Տարեգրություն
Մեր պատմությունը 2003 թ
-
Ապրիլ
- 2002-2003 ուստարվա աշխարհագրության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
- 2002-2003 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
- Տնօրեն Աշոտ Ալիխանյանը հաղթող է ճանաչվում ACCELS-ի (Միջազգային կրթական ամերիկյան խորհուրդներ) ծրագրի շրջանակում ԱՊՀ երկրների միջնակարգ դպրոցների տնօրենների համար նախատեսված «Համագործակցություն և ասպարեզում» մրցույթի մեկնարկը` մասնակցելու սեմինարներին:
- Մեկնարկում է վեցերորդ «Շիրակացու օրեր» ավանդական փառատոնը:
-
Մայիս
- Տնօրեն Աշոտ Ալիխանյանը այցելում է Ֆրանսիայի կրթական հաստատություններ և հայկական վարժարաններ: Ֆրանսիայում ՀՀ դեսպանի միջոցով տնօրենը աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին է փոխանցում ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալը:
- «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական չորրորդ օլիմպիադան է կազմակերպվում և անցկացվում ճեմարանում:
- Ճեմարանի տասնմեկերորդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում ճեմարանի դահլիճում:
-
Հունիս
2002-2003 ուստարվա ոսկե մեդալակիրներ են դառնում Արփինե Ափյանը, Գայանե Իգիթյանը, Գայանե Ծառուկյանը, Լևոն Նուրբեկյանը:
-
Հուլիս
Լևոն Նուրբեկյանը դառնում է մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր։
-
Սեպտեմբեր
Ճեմարանի շրջանավարտ Հրաչուհի Քերոբյանը ընդունվում է Անգլիայի Քեմբրիջի համալսարան:
-
Հոկտեմբեր
Ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը պարգևատրվում է ՀՀ նախագահի կողմից տրվող «Մովսես Խորենացի» մեդալով: