Մեր առաքելությունը

Ճեմարանի առաքելությունն է կերտել ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի:
Մեր նշանաբանը
Մեր տուն Ճեմարան, մեր սուրբ Ճեմարան
Մեր կարգախոսը
Ճեմարանը մեր տունն է, նրա պատիվը մեր պատիվն է:
  • 1
    ուսանող-ուսուցիչ հարաբերակցություն
  • 1
    ընդունելություն բուհեր
  • 1
    ուսանողներ ամբողջ աշխարհից
  • 1
    շրջանավարտ
Մեր օրհներգը Լսել օրհներգը

Մեր կրթահամալիրը

Ճեմարանի կազմում գործում են Կրտսեր, Միջին, Ավագ դպրոցները, ինչպես նաև մանկակրթարանը։

Հիմնադրման օրվանից Ճեմարանն աշխատել է տնօրեն Աշոտ Ալիխանյանի հեղինակային կրթական ծրագրով, իսկ 2013թ․-ից ճեմարանականները հնարավորություն են ստացել ուսումնառելու նաև Միջազգային բակալավրիատի ծրագրերով:

Մենք իրականացնում ենք ՄԲ Կրտսեր դպրոցի ծրագիրը (IB PYP), Միջին դպրոցի ծրագիրը (IB MYP) և Դիպլոմային ծրագիրը (IB DP)՝ Ավագ դպրոցում։

Մանկակրթարան

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Մանկակրթարանը հիմնադրվել է 1998 թվականին: Մանկակրթարանն ապահովում է 3-6 տարեկան երեխաների կրթությունը: Ուսումնական գործընթացը Մանկակրթարանում կազմակերպում է Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի (Primary Years Program կամ IB PYP) ինտեգրված կրթական ծրագրով:

Մանկակրթարանի նպատակն է ձևավորել մարմնով և հոգով առողջ, ներդաշնակ զարգացած սաներ, որոնք լիովին պատրաստ կլինեն հետագա ուսումնառությանը։ Մանկակրթարանի մանկավարժական և սպասարկող անձնակազմը համալրվում է մրցութային հիմունքներով և մշտապես մասնակցում է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում կազմակերպվող վերապատրաստումներին:

Իմանալ ավելին
Կրտսեր դպրոց

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Կրտսեր դպրոցը ստեղծվել է 1998 թվականին: Կրտսեր դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպում է ՀՀ պետական և Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի (Primary Years Program կամ IB PYP) ինտեգրված կրթական ծրագրով: IB PYP ծրագրի հիմնական նպատակը բանիմաց, հետազոտող և մշտապես զարգացող անհատի ձևավորումն է: Կրտսեր դպրոցի ծրագիրը ապահովում է 6-10 տարեկան երեխաների կրթությունը:

Կրտսեր դպրոցն ունի գրադարան, ՏՀՏ սենյակ, պարասրահ, սպորտդահլիճ, խոհանոց, ճաշասրահ, բուժկետ, ինչպես նաև խաղահրապարակ: Դպրոցում դասասենյակները հարմարեցված են երեխաների տարիքային և անհատական առանձնահատկություններին: Ուսուցիչներն ու մասնագետներն ընտրվում են մրցութային հիմունքներով և մշտապես մասնակցում են վերապատրաստումների` կատարելագործելով իրենց հմտություններն ու կարողությունները:

Իմանալ ավելին
Միջին դպրոց

Շիրակացու ճեմարանի Միջին դպրոցի ծրագիրը նախատեսված է 10-16 տարեկան սաների համար, և սկսվում է 5-րդ դասարանից: Միջին դպրոցի ծրագիրը (ՄԴԾ) նորարարական համընդհանուր կրթական ծրագիր է, որը ոչ միայն խստապահանջ մոտեցում ունի սանի ուսումնառության նկատմամբ, այլև կարևորում է անձնային այնպիսի հմտությունների զարգացումը, որոնք առանցքային են ողջ կյանքի ընթացքում սովորող դառնալու գործում:

Սա ուսանողակենտրոն ծրագիր է, որը կրթում է ինտելեկտուալ մտածողությամբ և հետքրքրասեր երիտասարդների՝ կենտրոնացված սանի սոցիալական, զգացական և կրթական կարիքների վրա: ՄԴԾ-ի չափանիշները համապատասխանեցված են հայկական ազգային կրթական ծրագրի նպատակներին և պահանաջներին՝ նախապատրաստելով սաներին բավարարելու և՛ ՄԲ Դիպլոմային ծրագրի, և՛ ավագ դպրոցի ազգային ծրագրի պահանջները:

Իմանալ ավելին
Ավագ դպրոց

Ճեմարանի Ավագ դպրոցում 11-12-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպվում է Հեղինակային ծրագրով՝ առարկաների լայն ընտրությամբ տարբերակված հոսքերով և/կամ Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրով՝ անգլերենով:

Ավագ դպրոցում ուսումնական գործընթացի անբաժան մաս են կազմում արտաուսումնական տարաբնույթ միջոցառումները (համերգներ, անվանի մարդկանց հետ հանդիպումներ, դասընթացներ, սեմինարներ, այցելություններ տարբեր կազմակերպություններ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով), կամավորական աշխատանքը, սովորողների խորհուրդի գործունեությունը:

Իմանալ ավելին

Միջազգային բակալավրիատի (ՄԲ) սովորողի բնութագրիչները

Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրերը միտված են խթանելու սովորողների ինքնուրույնությունն ու ողջ կյանքում սովորելու ցանկությունը։ ՄԲ-ն նպաստում է արդի համամոլորակային խնդիրներից տեղեկացված և գործունակ անհատների կերտմանը, որոնք աշխարհը կդարձնեն ավելի լավը։

Որպես ՄԲ սովորողներ` մենք ձգտում ենք լինել

  • ՎԵՐԼՈՒԾՈՂ
    ՎԵՐԼՈՒԾՈՂ
  • ԲԱՆԻՄԱՑ
    ԲԱՆԻՄԱՑ
  • ՀԵՏԱԶՈՏՈՂ
    ՀԵՏԱԶՈՏՈՂ
  • ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ
    ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ
  • ՀԱՄԱՐՁԱԿ
    ՀԱՄԱՐՁԱԿ
  • ՀԱՂՈՐԴԱԿՑՎՈՂ
    ՀԱՂՈՐԴԱԿՑՎՈՂ
  • ՄՏԱԾՈՂ
    ՄՏԱԾՈՂ
  • ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ
    ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ
  • ՀՈԳԱՏԱՐ
    ՀՈԳԱՏԱՐ
  • ԼԱՅՆԱԽՈՀ
    ԼԱՅՆԱԽՈՀ
ՎԵՐԼՈՒԾՈՂ
Մենք խորությամբ վերլուծում ենք աշխարհը, մեր սեփական գաղափարներն ու փորձը: Մենք աշխատում ենք հասկանալ և ըմբռնել մեր ուժեղ և թույլ կողմերը, որպեսզի էլ ավելի աջակցենք մեր ուսմանը և մասնագիտական զարգացմանը:
ԲԱՆԻՄԱՑ
Մենք ուսումնասիրում ենք նշանակալից թեմաներ տարբեր առարկաների միջոցով, որոնք կարևոր են մեր համայնքում և ամբողջ աշխարհում:
ՀԵՏԱԶՈՏՈՂ
Մենք զարգացնում ենք մեր հետաքրքրասիրությունը՝ հարցեր տալով, հետազոտելով և պատասխաններ գտնելով: Մենք գիտենք` ինչպես սովորել ինքնուրույն և ուրիշների հետ: Մենք սովորում ենք խանդավառությամբ և պահպանում ենք սովորելու հանդեպ մեր սերը ողջ կյանքի ընթացքում:
ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ
Մենք ընկալում ենք մեր կյանքի բոլոր տեսանկյունները՝ մտավոր, ֆիզիկական և զգացմունքային, ինչպես նաև հավասարակշռելու կարևորությունը մեր և ուրիշների բարեկեցության համար: Մենք գիտակցում ենք մեր փոխկախվածությունը այլ մարդկանց և այն աշխարհի հետ, որտեղ մենք ապրում ենք:
ՀԱՄԱՐՁԱԿ
Մենք հեռատեսությամբ ու վճռականությամբ ենք մոտենում անորոշությանը։ Աշխատում ենք ինքնուրույն և համատեղ՝ բացահայտելու նոր գաղափարներ և նորարարական ռազմավարություններ: Մենք հնարամիտ և տոկուն ենք մարտահրավերների և փոփոխությունների առջև:
ՀԱՂՈՐԴԱԿՑՎՈՂ
Մենք վստահորեն ինքնաարտահայտվում ենք մեկից ավելի լեզուներով և տարբեր մեթոդներով: Մենք արդյունավետորեն հաղորդակցվում ենք, ուշադիր լսում մյուս անհատների և խմբերի առաջարկությունները:
ՄՏԱԾՈՂ
Մենք օգտագործում ենք քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունները բարդ խնդիրների վերլուծության համար: Մենք մտածված քայլեր ենք ձեռնարկում և կատարում բարոյական ընտրություն:
ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ
Մենք գործում ենք ազնվության, արդարության ու արդարամտության ուժեղ զգացումով և հարգանքով բոլոր մարդկանց արժանապատվության և իրավունքների նկատմամբ: Մենք պատասխանատու ենք մեր գործողությունների և դրանց հետևանքների համար։
ՀՈԳԱՏԱՐ
Մենք դրսևորում ենք ապրումակցում, կարեկցանք ու հարգանք: Մենք պատասխանատվություն ենք վերցրել ծառայելու հասարակությանը՝ իրականացնելով դրական փոփոխություններ մարդկանց կյանքում և շրջապատող աշխարհում:
ԼԱՅՆԱԽՈՀ
Մենք արժևորում և գնահատում ենք մեր մշակույթն ու պատմությունը, ինչպես նաև ուրիշների արժեքներն ու ավանդույթները: Մենք փնտրում և ուսումնասիրում ենք տարբեր տեսանկյուններ, ինչպես նաև սովորում և զարգացնում ենք զանազան հմտություններ:

Նորություններ և իրադարձություններ

Տեսնել ավելին
Սպորտային հաղթանակ
12.11.2024
Սպորտային հաղթանակ
Շիրակացու Ճեմարանի 31 սաներ մասնակցեցին QSI միջազգային դպրոցի կողմից կազմակերպված կրոսավազքին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Գիտություն ամբողջ կյանքի համար
17.10.2024
Գիտություն ամբողջ կյանքի համար
Ամեն մի գիտափորձ՝ նոր բացահայտումների ուղի է, ամեն մի հարց՝ գիտության գեղեցկության բանալի։
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Շիրակացու Ճեմարանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների VIII-րդ համագումարին
16.10.2024
Շիրակացու Ճեմարանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների VIII-րդ համագումարին
Հոկտեմբերի 3-ին Շիրակացու Ճեմարանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների VIII-րդ համագումարին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
«Լետովայի» դպրոցը Շիրակացու ճեմարանում
15.10.2024
«Լետովայի» դպրոցը Շիրակացու ճեմարանում
Ճեմարանում հյուրընկալեցինք Ռուսաստանի առաջատար կրթական հաստատություններից մեկի՝ «Լետովայի» դպրոցի ներկայացուցիչներին:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Մասնագիտական կողմնորոշման 2023 թվականի միջազգային համաժողովները
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
17.04.2024
Մասնագիտական կողմնորոշման 2023 թվականի միջազգային համաժողովները
ՍԱՐԵՐԻ ԿԵՍԸ ՁՅՈՒՆ Է, ԳԱՐՈՒՆ Է… Ալլա Նալբանդյան, 12-րդ դասարան
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
08.04.2024
ՍԱՐԵՐԻ ԿԵՍԸ ՁՅՈՒՆ Է, ԳԱՐՈՒՆ Է… Ալլա Նալբանդյան, 12-րդ դասարան
Գագիկ Գինոսյանի հիշատակին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Աջակցություն «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի քիմիայի լաբորատորիայի համար:
15.01.2024
Աջակցություն «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի քիմիայի լաբորատորիայի համար:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի միջնորդությամբ ռուսական Парралель Z տելեգրամյան ալիքի ղեկավարությունը՝ ի դեմս պարոն Արթուրի, հետևորդների շրջանում կազմակերպել է դրամահավաք, որի արդյունքում գոյացած միջոցներն ուղղել է «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի քիմիայի լաբորատորիայի համար անհրաժեշտ պարագաներ և սարքավորումներ գնելուն:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Հայտարարություն

Տեսնել բոլորը
Արագ Շախմատի մրցաշար
17.09.2024
Արագ Շախմատի մրցաշար
Այսուհետ իր գործունեությունն է շարունակելու «Շիրակացու ճեմարան»-ի Շախմատի ակումբը, որի նպատակն է զարգացնել «Շախմատ» մարզաձևը:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկում են կիրակնօրյա նախապատրաստական դպրոցի դասընթացները
26.08.2024
Մեկնարկում են կիրակնօրյա նախապատրաստական դպրոցի դասընթացները
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Բաց դռների օր Միջին դպրոցում
04.06.2024
Բաց դռների օր Միջին դպրոցում
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Admission/ International Baccalaureate Diploma Programme-Second Session
03.06.2024
Admission/ International Baccalaureate Diploma Programme-Second Session
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Ընդունելություն Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրում-2-րդ փուլ
03.06.2024
Ընդունելություն Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրում-2-րդ փուլ
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
2024-2025 ուստարվա միջին դպրոցի ընդունելության քննությունների ժամանակացույց
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
22.05.2024
2024-2025 ուստարվա միջին դպրոցի ընդունելության քննությունների ժամանակացույց
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Ընդունելություն Միջին դպրոցում
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
20.05.2024
Ընդունելություն Միջին դպրոցում
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Բաժանորդագրվե՛ք մեր էլեկտրոնային հարթակին