Տարեգրություն
Տարեգրություն
Մեր Պատմությունը 2006 թ
  • Մարտ

    Հանդիպում շրջանավարտների հետ:

  • Ապրիլ
    • 2005-2006 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան  կազմակերպվում և անցկացվում է  ճեմարանում:
    • 2005-2006 ուստարվա մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
  • Մայիս
    • Կրտսեր դպրոցի սաները շուրջպար են բռնում կրտսեր դպրոցի բակում:
    • «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական վեցերորդ օլիմպիադան կազմակերպվում  և անցկացվում է ճեմարանում:
    • Ճեմարանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ քիմիայի մենդելեևյան միջազգային 40-րդ օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է Երևանում: 
    • Աշակերտներ Դիանա Մուրադովան և Էլեն Գյուլնազարյանը  ճանաչվում են ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա մրցույթի հաղթողներ «Տարվա լավագույն աշակերտ» անվանակարգում:
    • Միջին դպրոցի սովորողների համար հանրապետական 1-ին  բաց օլիմպիադաներն են կազմակերպվում և անցկացվում ճեմարանում:
    • Ճեմարանի շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում:
    • Հանրապետական մանկապատանեկան «Նռան հատիկ» թատերական փառատոնն է մեկնարկում ճեմարանում, թատերական ստուդիան  հանդես է գալիս Շարլ Պերրոյի «Մոխրոտը» ներկայացումով:
  • Հունիս

    Չեխիայի Լիդիցե քաղաքում կազմակերպված 34-րդ մանկական նկարների միջազգային մրցույթի հաղթողներ են դառնում ճեմարանի 9 սաներ (գեղանկարչության ուսուցիչ Վարդան Ղումաշյան):

  • Հոկտեմբեր
    • Ճեմարանը մասնակցում է «Համահայկական» LOGOS – EXPO կենտրոն 2006 մասնագիտացված ցուցահանդեսին:
    • Ստեղծվում է ճեմարանի ծնողական խորհուրդը:
  • Նոյեմբեր
    • ԱՊՀ և Բալթյան երկրների ռուսաց լեզվի 5-րդ միջազգային օլիմպիադայի «Պատանի հռետոր» մրցույթում Վահե Թոռչյանը գրավում է 2-րդ տեղը:
    • Մոսկվայի Բաց կրթության ինստիտուտի և արտաքին գործերի նախարարության կազմակերպած բնագիտական առարկաների ԱՊՀ և Բալթյան երկրների 4-րդ միջազգային օլիմպիադայում Նարեկ Դշխունյանը քիմիայից նվաճում է 2-րդ կարգի դիպլոմ, բնագիտական առարկաների ընդհանուր օլիմպիադայից` 2-րդ կարգի դիպլոմ:
    • Ճեմարանը հրատարակում է  «Անանիա Շիրակացի» գիրքը (հեղինակ` Լիլիթ Նազարյան), և տեղի է ունենում գրքի շնորհանդեսը «Շիրակացու օրեր» փառատոնի շրջանակում: