Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 2002 թ
  • Հունվար

    Ճեմարանի պատվիրակությունը այցելում է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին և նրան հանձնում «Անբասիր ծառայությունների համար» ճեմարանական մեդալը:

  • Մարտ
    • «ԱրմենԱկոբ» հեռուստատեսությամբ եթե հեռարձակվում է Ճեմարանի թատերական ստուդիայի բեմադրած «Արջը» ներկայացումը:
    • Տնօրեն Աշոտ Ալիխանյանի` «Շնորհալի երեխաների կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» ծրագրի հեղինակային իրավունքն է հաստատվում ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալությունում:
  • Ապրիլ
    • Արդեն հինգերորդ անգամ կազմակերպվում և անցկացվում է «Շիրակացու օրեր» փառատոնը:
    • 2001-2002 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է Ճեմարանում:
    • 2001-2002 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է Ճեմարանում:
  • Մայիս
    • «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական երրորդ օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է Ճեմարանում.
    • Ճեմարանի  տասներորդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում Ճեմարանի դահլիճում:

  • Հունիս

    Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Մարինա Շեյնինն է ՌԴ և Բալթյան երկրների Փուշկինյան մրցանակի դափնեկիր։

  • Հոկտեմբերի
    • Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կրթական ծրագրի շրջանակում միջազգային մարդասիրական իրավունքին նվիրված 7-րդ դասարանի գրականության դասագրքի հեղինակ, ճեմարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Թամար Ալեքսանյանը վարպետության դաս է վարում հանրակրթական դպրոցների մի խումբ ուսուցիչների համար: 
    • Ճեմարանում մեկնարկում է «Նռան հատիկ» փառատոնը: Թատերական ստուդիան հանդես է գալիս Իլֆի և Պետրովի «Բուռն զգացմունք» ներկայացումով (ղեկավար՝ Գարիկ Ղազարյան):
  • Նոյեմբեր

    Ճեմարանը մասնակցում է «Կրթություն» EXPO- 2002 մասնագիտացված ցուցահանդեսին: