Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 2007 թ
  • Մարտ

    Ճեմարանը մասնակցում է «Մանկության աշխարհ» EXPO–2007 մասնագիտացված մանկական ցուցահանդեսին:

  • Ապրիլ
    • 2006-2007 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան  կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
    • ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա մրցույթի «Տարվա լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթող ճանաչվում է Գոռ Գուլարյանը:
  • Մայիս
    • Քիմիայի  մենդելեևյան միջազգային օլիմպիադայում Նարեկ Դշխունյանը նվաճում է բրոնզե մեդալ:
    • Հանրապետական 2-րդ բաց օլիմպիադաները կազմակերպվում և անցկացվում են ճեմարանում՝ միջին դպրոցում սովորողների համար:
    • Բոստոնահայ դպրոցականներն առաջին անգամ հյուրընկալվում են ճեմարանում:
    • Մաթեմատիկայի ուսուցչուհի Կարինե Ռոզիկյանի՝ «1996-2006 տարիների ընդունելության քննությունների տարբերակներ» (հետաքրքրաշարժ խնդիրներ) հեղինակային գիրքը հրատարակվում է ճեմարանի  միջոցներով:
  • Հունիս

    Չեխիայի Լիդիցե քաղաքում կազմակերպված 35-րդ մանկական նկարների միջազգային մրցույթի հաղթողներ են դառնում ճեմարանի 19 սաներ (գեղանկարչության  ուսուցիչ Վարդան Ղումաշյան):

  • Հուլիս

    Քիմիայի համաշխարհային օլիմպիադայի արծաթե մեդալակիր է դառնում Նարեկ Դշխունյանը:

  • Հոկտեմբեր

    Ճեմարանը մասնակցում է «Կրթություն և կարիերա» EXPO–2007 մասնագիտացված ցուցահանդեսին:

  • Դեկտեմբեր

    Ավանդական «Շիրակացու օրեր» յոթերորդ փառատոնի մեկնարկն է տրվում: