Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 2008 թ
  • Մարտ

    Եգիպտոսի Ալ Հազամ քաղաքում կազմակերպված «Եգիպտոսը աշխարհի երեխաների աչքերով» միջազգային մրցույթում ճեմարանական 3 սաներ նվաճում են ոսկե մեդալ: 

  • Ապրիլ
    • Ճեմարանը դառնում է ԱՊՀ երկրների՝ Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի  անդամ:
    • Տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորած պատվիրակությունը Կրասնոյարսկում մասնակցում է ԱՊՀ երկրների՝ Միջազգային բակալավրիատի ասոցիացիայի 2-րդ համաժողովին:
    • 2007-2008 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
  • Մայիս
    • Ավանդական «Շիրակացու օրեր» ութերորդ փառատոնի փակումն է տեղի ունենում:
    • Քիմիայի մենդելեևյան միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է դառնում Նարեկ Դշխունյանը:
    • Հանրապետական 3-րդ բաց օլիմպիադաներն են կազմակերպվում և անցկացվում ճեմարանում՝ միջին դպրոցում սովորողների համար:
    • Բոստոնահայ  դպրոցականները երկրորդ անգամ են հյուրընկալվում միջին դպրոցում:
    • Ճեմարանը մասնակցում է «Մանկության աշխարհ» EXPO–2008 մասնագիտացված մանկական ցուցահանդեսին:
    • Ճեմարանի հերթական շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում:
  • Հունիս
    • 1994թ. շրջանավարտ Լյուդվիգ Պետրոսյանը արժանանում է ՀՀ նախագահի հատուկ մրցանակին՝ ֆիզիկայի ասպարեզում կատարած արժեքավոր ուսումնասիրությունների համար:
    • 2007-2008 ուստարվա ոսկե մեդալակիրներ են դառնում Վարդուհի Եղիազարյանը, Դավիթ Մկոյանը, Նարե Մուրադյանը, Նարեկ Դշխունյանը, Լուսինե Մարգարյանը: 
  • Հուլիս

    Քիմիայի համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է դառնում Նարեկ Դշխունյանը:
     

  • Սեպտեմբեր

    ՏՏ բնագավառում նախագահի ամենամյա մրցույթի «Տարվա լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթողներ են դառնոիւմ Նարեկ Դշխունյանը և Դավիթ Մկոյանը:

  • Հոկտեմբեր
    • Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը պարգևատրվում է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
    • Հանրապետական մանկապատանեկան «Նռան հատիկ» թատերական փառատոնը մեկնարկում է ճեմարանում. թատերական ստուդիան հանդես է գալիս Մ. Զոշչենկոյի «Ոճիր և պատիժ» բեմադրությամբ (բեմադրիչ՝ Գարիկ Ղազարյան):
  • Դեկտեմբեր
    • ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կրտսեր դպրոցի 10-ամյակի կապակցությամբ Անանիա Շիրակացու անվան ճեմարանի կոլեկտիվին խրախուսում է շնորհակալագրով: 
    • Ճեմարանի կրտսեր դպրոցի 10-ամյա հոբելյանի տոնակատարությունն է տեղի ունենում Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնի հանդիսասրահում: