-
Մարտ
Պատանի բնապահպանների 2-րդ միջազգային տարածաշրջանային օլիմպիադայում (Կովկաս) ճեմարանի թիմը շահում է 2-րդ կարգի դիպլոմ:
-
Ապրիլ
- Նյու Ջերսիի Հովնանյան վարժարանի 5 սաներ և տնօրեն Անահիտ Կարմիրյանը այցելում են ճեմարան:
-
Աշոտ Հարությունյանը բացարձակ հաղթանակ է տանում միաժամանակ հանրապետական 5 օլիմպիադաներում:
-
Ճեմարանի թատերական ստուդիան ներկայացնում է առաջնախաղ՝ Ն.Գոգոլի «Ռևիզոր» կատակերգությունը:
-
Ամերիկահայ բարերար Վահագն Հովնանյանն այցելում է ճեմարան:
-
1999-2000 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
-
1999-2000 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
-
Ճեմարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնում հավաքված նյութերի հիման վրա Ռուբինա Նազարյանի և Թամար Ալեքսանյանի համահեղինակությամբ լույս է տեսնում «Փոխադրության նյութերի ժողովածու 5-10-րդ դասարանների համար» գիրքը («Զանգակ -97» հրատարակչություն):
-
Մայիս
- «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական երկրորդ օլիմպիադան կազմակերպում և անցկացվում է ճեմարանում:
-
ճեմարանի ութերորդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում ճեմարանիդահլիճում:
-
Հունիս
-
1999-2000 ուստարվա ոսկե մեդալակիրներ են դառնում Աշոտ Հարությունյանը և Արմեն Վաղարշակյանը:
-
Ճեմարանի ութերորդ շրջանավարտների ավարտական երեկոն է տեղի ունենում ճաշարանի սրահում:
-
«Շիրակացու ճեմարան» հիմնադրամն է ստեղծվում:
-
-
Սեպտեմբեր
Միջին և ավագ դպրոցների վճարովի կառույցն է ամբողջանում:
-
Հոկտեմբեր
- Ճեմարանում մեծ շուքով նշվում է Ուսուցչի տոնը:
- 3 Ճեմարանաի հիմնադրամի շնորհանդեսն է տեղի ունենում:
- Ճեմարանը Նկարչի տանը մասնակցում է «Կրթություն» EXPO- 2000 մասնագիտացված ցուցահանդեսին:
- «Ճեմարանականների միություն» ՀԿ-ն է ստեղծվում:
- Ճեմարանի 10-ամյակին նվիրված տոնակատարություններ են տեղի ունենում Երևանի պետական և բժշկական համալսարաններում համապատասխան բուհերի ճեմարանական ուսանողների նախաձեռնությամբ:
- Ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալն է ստեղծվում (հեղինակ` նկարիչ-դիզայներ Հրաչ Ասլանյան):
-
Նոյեմբեր
- Հայաստանի ազգային հեռուստատեսությամբ (Հ1) «Ճեմարանը 10 տարեկան է» ֆիլմն է ցուցադրվում (հեղինակ` Գարիկ Ղազարյան):
- Ճեմարանի «Նոր սերունդ» թերթի առաջին համարն է լույս տեսնում (գլխավոր խմբագիր՝ ֆիզիկայի ուսուցիչ Գեղամ Սիմոնյան):
- Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն այցելում է ճեմարան. սաները հանդես են գալիս բանաստեղծուհու ստեղծագործությունների ասմունքով և դրանց հիման վրա գրված երգերի 10 կատարումներով: Հայոց լեզվի և գրականության շնորհալի ուսուցչուհի Մանանա Օշխերելին բանաստեղծուհու մասին բնութագրական հուզիչ խոսք է ասում:
- Ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալով առաջինը պարգևատրվում է ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը:
- Ճեմարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ տնօրեն Աշոտ Ալիխանյանը, փոխտնօրեն Արփինե Փափազյանը և ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Մարինա Շեյնինան պարգևատրվում են ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալով:
- ՀՀ Երևանի Նոր Նորքի թաղապետի որոշումով ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին «Նոր Նորք համայնքի պատվավոր անդամ»-ի կոչում է շնորհվում:
- Ճեմարանի 10-ամյակի հանդիսավոր տոնակատարությունն է տեղի ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
-
Դեկտեմբեր
Հայոց լեզվի և գրականության ամբիոնում հավաքված նյութերի հիման վրա հրատարակվում է «Թելադրության նյութերի ժողովածու հանրակրթական դպրոցի 5-10-րդ դասարանների համար», հեղինակներից մեկը հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Թամար Ալեքսանյանն է («Զանգակ-97»):