Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 2009 թ
  • Ապրիլ

    Տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորած պատվիրակությունը Պերմում մասնակցում է ԱՊՀ երկրների՝ Միջազգային բակալավրիատի ասոցիացիայի 3-րդ համաժողովին:

  • Մայիս
    • 2001թ. շրջանավարտ Անահիտ Գոգյանը  ֆիզիկայի  ասպարեզում  կատարած արժեքավոր ուսումնասիրությունների  համար արժանանում է ՀՀ նախագահի հատուկ մրցանակի:
    • Հանրապետական 4-րդ բաց օլիմպիադաներն են կազմակերպվում և անցկացվում ճեմարանում՝ միջին դպրոցում սովորողների համար։
    • Բոստոնահայ դպրոցականները երրորդ  անգամ են հյուրընկալվում ճեմարանում:
  • Հուլիս
    • ՏՏ բնագավառում նախագահի ամենամյա մրցույթի «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում հաղթող է ճանաչվում 2008թ. շրջանավարտ Վարդուհի Եղիազարյանը (ԵՊՀ): 
    • ՏՏ բնագավառում նախագահի ամենամյա մրցույթում «Տարվա լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթողներ են դառնում Աննա Եղիազարյանը և Կորյուն Աչոյանը:
    • Պատմության համահայկական օլիմպիադայում Վահան Կոստանյանը, Գևորգը Ասրյանը, Հմայակ Բաղրամյանը դիպլոմներ և պատվոգրեր են շահում ղեկավար՝ պատմության ուսուցչուհի Արմինե Նարիմանյան): 
  • Հոկտեմբեր
    • Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի, ծնողխորհրդի նախագահ Մարիլու Փափազյանի և 2 սաների՝ Զարուհի Գաբրիելյան և Կորյուն Աչոյան, մեկնում է  Հնդկաստանի Աջմեր քաղաքի Mayo College and Mayo Girl’s College Ajmer դրպոց՝ մասնակցելու «Ռաունդ Սքվեր-2009» միջազգային համաժողովին (RSIC-2009), որտեղ ճեմարանը  պաշտոնապես ճանաչվում է «Ռաունդ Սքվեր» Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային (South Asia & Gulf Region) անդամ դպրոց և իրավունք ստանում  մասնակցելու RS ասոցիացիայի ծալաված գործունեությանը:
    • Ճեմարանում ֆրանկաֆոնիայի զարգացման նպատակով Լիոնի և Երևանի միջև փոխանակումներ են կատարվում և համագործակցության ծրագիր է մշակվում. Ռոն-Ալպ (Ֆրանսիա) շրջանի հայ-ֆրանսիական ընկերակցությունը (APECLE) համակարգիչներ և ֆրանսերեն դասագրքեր է  նվիրում ճեմարանին:
    • Հանրապետական մանկապատանեկան «Նռան հատիկ» թատերական փառատոնը մեկնարկում է ճեմարանում:
  • Նոյեմբեր

    Փոխտնօրեն Իրա Սահակյանը և սան Ռոբերտ  Եղիկյանը Մոսկվայում մասնակցում են «Կանաչ մոլորակ-2009» միջազգային մանկական բնապահպանական ֆորումի արդյունքների ամփոփմանը: Ֆորումի դափնեկիրներ են դառնում Ռոբերտ Եղիկյանը, Եվա Ամալյանը, Ալվարդ Վարդանյանը և Լյուսի Հովակիմյանը: