախաձեռնությամբ գրադարանում 7-րդ դաս. սաների համար տեղի է ունենում «Զրույց մատյանի մասին» խորագրով հանդիպում-դասախոսություն, որը վարում է նկարիչ, Մատենադարանի աշխատակից, մանկական կրթական ծրագրերի և մանրանկարչության ուսուցողական ձեռնարկների հեղինակ, ծնողական համայնքի ներկայացուցիչ Լիլիթ Վարդումյանը:
    • Ճեմարանում հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ մեծ շուքով նշվում է արդեն ավանդական դարձած Մայրենի լեզվի տոնը՝«Մայրենի լեզու, մայր բուհ-100, մայր ճեմարան-30» վերտառությամբ:  Տոնակատարությունը միավորել է 100-ամյա ԵՊՀ-ի մշակույթի կենտրոնի ուսանողներին և 30-ամյա ճեմարանի սաներին: Հանդիսության պատվավաոր հյուրն է երգահան Սասուն Պասկևիչյանը, մտահղացումը և ծրագիրը՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արփինե Խեչիկյանի: Ճեմարանի թատերաակն ստուդիայի սաները հայերենի տարբեր բարբառներով մանրապատումներ են ներկայացնում (ղեկավար՝ Գարիկ Ղազարյան):
    • Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ «Յանս» ռեստորանում նշվում է Բարեկենդանի տոնը: Բարեգործական խնջույք-երեկոյի ընթացքում իրենց շքեղությամբ փայլում են «Լապտերներ» համույթը, Լուսիկ Ագուլեցու ավանդական տարազները կրող մեր սաները և Taraz.am-ի նորաձև հագուստները ցուցադրող մեր ուսուցիչները և մանկավարժները: Երեկոն ամբողջացնում է  Վահագն Հայրապետյանի ջազ-տրիոն:
    • Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ  միջին դպրոցի 5-րդ դասարանցիները ռուսերենի դասը համատեղում են աշխարհում Ամենազանգվածային մեկօրյա գիտական արշավին՝ «Բաց լաբորատորիա»-ի հետ, «որը ոչ միայն փորձարկում է մասնակիցների գիտելիքները, այլև խոսում է գիտության վերջին նվաճումների մասին»,- ասում է  Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գիտաշխատող Յուլյա  Կուզնեցովան:     
  • Մարտ
    • ՀՀ-ում՝ Երևանում անգլերենի ուսուցիչ Աննա Պետրոսյանը մասնակցում է «Անգլերենի դասավանդումը որպես օտար լեզու» թեմայով 125 ժամ տևողությամբ դասընթացի:
    • Ճեմարանի և Հայաստանի այլ դպրոցների ներկայացուցիչների համար կրթության որակի բարելավման հարցերով սեմինար պարապմունք է վարում  Սեդա Քոչարյանը:
    • Ճեմարանի հասարակական գիտությունների ամբիոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մկրտչյանի և  ճեմարանի ծնողական համայնքի ներկայացուցիչ Սեդա Քոչարյանի նախաձեռնությամբ մեկնարկում է ուսուցիչների վերապատրաստման համահայկական Eduarmenia հարթակը, որի նպատակն է ի մի բերել համայն հայության կրթական փորձը: Այս հարթակի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են ճեմարանի ուսուցիչները, մանկավարժները, հոգեբանները:
    • «Շիրակացու ճեմարան» միջազգային կրթահամալիրն ամբողջությամբ անցնում է հեռավար ուսուցման և գործունեության՝ պայմանավորված ՀՀ-ում ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ-19 վարակի կանխարգելման և պաշտպանողական աշխատանքներով:
    • Շիրակացու Ճեմարանի 1994 թվականի շրջանավարտ, Հարվարդի հանրային առողջության դպրոցի շրջանավարտ, բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակաբան Սոնա Թումանյանը Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի՝ «Մենք ենք ու սաները մեր» նախագծի  շրջանակում տեղեկատվական տեսանյութով առցանց հանդես է գալիս ճեմարանական  աշակերտական, ուսուցչամանկավարժական և ծնողական համայնքի առջև՝  բացատրություններ տալով  կորոնավիրուսի մասին։
    • Մեկնարկում է Շիրակացու ճեմարանի առաջին դասարանի ընդունելության դիմումների էլեկտրոնային եղանակով ընդունումը՝ հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը:
  • Ապրիլ
    • Անգլերեմի ուսուցչներ Արմինե Գաթրջյանը,  Ստելլա Սարգսյանը, Աննա Պետրոսյանը  մասնակցում են Այովայի պետական համալսարանի կազմակերպած «Կրթական տեխնոլոգիաների կիրառումը անգլերեն դասավանդելիս» 5-շաբաթյա առցանց դասընթացին և ստանում են հավաստագրեր:
    • Ճեմարանի գիտամեթոդական կենտրոնի ղեկավար, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ Թամար Ալեքսանյանը  Eduarmenia հարթակում Հայաստանի և Արցախի ուսուցչության համար տեքստը կարդալու և հասկանալու շուրջ երկու սեմինար պարապմունք է վարում:
    • Մեկնարկում է ծնողական հեռավար համալսարանը: Առաջին հանդիպման խոսնակը հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանն է:
    • Շիրակացու ճեմարանի հեռավար ուսուցման մասնագետ Ռոզա Ջելադյանը վեբինար է վարում և ներկայացնում հեռավար ուսուցման մեջ լայն տարածում գտած Flipped Classroom   դասավանդման մեթոդը, որը կօգնի ավելի արդյունավետ կազմակերպելու հեռավար դասը:
    • Ապրիլի 22-ը Երկիր մոլորակի միջազգային օրն է` հաստատված ՄԱԿ-ի կողմից, որը պաշտոնապես նշվում է 2010թ-ից: Հասարակական գիտությունների ամբիոնի նախաձեռնությամբ ճեմարանի հեռավար դասերի ընթացքում անդարդառնում են այս շատ կարևոր օրվա խորհրդին:
    • Ծնողական հեռավար համալսարանի  հերթական խոսնակը Վահե Նանյանն է՝ ճեմարանի՝ 1995 թվականի շրջանավարտ, այժմ՝ ծնող, «Սլավմեդ» ԲԿ, Աչքի միկրովիրաբուժության կենտրոնի ղեկավար, «Ավագ» ԲԿ ակնաբուժական ծառայության ղեկավար, ֆրանսիայ ակնաբույժների միաջազգային (SOIESOU) ասոցիացիայի պրեզիդիումի անդամ, Հայաստանում երիտասարդ ակնաբույժների ասոցիացիայի փոխնախագահ, Եվրոպայի կատարակտի և ռեֆրակցիոն վիրաբուժության (ESCRS) ասոցիացիայի անդամ, բժիշկ- ակնաբույժ, գլաուկոմատոլոգ Մարիամ Պողոսյանը, որոնք օգտակար և պրակտիկ խորհուրդներ են տալիս ծնողական և ուսւոցչամանկավարժական համայնքին:
    • 105 տարի անց. հետահայաց քննարկում՝ «Ի՞նչն ենք հիշում մենք այսօր, ինչո՞ւ ենք հիշում, ո՞րն է ապագայի մեր տեսլականը՝ խնդիրը լուծելու համար» հարցերի պատասխանները գտնելու միտումը համախմբել էր ճեմարանի, ՀՀ սահմանամերձ մարզերի, Երևանի Իրական դպրոցի, Քուվեյթի, Դիլիջանի թիվ 6, Երվանդաշատի, Հացիկի Ա. Բաղդասարյանի անվան, Լեռնագոգի, Տավուշի դպրոցների աշակերտներին:
    • Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Ճեմարանի ավարտական խմբերի աշակերտները  երկուական եղևնի են տնկում ճեմարանի հիշողության պուրակում: Այս տարի ևս բարձր առաջադիմություն ունեցող չորս աշակերտ տնկեցին հերթական եղևնիները Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
    • Շիրակացու ճեմարանի «Զարգացման հիմնադրամ»-ի և ծնողական համայնքի նախաձեռնությամբ մեկնարկած «ՄԵՆՔ ԵՆՔ ՈՒ ՍԱՆԵՐԸ ՄԵՐ» հանդիպումների շարքի հերթական հյուրը ճեմարանի 1995 թ.-ի շրջանավարտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, կառավարման և զարգացման խորհրդատու Կարեն Հ. Սարգսյանն է, որը ներկայացնում է, թե  ինչպես ճգնաժամից հասնել զարգացման:
    • American Global Group Armenia-ն. ճեմարանում  իրականացնում  է ախտահանում  և  դարձնում  անվտանգ` ընդդեմ կորոնավիրուսի:
  • Մայիս
    • Մայիսի 9-ի  եռատոնը՝  1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների,  այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության  բանակի ստեղծման տարեդարձը ճեմարանը հեռավար նշեց իր բարեկամ դպրոցների (Երևան, Տավուշ, Արցախ, Քուվեյթ, Ավստրիա)  աշակերտների հետ: 
    • Հեռավար  կարգով  մեկնարկում է առաջին դասարան  դիմորդների հոգեբանական թեստավորումը:
    • Հանրային ռադիոյի «Դպրություն»  հաղորդման եթերում հեռավար կրթության մասին Ճեմարանի փորձը, դիրքորոշումը ներկայացնում է փոխտնօրեն Գագիկ Թոռչյան:
    • Ճեմարանի լոգոպեդական ծառայությունը՝ ի դեմս Ժաննա Պայլոզյանի, Էմիլյա Թադևոսյանի, Շուշան Էլոյանի և Լիա Սարգսյանի ներկայացնում է առցանց աշխատանքի իր փորձը: Վեբինարին մասնակցում են ավելի քան 70 հոգի Երևանից, մարզերից և արտերկրից: 
    • Կրտսեր դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանը և հոգեբանական ծառայության համակարգող Վարդուհի Տիգրանյանը ծնողական համալսարանի հերթական պարապմունքի ընթացքում  ներկայացնում են, թե ինչպես պիտի երեխային նախապատրաստել դպրոցին, ինչպես նաև  ծնող-դպրոց համագործակցության, ծնողների դերի կարևորության և ԿԴ ընդունելության գործընթացի մասին:
    • Բնագիտության ուսուցիչ Արուսյակ Արզումանյանը մասնակցում է Քեմբրիջի Cambridge Elevate  Press համալսարանի կազմակերպած վեբինարին՝ ուղղված հեռավար ուսուցման աշխատանքնային գործիքների տիրապետման բարելավմանը, և ստանում է հավաստագիր։
    • ԿԴ –ի ցուցահանդես. կրտսեր դպրոցի չորրորդ դասարանցիները ներկայացնում են հետազոտական աշխատանքները:
    • Ճեմարանի  տասներորդ դասարանցիները Zoom հարթակում ներկայացնում են անհատական  նախագծերը:
    • ՄԴԾ  համայնքային նախագծերի ստուգատեսներ են  տեղի ունենում. իններորդ դասարանցիները առցանց՝  Zoom հարթակում ներկայացնում են  իրենց կատարած աշխատանքները համայնքային  ծառայության ոլորտներում:
    • Շիրակացու ճեմարանում միջին և ավագ դպրոցների ընդունելությունը մեկնարկում է հունիսի 1-ից: Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում դպրոցների տնօրեններ Տաթևիկ  Արզումանյանը և Տաթևիկ Նալբանդյանը ներկայացնում են ընդունելության գործընթացը, ճեմարանի կրթական առանձնահատկությունները և պատասխանում են հարցերին:
  • Հունիս
    • Անգլերենի ուսուցիչներ Արմինե Գաթրջյանը, Ստելլա Սարգսյանը  մասնակցում են World Learning կազմակերպություն «Քերականության  դասավանդումը ինտերակտիվ մեթոդներով» 5-շաբաթյա  առցանց դասընթացին և ստանում հավաստագրեր:
    • Ճեմարանի ՄԲ  դիպլոմային ծրագրով սովորող շրջանավարտները առցանց՝ Zoom հարթակում  ներկայացնում են իրենց հետազոտական աշխատանքներն ամփոփող ընդարձակ էսսեները և համայնքային ծառայության ոլորտում կատարած աշխատանքները: Տոնական ցուցադրությանը մասնակցում էին նաև Հայաստանում Մեծ Բրիտանաիայի դեսպան Դեյվիդ Մորանը, բրիտանական խորհրդի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Հայաստանում ամերիկյան համալսարանի ընդունելության բաժնի ղեկավար Արինա Զոհրաբյանը, Վրաստանի «Նոր դպրոց»-ի դիպլոմային ծրագրի  համակարգող Քեթի Ցուրցումիան:
    • Ինֆորմատիկայի ուսուցիչ Էլեոնորա Թավադյանը մասնակցում է «Microsoft Office 365 գործիքների կիրառումը դասատուների համար» դասընթացին:
    • Ճեմարանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ «Մենք ենք ու սաները մեր» ծրագրի շրջանակում հանդիպում է տեղի ունենում ճեմարանի շրջանավարտ, այժմ ճեմարանի  ֆինանսատնտեսական գծով փոխտնօրեն Թագուհի Սինանյանի հետ:
    • Ճեմարանի լոգոպեդ, մ. գ. թ. Էմիլյա Թադևոսյանը «Պարադիգմա» կրթական հիմնադրամի նախաձեռնած Edcamp Armenia -2020 ուսուցչական առցանց համաժողովին հանդես է գալիս որպես խոսնակ և վարում է  սեմինար «Ստեղծագործական մտածողությունը զարգացնող մեթոդները  կրթական գործընթացում» վերնագրով:
    • Ճեմարանի 27-րդ շրջանավարտների համար հանդիսավոր պայմաններում՝ Զում հարթակում  հնչում է վերջին զանգը: «Վերջին զանգ»-ը աննախադեպ ու բացառիկ էր ձևաչափով և  իրականացմամբ, բայց նույնն էր գաղափարով և հույզերի տարափով:

     

  • Հուլիս
    • Ճեմարանի միջին դպրոցի սան Ալեքս Գևորգյանը մասնակցում է միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնին և գրավում է 1-ին տեղը:
    • Անգլերենի ուսուցիչներ Արմինե Գաթրջյանը, Ստելլա Սարգսյանը, Աննա Պետրոսյանը մասնակցում են World Learning կազմակերպության «Քննադատական մտածողության ինտեգրումը մշակույթի ուսումնասիրության մեջ», ինչպես նաև  Էքսելսիոր քոլեջի կազմակերպած «Գրավոր խոսքի դասավանդում» 5-շաբաթյա առցանց դասընթացներին և ստանում հավաստագրեր: 
    • Անգլերենի ուսուցիչ Ստելլա Սարգսյանը մասնակցում է Վիլնյուսի կրթության ինստիտուտի (Institute for Wellness Education) կազմակերպած «Դպրոցի մթնոլորտի բարելավում» թեմայով 5-շաբաթյա առցանց դասընթացին և ստանում հավաստագիր:
    • Ճեմարանի մի խումբ աշխատակիցներ՝ Թամար Ալեքսանյան մ.գ.թ., դոցենտ, Աննա Ստեփանյան,  Քրիստինե Սահակյան,  Գայանե Վարդանյան բ. գ. թ., Էմիլյա  Թադևոսյան մ.գ. թ., դոցենտ, Ռոզա   Ջելադյանը,  Eduarmenia կրթական հարթակում «Հայաստան –Արցախ-Սփյուռք»  աշխատաժողովին են մասնակցում, վարում են սեմինար պարապմունքներ ՀՀ, Արցախի և  սփյուռքի ուսուցչության համար:
    • Ավարտվում և ամփոփվում է ճեմարանի միջին և ավագ դպրոց ընդունելության քննական գործընթացը: Առաջին անգամ հեռավար է իրականացվում ողջ ընթացքը՝ դիմումների հանձնումից մինչև քննությունների գրավոր ու բանավոր փուլ՝ նոր համակարգերի ներդրմամբ ու թափանցիկության ապահովմամբ: 
    • Ավագ դպրոցի սաները կազմակերպում և անցկացնում են հուշ-երեկո՝ նվիրված ազգային գործիչ, ԱՏՁՄ տնօրեն, պատվավոր ճեմարանական Կարեն Վարդանյանին:
    • Ճեմարանի լոգոպեդական ծառայությունը՝ ի դեմս ղեկավար Ժաննա Պայլոզյանի, կազմակերպում է վեբինար-հանդիպում` ներկայացնելու լոգոպեդների առցանց աշխատելու  փորձը:
  • Օգոստոս
    • Անգլերենի ուսուցիչներ Արմինե Գաթրջյանը և Ստելլա Սարգսյանը մասնակցում են Բրիտանական խորհրդի կազմակերպած «Սահմանափակ ռեսուրսներով դասավանդում» 4- շաբաթյա առցանց դասընթացին և ստանում հավաստագրեր:
    • Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավար, բ.գ.թ. Անի Մակինյանը մասնակցում է ԿՏԱԿ-ի կազմակերպած վերապատրաստմանը, յուրացնում է Մուդլ համակարգը և հեռավար կրթության գործիքակազմով դասընթաց է ստեղծում, արժանանում է հավաստագրի:
    • Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավար, բ.գ.թ. Անի Մակինյանը մասնակցում է Միջազգային բակալավրիատի կազմակերպած սեմինար պարապմունքներին։
    • Ճեմարանի «Գավաթ» մնջախաղի ստուդիայի սաները՝ Գոհար Հայրապետյանը (1093 խումբ), Մարիաննա Առաքելյանը  (1093 խումբ), Վահե Ջրաղացպանյանը (906 խումբ), Արսեն Մուքանյանը (906 խումբ), Նարեկ Դիլբարյանը (906 խումբ), Տաթևիկ Գյոզալյանը (906 խումբ), Էլեն Սաֆարյանը (544 խումբ), ճեմարանի հնչյունային օպերատոր՝ Արփինե Առաքելյանը և ճեմարանի մնջախաղի ղեկավար՝ Իլոնա Հովասափյանը առցանց հարթակում մասնակցում է «Вместе в 21-ом веке » միջազգային փառատոնի և դառնում  1- ին կարգի դափնեկիր՝  ըստ Սիմոն Թերիի «Rituel» բեմադրության համար: 
  • Սեպտեմբեր
    • Հեռավար ուսուցման համակարգող Ռոզա Ջելադյանը ճեմարանի և այլ կրթարանների ուսուցչության համար վեբինար է վարում՝ «Մոդուլային դասընթացները հեռավար ուսուցման շրջանակում» թեմայով:
    • Զում հարթակում տեղի է ունենում համաճեմարանական հաշվետվություններ. Ճեմարանի 10  կառույցներ ներկայացնում են 2019-2020 ուստարվա ձեռքբերումները և թերացումները:
    • COVID-19-ի համավարակի՝ ողջ աշխարհում տարածած լինելու պատճառով չեղարկվում է ՌՍ տարեկան միջազգային համաժողովը (Round Square International Conference -2020 ), որը պետք է կայանար 13.09.20-18.09.2020 Ավստրալիայի Ballarat Grammar դպրոցում: 2010թ. ճեմարանը միշտ մասնակցել է ամենամյա ՌՍ միջազգային համաժողովներին (RSIC):
    • Արտակարգ դրության պայմաններում ճեմարանի կրտսեր դպրոցն ընդունում է  2020-2021  ուստարվա 1-ին դասարանցիներին:
    • Կրթահամալիրը արտակարգ իրավիճակի պայմաններում սկսում է 2020-2021 ուսումնական տարին:
    • Լոգոպեդ, մ. գ. թ. Էմիլյա Թադևոսյանը Յալթա քաղաքում մասնակցում է  «Առողջական սահմանափակ հնարավորություններով անձանց սոցիալ-մանկավարժական սատարումը: Տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային 4-րդ գիտագործնական կոնֆերանսին, որի պլենար նիստում հանդես է գալիս զեկուցումով՝ «Դիդակտիկական հնգյակի կիրառումը  լոգոպեդական աշխատանքի ընթացքում խոսքի ընդհանուր թերզարգացում ունեցող երեխաների նկարագրական խոսքի զարգացման համար» թեմայով:
    • Ճեմարանի կրտսեր դպրոցի առաջին դասարանցիները նշում են դիմակների տոնը:  Գրաճանաչության ողջ ընթացքը երեխաների համար հետաքրքիր ու հաճելի դարձնելու նպատակով յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվում են տոներ՝ ուսումնասիրվող տառերին  համապատասխան: Օրվա կարգախոսը. Դիմակներն ու յուրահատուկ զգեստները օգնում են մարդկանց արտահայտելու իրենց մտքերն ու ստեղծում են տրամադրություն:
    • Մեկնարկում է  2020-2021 ուստարվա  կիրակնօրյա դպրոցը:
    • Հասարակական գիտությունների ամբիոնի նախաձեռնությամբ հեռավար հարթակում նշվում է  ՀՀ  Անկախության տոնը: 29 տարի առաջ կատարված դեպքերն են հիշում ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, թատերական ստուդիայի ղեկավար Գարիկ Ղազարյանը, գիտամեթոդական կենտրոնի ղեկավար Թամար Ալեքսանյանը, հանդիսության  մասնակիցներին ողջունում են ճեմարանի փոխտնօրեն Աննա Ստեփանյանը, հասարակագիտության ուսուցիչ Գայանե Վարդանյանը: Հանդիսությունը վարում է հասարակագիտական առարկաների ամբիոնի ղեկավար Արմինե Նարիմանյանը:
    • Ադրբեջանական զորքը  ԼՂ  սահմանի ողջ երկայնքով սկսում է հարձակում. Հայաստանի  Հանրապետությունում և Արցախում հայտարարվում է ռազմական դրություն:
    • Պատերազմական իրավիճակի հետ կապված՝ կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ  Ալիխանյանի  ղեկավարությամբ ճեմարանում ձևավորվում և իր աշխատանքն է սկսում ռազմական խորհուրդը՝ Հաղթանակի կոմիտեն:
    • Ճեմարանում ձևավորված Հաղթանակի կոմիտեն  «Ամեն ինչ առաջնագծի համար, ամեն ինչ հաղթանակի համար, մեր գործն արդար է, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» նշանաբանով կոչ է հղում ճեմարնական համայնքին և նշում է գործունեության ոլորտները:                    

    1.    Ճեմարանի աշխատակիցները հանձնում են արյուն:
    2.    Ձևավորվում է Ճեմարանի կամավորական ջոկատ, որին անդամագրվում են ճեմարանի ուսուցիչները և աշխատակիցները՝ Հրանտ Աղաբեկյանը, Արտակ Բագրատյանը, Հայկ Բալասանյանը, Լևոն Ղազարյանը, Գեղամ Անտիկյանը, Հրանտ Մովսիսյանը, Արմեն Գալֆայանը, Արտաշես  Բեգլարյանը, Աղաս Հակոբյանը, Միսակ Այվազյանը, Արմեն Բալայանը:
    3.    Ակտիվորեն ընթանում է անհրաժեշտ պարագաների հավաքագրումը ողջ Ճեմարանում:
    4.    Բարեկարգվում է Ճեմարանի հանրակացարանը՝ անհրաժեշտության դեպքում արցախցիներին ընդունելու համար:
    5.    Մշակվում է ծրագիր Արցախի մանուկների կրթությունը պատերազմի օրերին կազմակերպելու համար:
    6.    Պաշտպանության բանակին նյութական աջակցություն ցույց տալու նպատակով Ճեմարանը բանակին է նվիրում  Ճեմարանի 24-տեղանոց МАЗ 256 ավտոբուսը, Ճեմարանի աշխատակիցները բանակի հաշվեհամարին փոխանցում են  արհմիության երկու ամսվա գումարը։ Ճեմարանը նաև բաց է անում  հատուկ հաշվեհամար, որին փոխանցված ողջ գումարը օգտագործվելու է բանակի և Արցախի բնակչության կարիքների բավարարման համար (նվիրատվություններ իրականացվում են  փոխանցում կատարելով Հայբիզնեսբանկի 1150018007437454 հաշվեհամարին, շահառուն Ճեմարանի փոխտնօրեն և Արհմիության նախագահ Գագիկ Թոռչյանն է)։

     

  • Հոկտեմբեր
    • Ճեմարանականները հյուրընկալում են Արցախի նշանավոր հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոս):
    • Ճեմարանի միջին դպրոցի 8-րդ դասարանի սան Կանադայից ժամանած Հովհան Մկրտիչեանը նամակ է հղում Կանադայի ժողովրդին և կառավարությանը՝ խնդրելով դատապարտել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Արցախի և Հայաստանի հանդեպ: Աշակերտը պատմական հավաստի փաստերով տեղեկացնում է Արցախի՝ հնագույն հայկական բնակավայր լինելու մասին: «Азербайджан называет это 20 %  своей территории, мы называем это Домом».-այսպես է ավարտում իր նամակը Հովհանը:
    • Ճեմարանի կրտսեր դպրցի սաները նամակներ են գրում և ուղարկում ռազմաճակատում կռվող մեր զինվորներին:
    • Ճեմարնի միջին դպրոցի սաները, օգտվելով արձակուրդից, դրամահավաք են կազմակերպում Երևան քաղաքի կենտրոնում՝ Համահայկական հիմնադրամի «Մենք  ենք, մեր սահմանները» հումանիտար ծրագրի համար։
    • Ճեմարանում հյուրընկալվում են արցախցի 74 երեխաներ. կրտսեր դպրոցում՝ 18, միջին դպրոցում՝ 43, ավագ դպրոցում՝ 13 սաներ: Արցախից եկած սաներից է նաև Տաթև  Օհանջանյանը, որ Ճեմարան էր եկել հայրիկի՝ վերջին զանգի վերնաշապիկի գրության նկարով. Տաթևը ճեմարանի առաջին շրջանավարտներից՝ Դավիթ Օհանջանյանի դուստրն է: Վերնաշապիկի վրա գրված էր. «Սիրելի Դավիթ, ես Արցախը ճանաչեցի քեզանով և հուսով եմ, որ Արցախն էլ մի օր հպարտանալու է իր առաջին ճեմարանականով»,- Աշոտ Ալիխանյան:
    • Պատմության ուսուցիչ Հայկ Բալասանյանի հեղինակությամբ և գունեղ նկարզարդումով լույս է տեսնում «Յուրահատուկը» հեքիաթը, որի վաճառքից գոյացած գումարի 20 տոկոսն ուղղվում է Զինվորների ապահովագրության հիմնադրամ:
    • Խոր վշտով տեղեկանում ենք, որ թշնամու դեմ մղվող արդար պայքարում զոհվել են երեք հերոս ճեմարանականները՝ Էդգար Չիթչյանը, Լևոն Խուրշուդյանը և Տիգրան Շաշիկյանը:
    • Ճեմարանում կազմակերպվում է արցախցի երեխաների ուսուցման և ոսումնառության գործընթացը:
       
  • Նոյեմբեր
    • Խոր վշտով տեղեկանում ենք, որ թշնամու դեմ անողոք մարտում զոհվել է հերոս ճեմարանական Արեն Մեհրաբյանը:
    • Ճեմարանում կազմակերպվում է արցախցի երեխաների ուսուցման և ոսումնառության գործընթացը:
    • «Վիրավոր զինվորներին բարոյական աջակցություն» նախագծի շրջանակում Շիրակացու ճեմարանի Աշակերտական խորհուրդը ներկայացնում է «ՔԱՅԼ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿ»  տեսաշարքի առաջին տեսանյութը: Եվա Վարդանյանը (11-րդ դասարան) կատարում է Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պար»-ը: «Թող Ա. Բաբաջանյանի երաժշտության  կախարդական հնչյուններով ազդարարվի այդքան երկար սպասված ՀԱՂԹԱՆԱԿԸ»:
    • «Վիրավոր զինվորներին բարոյական աջակցություն» նախագծի շրջանակում Շիրակացու ճեմարանի Աշակերտական խորհուրդը ներկայացնում է «ՔԱՅԼ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿ» տեսաշարքի երկրորդ տեսանյութը: Ալեքս Գևորգյանը (11 տարեկան) դաշնամուրով կատարում է Կոմիտասի «Չինար ես»-ը: «Մի բան լավ իմացեք, մենք ենք #ՀԱՂԹԵԼՈԻ, որովհետև մենք ենք ճիշտը, մենք ենք արդար, ու մենք ենք ազնիվ, ինչպես մեր Կոմիտասն ու մեր մշակույթը»:
    • Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս ավագ դպրոցի սաներ Էսթեր Ավանեսյանի (IBDP 1), Էլեն Խաչիկյանի (IBDP 1), Դավիթ Մովսիսյանի (3-92 խումբ),  Էլինա Շիրինյանի (IBDP 1), Արսինե Ղուկասյանի (1295 խումբ) և անգլերենի ուսուցիչ՝ Սասուն Զեյնալվանդի մասնակցում է Հնդկաստանի  Singapore International  դպրոցի սաների կազմակերպած առցանց  SIS Confluence 2020  հանդիպմանը: 
    • Ճեմարանում հուրընկալվում է Արցախի հանրապետության Կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ տեղեկանալու կրթահամալիրի գործունեությանը և քննարկելու համագործակցության, առաջարկվող աջակցության հնարավոր տարբերակները։ Կրտսեր դպրոցում նախարարը հանդիպում է նաև արցախցի երեխաներին։ 
    • 12-րդ դասարանի սան Նարե Պետրոսյանը հայոց լեզվի հանրապետական օլիմպիադայում  հաղթում և ստանում է 3-րդ կարգի դիպլոմ:
    • Հնդկաստանի KC Public School ՌՍ անդամ դպրոցի կողմից կազմակերպված «Celebration of Folk  Art From Around The World» միջազգային նկարչական մրցույթին ուղարկվել են 7-րդ դասարանի սաներ՝ Ասյա Գաբրիելյանի, Նատալի Բալայանի, Դավիթ Վարդանյանի և Մարիա Մարգարյանի աշխատանքները: Սաները ստացել են մասնակցության վկայականներ:
  • Դեկտեմբեր
    • Արվեստի ամբիոնը ներկայացնում է 8-րդ դասարանի սաների աշխատանքների վիրտուալ ցուցահանդեսը՝ «Ժողովրդական արվեստ» խորագրով։ Որպես Round Square-ի անդամ' Ճեմարանի սաները մասնակցում են Հնդկաստանի KC Public School-ի կազմակերպած «Փառաբանելով աշխարհի ժողովրդական արվեստը» միջազգային նկարչական մրցույթին։
    • Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս ավագ դպրոցի սաներ Էլեն Խաչիկյանի (IBDP 1), Սոնա Հախվերդյանի (IBDP 1), Նեհա Մեթյուի (1016 խումբ) և անգլերենի ուսուցիչ Նոնա Աթոյանի  մասնակցում է Կանադայի Appleby College  քոլեջի սաների կազմակերպած  առցանց RS Postcard from Appleby College հանդիպմանը: Տվյալ հանդիպումը կազմակերպվել է «Zoom around the World with Round Square» նախաձեռնության շրջանակներում:
    • Ճեմարանում նշվում է Արցախի օրը:
    • Ճեմարանական պատվիրակությունը, որի կազմում են   ավագ դպրոցի սաներ Անի Մալյանը (IBDP), Աննա Ադամ Մեգերդիչյանը (IBDP), Մելանիա Շամշյանը (IBDP), Նեհա  Մեթյուն (1016   խումբ)  և անգլերենի ուսուցիչ Սուզան Սահակյանը, մասնակցում է Հնդկաստանի Seth Anandram Jaipuria դպրոցի կազմակերպած 2-օրյա  առցանց   «Eunoia» համաժողովին՝ «Promote Peaceful and inclusive Societies for Sustainable Development»  թեմայով:
    • Միջին դպրոցում աշակերտական ինքնակառավարման խորհրդի ընտրություններ են տեղի  ունենում  առկա և հեռակա ձևաչափով:
    • Կրտսեր դպրոցի ծնողական թատրոնը, հետևելով ավանդույթին, հանդես է գալիս նոր ներկայացումով՝ «Ինչպես խաղաղությունը հաղթեց խավարին»: Սցենարի հեղինակ և բեմադրիչն է  Ռուզաննա Մկրտչյանը, բեմի ձևավորումը՝ Անուշ Ավետիսյան, լուսաձայնային ձևավորումը՝ Իլոնա Հովասափյան:
    • Միջին դպրոցի սաների ուժերով առցանց բարեգործական համերգ է կազմակերպվում, որի ողջ հասույթը տրամադրվում է վիրավոր զինվորներին: «Դարձի՛ր ամանորյա հրաշագործ՝ պարգևի՛ր ժպիտ…» խորագրի ներքո անցկացվող ծառայության ծրագրերի (ցուցահանդես-վաճառք, առցանց համերգ) արդյունքում հավաքվել է ավելի քան 1 միլիոն դրամ, որը փոխանցվում է մեր վիրավոր զինվորներին և գումարը փոխանցվում է «Հայրենիքի  պաշտպանի վերականգնողական կենտրոնին»:
    • Ճեմարանական Հասմիկ Թադևոսյանը նախաձեռնությամբ  շարունակական է դառնում խցաններ հավաքելու գործընթացը, որի արդյունքում հնարավոր է դառնում հաշմանդամության  սայլակով ապահովել դրա կարիքը ունեցողներին:
    • Կրտսեր ճեմարանականների «Երկիր Հայրենի, ի՛մ Հայաստան» խորագրի ներքո համերգ- ոգեկոչումն է տեղի ունենում: Գեղարվեստական ղեկավար և խմբավար, ճեմարանի երգի ուսուցիչ՝ Մարիա Գալստյան:  Համերգի հյուրն էր «Ագապէ» կամերային երգչախմբի աղջիկների կազմը:
    • Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը Ամանորի ուղերձով դիմում է ճեմարանական hամայնքին. «Կո՛չ եմ անում համախմբվել ճեմարանական գաղափարախոսության ու սկզբունքների, Քրիստոնեական բարոյականության հիմունքների, ազգային կարևորագույն արժեքների շուրջ՝ հզորանանք ու բացվենք լույսին, բոլորս․ Հավատքով ամրացած ու  հերոս տղաների արյունով սրբացած մեր Երկրի հողը միշտ ծիլ է տալու ու կյանք»,- այս  խոսքերով է  ոգեշնչում համայնքին տնօրենը: