-
Փետրվար
- Չեխիայի «Լիդիցե-2003» մանկական նկարների միջազգային մրցույթ-ցուցահանդեսում ճեմարանի կերպարվեստի ուսուցիչ Վարդան Ղումաշյանի 5 սաները դառնում են մրցույթի հաղթողներ, իսկ ճեմարանն արժանանում է մրցույթի բարձրագույն պարգևին` «Լիդիցեի վարդը» ոսկե մեդալին:
- Մշակույթի նախարար Թամար Պողոսյանը հաղթող ճեմարանականներին է հանձնում Լիդիցեի ցուցահանդեսի դիպլոմները:
- Արմեն-Ակոբ հեռուստատեսային ընկերությունը ցուցադրում է Շիրակացու ճեմարանի թատերական ստուդիայի «Մորգանի խնամին» բեմադրության տեսագրությունը:
-
Ապրիլ
- 2003-2004 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
- 2003-2004 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
- 2003-2004 ուստարվա աշխարհագրության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
- Շվեյցարիայի՝ պրակտիկ գործարարության մեջ բարձր որակի ապահովման միջազգային հիմնադրամը ճեմարանին շնորհում է «Պրակտիկ գործարարության բարձր որակի ապահովման համար» ոսկե մեդալ:
- 1995թ. շրջանավարտ Տիգրան Վարժապետյանը ֆիզիկայի ասպարեզում կատարած ուսումնասիրությունների համար արժանանում է ՀՀ նախագահի հատուկ մրցանակի։
-
Մայիս
- «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական հինգերորդ օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է Ճեմարանում:
- Դավիթ Հայրապետյանը քիմիայի մենդելեևյան միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է:
- Ճեմարանի տասներկուերորդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում ճեմարանի դահլիճում:
-
Հունիս
Չեխիայի Լիդիցե քաղաքում կազմակերպված պատանի նկարիչների 32-րդ ցուցահանդես-մրցույթում Ճեմարանն արժանանում է «Լիդիցեի վարդը» մեդալին, իսկ ճեմարանի 8 սաներ են մրցույթի հաղթողներ (կերպարվեստի ուսուցիչ Վարդան Ղումաշյան):
-
Հուլիս
Ստեղծվում է «Շիրակացու ճեմարան» ՓԲԸ-ն:
-
Օգոստոս
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակում հանրապետական մանկապատանեկան «Նռան հատիկ» թատերական փառատոնն է անցկացվում ճեմարանում, թատերական ստուդիան հանդես է գալիս Շիրվանզադե «Մորգանի խնամին» բեմադրությամբ:
-
Սեպտեմբեր
Երկրորդ տարվա շրջանավարտ, ոսկե մեդալակիր Սոնա Թումանյանն ընդունվում է ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի դոկտորանտուրա:
-
Հոկտեմբեր
- Ճեմարանը մասնակցում է «Կրթություն- 2004» մասնագիտացված ցուցահանդեսին:
- Ճեմարանում հանդիսավորությամբ նշվում է Ուսուցչի օրը:
-
Նոյեմբեր
«Մոլորակը և մարդիկ. երեկ, այսօր, վաղը» միջազգային 1-ին ցուցահանդես-մրցույթում (Բելոռուսիա) ճեմարանի 8 սաներ դառնում են մրցույթի հաղթողներ (կերպարվեստի ուսուցիչ Վարդան Ղումաշյան):