Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 2001 թ
  • Ապրիլ
    • 2000-2001 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է Ճեմարանում:
    • 2000-2001 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է Ճեմարանում:
  • Մայիս
    • Հիմնվում է Ճեմարանի նախակրթարանը:
    • Հովնանյան վարժարանի սաները երկրորդ անգամ են այցելում Ճեմարան Անահիտ Կարմիրյանի ղեկավարությամբ:
    • «Փրոջեքթ հարմոնի»-ին Ճեմարանում բաց է անում համակարգչային կաբինետ:
    • Ճեմարանի իններորդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում ճեմարանի դահլիճում:
  • Հունիս
    • Ճեմարանի 2001-2002 ուստարվա ոսկե մեդալակիրներ են դառնում Գայանե Ճաղարյանը և Եվա Հովհաննիսյանը:
    • Պատանի բնապահպանների 2-րդ միջազգային տարածաշրջանային օլիմպիադայում (Կովկաս) Ճեմարանի թիմը շահում է 2-րդ կարգի դիպլոմ:
  • Նոյեմբեր

    «Նռան հատիկ» փառատոնի շրջանակում ճեմարանի թատերախումբը ներկայացնում է Անտոն Չեխովի «Արջը» ստեղծագործությունը (ղեկավար՝ Գարիկ Ղազարյան):